RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12 > #030, 2021-08-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 23-07-2021



Տեղադրվել է` 2021-07-29 22:35:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 822, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ ՆՈՒԲԱՐ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Ուոթրթաուն, Մասաչուսեթս, ԱՄՆ

Մտավորական, լրագրող, ակտիվիստ եւ ՌԱԿ բազմաթիվ ամսագրերի շուրջ կեսդարյա խմբագիր դոկտոր Նուբար Բերբերյանի 2021-ի ամենամյա մրցանակաբաշխությանը դիմելու մեկնարկը տրված է:

«Նուբար Բերբերյան» մրցանակը տրվում է հայկական ծագում ունեցող ուսանողներին, որոնք մասնագիտանում են միջազգային իրավունքի կամ քաղաքագիտության մեջ:

Մրցանակաբաշխությունը սահմանվել է մտավորականի կտակի համաձայն, իսկ Բերբերյանը կյանքից հեռացել է 2016 թ.նոյեմբերի 23-ին, 94 տարեկան հասակում:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու պահանջներն են ՙ

1) Կարող են մասնակցել ուսումնական հաստատություններիՙ հայկական ծագում ունեցող ուսանողները, որոնք գլխավորապես մասնագիտացած են կա՛մ միջազգային իրավունքի, կա՛մ քաղաքագիտության մեջ:

2) Դիմորդը պետք է ամբողջական դրույքով ներգրավված լինի ողջ աշխարհի հավատարմագրված քոլեջների կամ համալսարանների բակալավրիատի կամ ասպիրանտուրայի ծրագրերում:

3) Դիմորդը պետք է ներկայացնի ողջ տեղեկատվությունը, որը սահմանված է դիմումի ձեւում:

4) Դիմորդը պետք է ներկայացնի քոլեջի գրագրի պատճենը:

5) Դիմորդը պետք է ներկայացնի դիմանկար:

6) Դիմումը հնարավոր է ստանալ Tcadirector@Aol.com էլեկտրոնային փոստին գրված նամակի միջոցով:

7) Դիմորդները պետք է դիմումները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակովՙ ուղարկելով Tcadirector@Aol.com հասցեով:

8) Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի սեպտեմբերի 15-ն է:

9) Հիմնադրամի ադմինիստրատորները եւ կառավարիչները 2021 թ. Հոկտեմբերին կքվեարկեն որակավորված հաղթողների օգտինՙ հաշվի առնելով յուրաքանչյուր դիմումատուի ներկայացրած դիմումը:

10) Հաղթողը կամ հաղթողները կստանան իրենց մրցանակները 2021 թ. նոյեմբերին:

11) Հաղթողները իրավասու չեն կրկին դիմել մրցանակի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 23-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ