ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ / ՏԻԿԻՆ. Սոնյա Սարգսի Ասատրյանը 3 տարեկան է եւ նրա մոտ հայտնաբերել են արագ զարգացող արյան լեյկոզ / լեյկիմեա: Սոնյայի ընտանիքն ապրում է Հայաստանում, Գյումրի քաղաքում, Խանջյան 231, տնակ 106 հասցեում: 1988թ. երկրաշարժից հետո, մինչ օրս, ընտանիքն ապրում է տնակում, սոցիալական ծանր պայմաններում եւ ընտանիքի միակ եկամուտը հոգում է Սարգիսը` լեյկիմեայով հիվանդ փոքրիկ Սոնյայի հայրը: Սոնյայի տատիկը նույնպես արդեն 1.5 տարի տառապում է կրծքի քաղցկեղով (մեկ անգամ վիրահատվել է եւ շարունակական բուժման կարիք ունի): Ներկայումս ընտանիքը հայտնվել է խիստ ծանր հոգեբանական եւ ֆինանսական վիճակում: Իսկ քաղցկեղով հիվանդ տատիկը հրաժարվում է բուժումից` հանուն 3-ամյա թոռնիկի կյանքի փրկության: Մենք Սարգիսի ընկերներն ենք եւ փորձում ենք նրան օգնել մեր հնարավորության սահմաններում… Սակայն, նման հիվանդության բուժումը մեծ գումարներ է պահանջում… Խնդրում ենք Ձեր / Ձեր կազմակերպության որեւէ օգնությունը` փոքրիկ Սոնյայի կյանքը փրկելու նպատակով, քանի որ նրա հայրը, թե" որպես որդի, եւ, թե" որպես դստեր հայր, հայտնվել է խիստ անելանելի վիճակում… Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել համապատասխան փաստաթղթերն ու բժշկական եզրակացությունները: Որեւէ պարզաբանման նպատակով կարող եք դիմել փոքրիկ Սոնյայի հորը նշված էլ. հասցեով կամ հեռ.համարով` - էլ. հասցե - Saklian.06@mail.ru, Ssasatryan@gmail.com - հեռ. համար - +37493553555, +37477051525, +37477306090 Կարող եք կապվել նաեւ մեր հետ նշված էլ. հասցեով: Նախապես հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը` նամակն ընթերցելու եւ հետաքրքրվածություն ցուցաբերելու համար, քանի որ նման իրավիճակում որեւէ տեսակի օգնությունը խիստ սպասված է… Թող Աստծո Աջը հովանավորի Ձեզ` բոլոր բարի գործերում… Bank: | YEREVAN, ARMENIA | SWIFT CODE: | INJS AM 22 | | FOR GYUMRI BRANCH | Beneficiary / Account | 2050153203151001, 2050153203151001 AMD, 2050153203151021 USD, 2050153203151040 EUR, 2050153203151041 RUB | Name: | SARGIS ASATRYAN |
|