RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021



Տեղադրվել է` 2021-07-15 23:29:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1080, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ԴԵՍՊԱՆ...

ԳԷՈՐԳ ՄԱՐԱՇԼԵԱՆ, Ատենապետՙ ՌԱԿ ԱՄՆ Արեւելյան շրջանի եւ Կանադայի վարչության

Օրերս ԱՄՆ-ի մայրաքաղաքում տեղի է ունեցել հրաժեշտի արարողություն ի պատիվ պաշտոնավարտ դեսպան Վարուժան Ներսիսյանի: Այդ առիթով ՌԱԿ Մ. Նահանգների Արեւելյան շրջանի ու Կանադայի վարչության ատենապետ ընկեր Գեւորգ Մարաշլյանը հետեւյալ ուղերձ-նամակն է հղել նրան:

Վաշինգտոն, հուլիս 12, 2021
Ձերդ գերազանցություն
Վարուժան Ներսեսյան
Հայաստանի Հանրապետության դեսպան

Հարգելի պարոն դեսպան,

ԱՄՆ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի Ձեր պաշտոնավարման ավարտին ողջունում ենք Ձեզ եւ բարի ճանապարհ մաղթում Հայաստանին ծառայելու Ձեր հետագա առաքելության մեջ:

Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք ականատես եղանք ծավալուն եւ արդյունավետ դիվանագիտական գործունեության, որը խթանում եւ զարգացնում էր բովանդակալից հարաբերությունները Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, որի ընթացքում տեղի ունեցան ծանրակշիռ իրադարձություններ Կովկասում եւ ամբողջ աշխարհումՙ մարտահրավեր նետելով Ձեր առաքելության իրականացմանը: Մենք հպարտ ենք փաստել, որ Դուք այդ մարտահրավերները հմտորեն դիմագրավել եք ինչպես դիվանագիտական շրջանակներում, այնպես էլ հայ համայնքում `ծառայելով որպես արդյունավետ կապ համայնքի եւ պատերազմից տուժած Հայաստանի միջեւ: Այս երկրի համայնքը մեծ պարտք ունի Ձեր մշտական ներկայության եւ համայնքի տրամադրությունները Հայաստանի իշխանություններին փոխանցելու եւ համայնքի աջակցությունը Հայաստանին ուղղելու Ձեր արդյունավետ գործողությունների համար:

Նվազ կարեւոր պատմական իրադարձություն չէ, որ Ձեր դիվանագիտական գործունեության ընթացքում արձանագրվեցՙ ԱՄՆ-ի օրենսդիր զույգ մարմինները եւ նախագահ Ջո Բայդենը, յուրաքանչյուրն իր հերթին, վերջապես ճանաչեցին Հայոց ցեղասպանության պատմական փաստը:

Միացյալ Նահանգների հայ համայնքը գնահատում է Ձեր մեջ հմուտ դիվանագետի կարողությունները: Հուսով ենք, որ Ձեր արդյունավետ ծառայությունները կշարունակվեն հետագայում եւս, որտեղ էլ որ լինեք, հօգուտ դժվարին կացության մատնված մեր Մայր հայրենիքին:

Ռամկավար Ազատական կուսակցության Արեւելյան ԱՄՆ-ի եւ Կանադայի Շրջանային վարչությունը, որն իր լրատվական լայն ցանցը ի սպաս է դրել Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ծառայությանը, հաջողություն է մաղթում Ձեզՙ Ձեր հետագա գործունեության ընթացքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ