RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12 > #030, 2021-08-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 23-07-2021



Տեղադրվել է` 2021-07-29 22:35:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1599, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԻՋԻԹԵՅՆՆ ԱՄՓՈՓԵՑ «M1TQ» ԻՆԿՈՒԲԱՑԻՈՆ ԾՐԱԳԻՐԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հուլիսի 13-ին Դիջիթեյն ընկերությունում ամփոփվեց «M1TQ» ինկուբացիոն ծրագիրը, «DigiTown» նախագծի շրջանակներում, որը իրականացվեց Հայաստանի Գիտության եւ Տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ:

«M1TQ»-ը տասներկուշաբաթյա ձեռնարկատիրական ծրագիր էրՙ նախատեսված գործարկման վաղ փուլում գտնվող ստարտափների համար, հագեցած գործնական դասընթացներով, որոնք միտված էին ապահովելու ստարտափի աճին ու զարգացումանը:

«M1TQ» ինկուբացիոն ծրագրին մասնակցած AR trails, Gabby, Axona, Armbionics, Rooshe, Payman, Medea, Prekog.ai ստարտափները նախատեսված ավելի քան հիսուն ժամ գաղափարի շուրջ աշխատելու եւ սեմինարներին մասնակցելու արդյունքում բարելավեցին իրենց արտադրանքի մշակումն ու նախատիպի ձեւավորումը, բիզնես մոդելավորումը, վաճառքի ռազմավարությունը, ելույթ ունենալու եւ գաղափարը ներկայացելու իրենց հմտությունները:

Ծրագիրն ամփոփվեց Դեմո օրով, որի շրջանակում ստարտափները հնարավորություն ունեցան ելույթ ունենալ վենչուրային կապիտալիստների, ներդրողների եւ ոլորտի առաջատարների ներկայությամբ:

Ժյուրիի քվեարկության արդյունքում առավելագույն միավորներ հավաքած Armbionics ստարտափը Դիջիթեյն ընկերություն կողմից ստացավ 10.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ, Medea ստարտափը ճանաչվեց նորարար թիմՙ ստանալով 2000 ԱՄՆ դոլար, իսկ Prekog.ai ճանաչվելով լավագույն թիմ ստացավ 2000 ԱՄՆ դոլար:

Ժյուրիի կազմում էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Վահան Հովսեփյանը, «Դիջիթեյն» ընկերության ղեկավար Վարդգես Վարդանյանը, SmartClick-ի հիմնադիր Ռեմ Դարբինյանը եւ Հայաստանի Գիտության եւ Տեխնոլոգիաների հիմնադրամի ղեկավար Արմեն Օրուջյանը:

Նշենք, որ հաղթող ճանաչված Armbionics նպատակն է հաղթահարել հաշմանդամությունը, զարգացնելով վերականգնողական տեխնոլոգիաները, ինչպես նաեւ իրականացնելով ֆիզիկական եւ հոգեսոցիալական վերականգնողական ծրագրեր վերին վերջույթի հաշմանդամություն ունեցող անձանձ համար:

Մինչ այս Armbionics ստեղծել է միոէլեկտրիկ, մեխանիկական եւ մասնակի ձեռքի պրոթեզներ:

«Միտք ինկուբացիոն ծրագիրը մեզ հնարավորություն տվեց կատարելագործելու մեր գիտելիքները թե՛ բիզնեսի, թե՛ տեխնոլոգիական տեսանկյունից, ճանաչելու նոր ստարտափների եւ ձեռք բերելու նոր կապեր: Մենք հնարավորություն ունեցանք լսելու հետաքրքրական ու պրոֆեսիոնալ զեկույցներ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, իսկ հովանավորների հետ առանձին հանդիպումները թույլ տվեցին խորությամբ ուսումնասիրել եւ ավելի գործնական հասկանալ տվյալ թեման: Շնորհակալ ենք Դիջիթեյն ընկերությանը եւ Հայաստանի Գիտության եւ Տեխնոլոգիաների հիմնադրամին այս ծրագիրն իրականացնելու համար: Ուրախ ենք, որ դարձանք «M1TQ» ինկուբացիոն առաջին ծրագրի մասնակից եւ հաղթող»,-նշեց Armbionics ստարտափի համահիմնադիր Մարինա Դավթյանը :

Ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները ստացան ինչպես աշխատանքային տարածք, այնպես էլ անհրաժեշտ սաքավորումներՙ Դիջիթեյնի գրասենյակում քսանչորսժամյա աշխատանքի համար:

Նորարար թիմ ճանաչված Medea ստարտափը նախագծել է խելացի դեղատուփ, որը հնարավորություն է տալիս մարդկանց, ովքեր օրվա ընթացքում օգտագործում են մեկ եւ ավելի դեղամիջոցներ, հետեւել իրենց ամենօրյա ռեժիմին: Հատուկ հավելվածի միջոցով մեկ անգամ լրացվում է դեղերի ընդունման գրաֆիկը, իսկ դեղատուփի առանձին բաժիններում լիցքավորվում դեղերը: Անհրաժեշտ պահին, հատուկ լուսային եւ ձայնային ազդանշանների միջոցով, դեղատուփի վրա երեւում են ընդունման դեղերը: Եթե որոշ ժամանակ օգտատերը դեռ չի ընդունել իր դեղերը, հաղորդագրություն է գնում իր կամ իր հարազատի հեռախոսին: Medea -ն նաեւ հետեւում է, որ դեղերը գտնվեն պատշաճ ջերմային եւ խոնավության պայմաններում:

«Մեր թիմը հնարավորություն ունեցավ ծանոթանալ եւ ստանալ անհրաժեշտ գիտելիքներ անվանի եւ իրենց ոլորտում գիտակ մարդկանցից: 12 շաբաթյա աշխատանքների շնորհիվ մենք ավելի ու ավելի մոտեցանք մեր նպատակներին եւ, իհարկե, շատ պարտավորեցնող է ստանալ ամենաինովացիոն ստարտափի տիտղոսը»,-ասաց Medea ստարտափի համահիմնադիր Սուրեն Սեդրակյանը :

«M1TQ» ինկուբացիոն ծրագիրը հագեցած էր տարբեր ոլորտների ստարտափներովՙ AI, FinTech, MedTech, e-Commerce եւ այլն:

Լավագույն թիմ ճանաչված Prekog.ai ստարտափը կրիպտոարժույթների ավտոմատացված առք ու վաճառքի համակարգ էՙ հիմնված արհեստական բանականության վրա: Այն թույլ է տալիս մեծացնել ներդրված գումարը շատ ավելի արագ եւ նվազագույն ռիսկերով:

Prekog.ai համահիմնադիր տնօրեն Դավիթ Աբգարյանն ուրախությամբ ընդգծում է, որ «M1TQ» ինկուբացիոն ծրագիրն իրենց հնարավորություն տվեց ներգրավել ոլորտի 3 միջազգային մասնագետներիՙ որպես իրենց ստարտափի խորհրդատուներ, ավելինՙ ծրագրին մասնակցությունը Prekog.ai համար ստեղծել է մի շարք ներդրումային հնարավորություններ, որոնք քննարկման փուլում են:

Բաց նորարարության եւ մարքեթինգային հաբի ղեկավար Մարիամ Փաշինյանն ուրախությամբ ընդգծում է, որ Ստարտափների համար ծրագիրը չի ավարտվում, քանի որ այժմ աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերների հետ, որպեսզի իրենք խորհրդատվություն տրամադրեն ծրագրին մասնակցած ստարտափներինՙ միջազգային շուկա դուրս գալու համար:

Ինչ վերաբերում է տեխնոլոգիական ոլորտում «Դիջիթեյն»-ի կողմից իրականացվող նախագծերինՙ ընկերության մարկետինգային նախագծերի ղեկավար Մանանա Հովակիմյանը նշել է. «Դիջիթեյն ընկերությունն իր պարտքն է համարում զարգացնելու տեխնոլոգիական ոլորտը, էկոհամակարգը, որի շրջանակում էլ նախագծվեց «DigiTown» նախագիծը: Դրա առաջին բաղադրիչը «M1TQ» ինկուբացիոն ծրագրիրն էր: Երկրորդ բաղադրիչը DownTown ակադեմիան է, որը հնարավորություն է ընձեռում անվճար ստանալու տեխնոլոգիական կրթություն, իսկ լավագույնները հնարավորություն են ունենալու աշխատանքի ընդունվելու «Դիջիթեյն» ընկերությունում»:

Մ. Հովակիմյանը հայտնեց, որ առաջիկայում կկառուցվի «DigiTown» նախագծի երրորդ մասնաշենքը: 50 հազար քմ. տարածք զբաղեցնող տեխնոհամալիրը նախատեսված է լինելու 5000 հոգու համար, որտեղ կլինի ներդրումային ֆոնդ, կգործեն աքսելերացիոն եւ ինկուբացիոն ծրագրեր, կտրամադրվեն տարածքներ միջազգային ընկերություններին, ստարտափներին եւ այլն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 23-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ