RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013



ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Տեղադրվել է` 2013-06-28 09:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1145, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Մ. Խ.

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հունիսի 26-27-ը Ստրասբուրգում էր, որտեղ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ: Այդ հանդիպման ընթացքում, ըստ Ազգային ժողովի կայքի, ԵԽԽՎ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորրհրդարանին` ԵԽԽՎ Բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի նիստերը Երեւանում գերազանց կազմակերպելու եւ անցկացնելու համար, ապա կարեւորել ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում հայտարարված առաջնահերթություններն եւ օրակարգը: Մինյոնը նաեւ բարձր է գնահատել Հայաստանի պատվիրակության ակտիվ աշխատանքը, նրա գործունեությունը ԽՎ խմբերում եւ հանձնաժողովներում: Մեր Ազգային ժողովի նախագահն էլ նշանակալից է համարել այն փաստը, որ Հայաստանն առաջին անգամ նախագահում է Նախարարների կոմիտեում, ինչը բացառիկ հնարավորություն է` ներդրում ու մասնակցություն ունենալու անդամ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության, համամարդկային արժեքների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի հավակնոտ օրակարգի ձեւավորման գործում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, բարձր գնահատելով համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ` խոսել է բարեփոխումների հետագա շարունակման մասին: Անդրդադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հարցին` երկուստեք նշվել է կարգավորման առումով միայն Մինսկի խմբի մանդատի ընդունելիությունը եւ վերահաստատվել համանախագահ երկրների կողմից առաջարկված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման երեք հիմնարար սկզբունքները:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նաեւ հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ: Այդ հանդիպման հետաքրքրական պահերից է եղել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրության մշակման կարեւորումը, որը ստորագրության համար բացվեց հունիսի 24-ին, եւ որին Հայաստանը միացավ առաջինների թվում:Հովիկ Աբրահամյանն անդրադարձ է կատարել Հայաստանին վերաբերող գործերին: Խոսելով Եվրոպական դատարանի վարույթում գտնվող Սաֆարովի գործից` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ողջ միջազգային հանրության խնդիրն է: «Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպական դատարանը նշված հարցին կանդրադառնա զուտ իրավական տեսանկյունից եւ կտա համարժեք իրավական գնահատական, ինչը կարեւոր նշանակություն կունենա նման անընդունելի արարքների վճռական կանխարգելման համար»,- ասել է նա:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը կարեւոր է համարել, որ առաջիկայում ինքը առաջին անգամ կայցելի Հայաստանՙ մասնակցելու Ազգային ժողովում կայանալիք «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» միջազգային համաժողովին: Դին Շպիլմանը բարձր է գնահատել հայ 4 իրավաբանների աշխատանքը Եվրոպական դատարանում եւ հույս հայտնել, որ Հայաստանից նոր երիտասարդ իրավաբաններ կգործուղվեն ՄԻԵԴ, քանի որ դատարանը իր ծանրաբեռնվածության պատճառով լրացուցիչ իրավաբանների կարիք ունի: Հայաստանին վերաբերող գործերն, ըստ Շպիլմանի, տարբեր աստիճանի բարդություն ունեն, սակայն մեծ թիվ չեն կազմում: Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի գործին` Դին Շպիլմանը նշել է, որ Եվրոպական դատարանը նման զգայուն գործերի փորձ ունի եւ ՄԻԵԴ գնահատականը միանշանակ կլինի իրավական:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ