RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12 > #030, 2021-08-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 23-07-2021



Տեղադրվել է` 2021-07-29 22:35:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 3113, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

azg.am

Լարված ու գերլարված այս օրերին, ռազմական ու քաղաքական նորանոր զարգացումների թափի տակ, որեւէ լրատվամիջոցի արձակուրդում գտնվելը, խոստովանենք, անհեթեթ է։ «ԱԶԳ» շաբաթաթերթը հայտարարել էր իր երկշաբաթյա արձակուրդ գնալու մասին` ընթերցողներին խոստանալով կրկին հանդիպել օգոստոսի 13-ին։ Սակայն միմյանց հրմշտկող իրադարձությունները ստիպում են խմբագրությանը մասնակիորեն ընդհատել արձակուրդը եւ օգտագործելով azg.am-ի հարթակը` ամենօրյա վերլուծություններով եւ մեկնաբանությամբ ընթերցողներին բացատրել իրադարձությունների խորքային պատճառները ու փորձել կռահել դրանց հետեւանքները։

Սկսում ենք տաղանդավոր հեռուստալրագրող եւ զրուցավար Դավիթ Սարգսյանի` «ԱԶԳ»ի համար գրված այս վերլուծականով, որը անմիջական անդրադարձն է երկու օր առաջ Ալեն Սիմոնյանի,- ամենայն հավանականությամբ Ազգային ժողովի ապագա նախագահ,- այն հայտարարությանը, թե առաջիկայում կազմվելու է խորհրդարանական հատուկ հանձնաժողով` 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող։ Դ. Սարգսյանը հատկապես ուշադրության առարկա է դարձնում Շուշիի անկման պատմությունը։

Հետեւեք մեր ամենօրյա հրապարակումներին. դրանք կօգնեն ավելի լավ ըմբռնել իրադարձությունները։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 23-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ