Սարահարթը ձգում էր ինձ դեռ մանկությանս օրերին, երբ գյուղում էի ու ամեն օր էի այնտեղ լինում, իսկ հետո արդեն ոչ միայն կարոտ էր, այլեւ հիվանդություն ու ցավ, ինչպես ակամա թե անիծելու պես գուշակել էր սարի պահակը: «Մնաս գյուղում, սարերի մեջ, կիսատ ու պակաս կյանքի զգացողությունը կտանջի... Հեռանասՙ կարոտն է տանջելու, ...
Նզովքին կսկիծը փոխարինեց, մեղավորության համատարած զգացումը: Նույն աղջիկները, որ անճանաչելիորեն ենթարկված կատաղության մոլուցքինՙ մասնակցել էին կույր, հրեշավոր դատաստանին, իսկ հաջորդ օրերին սարսափում էին ձորին մոտենալուց, հենց շրջակայքից քաղած մանրիկ ծաղիկներով էին ծածկում շիրիմ դարձած կույտը:
- Ես ռուսական գյուղում եմ ծնվել ու մեծացել,- շարունակեց կինը,- անհամեմատելի է բնությունը. գետ, անտառ, մարգագետին... Սիբիրում եմ ապրել, մինչեւ Հեռավոր Արեւելք գնացել եմ, Եվրոպայով եմ անցել, Լեհաստանից մինչեւ Ֆրանսիա... Այսպիսի չորություն ոչ մի տեղ չեմ տեսել... Մարդիկ էլ խեղճ են, գորշ դեմքերով, վատ հագնված, նույնիսկ երեխաները վառ զգեստներ չեն ...
Րոպեներ անց հիվանդանոցի մոտ էի: Նրան տարել էին դիարան: Գլխավոր բժիշկն ու մի սպաՙ միլիցիայի կապիտան, մտան ինձ հետ: «Ճանաչո՞ւմ եք նրան»,- հենց սկզբից հարցրել էր կապիտանը: Ես պատասխանել էիՙ այո:
Լռությունը ժամանակի եւ հիշողության քարացումն է: Ձորում նա ինքնասպանության մասին չէր մտածում. «Գիշերը պիտի օդանավակայանում լինեմ»,- ասաց: Ի՞նչ էր անելու այնտեղ առանց փաստաթղթերի, գուցե դիմավորում էր... Փաստաթղթերի բացակայությունն առեղծված էր...