Որ Հայաստանում կատարվող ամեն բան կախված չէ ներքաղաքական տուրեւառից (գումարած` արտաքին ազդակներից), հիմա արդեն, հունիսի 29-ին նախագահ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, ոչ ոք չի կարողանա պնդել:
Անցած կիրակի` հունիսի 30-ի երեկոյան, Գյումրու կենտրոնական հրապարակում տոնական մեծ հանդիսությամբ տրվեց «Գյումրին ԱՊՀ երկրների 2013 թ. մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի պաշտոնական մեկնարկը: Վարդանանց հրապարակում էր ողջ Գյումրին, որի հետ այս իրադարձությանը մասնակցելու էին եկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Անկախ պետությունների համագործակցության երկրներից ու հումանիտար համագործակցության կառույցներից բարձրաստիճան հյուրեր, կառավարության ...
«Իրազեկ ու պաշտպանված սպառող» ՀԿ-ն հունիսի 24-ին, հղում անելով գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչի արձանագրած խախտմանը, ծառայությանը կոչ էր արել պարզաբանել, թե ինչո՞ւ մինչ օրս սխալ մակնշված պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել, այն դեպքում, երբ օրենքը պարտավորեցնում է դա: «Իրազեկ ու պաշտպանված սպառող» կազմակերպությունը կոչ էր արել շուկայից ...
Ի լրացումն «Ազգ»-ի շաբաթ օրվա լրատվության առ այն, որ հայր Արեն Ճեպեճյանը ընտրվել է կանադահայոց թեմի առաջնորդ, ըստ Կանադայից ստացված նորագույն մանրամասնությունների, տեղեկացնում ենք, որ ընտրությունից հետո կանադահայ թեմում ստեղծված «անսովոր ցնցումներից» հետո նորընտիր հոգեւորականը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հուլիսի 4-ին տեղի ունենալիք կառավարության նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել «Տոների եւ հիշատակի մասին» օրենքի փոփոխությունը, համաձայն որի հուլիսի 5-ը պետք է ճանաչվի որպես Պետական խորհրդանիշների օր:
Ստամբուլի Թաքսիմ հրապարակի «Գեզի» զբոսայգու դեպքերը սկսել էին մայիսի 28-ին, ընդ որումՙ որպես բնապահպանական շարժում: Այնուհետեւ դրանք վերածվեցին զանգվածային ընդվզման ընդդեմ վարչապետ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության միանձնյա իշխանությանը Թուրքիայում, որն արդեն ավելի քան 10 տարվա վաղեմություն ունի:
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ), ինչպես պարզվում է ԿՀՎ եւ ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի նոր բացահայտումներից, լրտեսել է տարբեր երկրների ոչ միայն քաղաքացիներին, այլեւ ղեկավարներին ու դիվանագետներին: Ըստ որում, նույնիսկ դաշնակից երկրները բաժանվել են ըստ կարգերի:
Հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտավ հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար պատիժ նախատեսող օրենք: Կպատժվեն «այն հրապարակային գործողությունները, որոնք ակնհայտ քամահրանք են հասարակության հանդեպ եւ կատարվում են կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով»:
Երեկ` հունիսի 26-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Խավարում» գեղարվեստական կարճամետրաժ կինոնկարի պրեմիերան: Երեւանի պետական կամերային թատրոնից տեղեկացնում են, որ 14 րոպեանոց ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին. «Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը` երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանն ու մարդկության ողջ պատմությունը դրա վառ ...
Վերջերս մեծ հետաքրքրություն առաջացրած «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի հեղինակ Քրիս Բոհջալյանը մայիսին, վեց այլ ամերիկահայերի հետ, այցելել է պատմական Հայաստան եւ հետեւյալ հոդվածը հրապարակել «Վաշինգտոն փոստ» թերթում, որտեղից իր հունիսի 22-ի համարում արտատպել է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը: Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունըՙ նշելով, որ 16 գրքերի հեղինակ Բոհջալյանի նորագույն «The Light ...
Անդրադառնալով Վերահսկիչ պալատի` ջրային տնտեսության համակարգում կատարված ստուգումների գնահատականներին, երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասաց, որ խոսքն Արմավիրի մարզում կառուցված 90-95 կմ ջրատարի 300 մ-ի վրա եղած ճաքերի մասին է: Վերահսկիչ պալատը գնահատել էր, որ կատարվել են 47 մլն դրամի անորակ աշխատանքներ: ...
Երեկ լրագրողները փորձեցին մեկնաբանություններ ստանալ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանից` նախագահ Սարգսյանի հնչեցրած կոշտ արտահայտությունների վերաբերյալ եւ Վերահսկիչ պալատի հաշվետվության, եւ Ազգային ժողովի մեծամասնության պահվածքի վերաբերյալ: Երկրորդի վերաբերյալ Հ. Աբրահամյանը կարծիք չուներ եւ առաջարկեց սպասել, իսկ հաշվետվության առումով նշեց, որ ինքն իր կարծիքն ու տպավորությունն է հայտնել, չի զղջում ասածների ...
Երեկվանից մայրաքաղաքում մեքենա կանգնեցնելը դարձել է վճարովի: Վճարում պետք է կատարել ոչ թե կարմիր թեւկապով պապիկներին, որոնք հերթապահում են այս կամ այն տարածքում, այլ էլեկտրոնային տարբերակով եւ սահմանված կարգով: «Առձեռն գումար չի լինելու», հավաստիացնում է Երեւանի քաղաքապետի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ՙ հավելելով, որ գործընթացը ...
«Բարձրագույն կրթության բանագավառում պրակտիկայի կազմակերպումը շարունակում է մնալ որպես կրթական համակարգի «աքիլլեսյան գարշապար»,- նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Մանկավարժական համալսարանում երեկ մեկնարկած «Անընդհատ (շարունակական) պրակտիկայի արդիականացումը եւ կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման ժամանակ:
Այսուհետեւ բջջայինի միջոցով գրանցված «Ստանդարտ» հաճախորդները կարող են հեշտությամբ դառնալ ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդՙ անկախ նրանից գրանցված հեռախոսահամարի սեփականատերն են թեՙ ոչ:
Հուլիսի 1-ից Տաթեւի վանք այցելողները կարող են օգտվել զբոսաշրջային նոր ծառայություններից: Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ տեղեկացրել է «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը :
Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Հայաստանյան կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ թեմում իր գործունեությունն է սկսում «Սոցիալական հարմարակման (ադապտացիայի) քրիստոնեական հոգեբանության կենտրոնը»:
Մայիս 24-25 շաբաթավերջին Մոնթրէալի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ բացարձակ կանոնաւորութեամբ եւ օրինականութեամբ գումարուած Գանատահայոց թեմի 30-րդ տարեկան Պատգամաւորական ժողովին յաջորդեց համացանցային տգեղ ելոյթներու շարք մը, որ հետզհետէ սաստկացաւ, այս կենսունակ համայնքին մէջ պարզելով տխուր երեւոյթ մը, անպատշաճ ոճով, անհիմն ամբաստանութիւններով եւ անհատական ու հաւաքական պառակտիչ հետեւանքներով:
«Հրայր եւ Աննա Հովնանյան հիմնադրամը» ստեղծվել է 1986 թվականին Միացյալ Նահանգներում ամերիկահայ բարերարներ Հրայր եւ Աննա Հովնանյանների կողմից: Այդ ժամանակից ի վեր հիմնադրամը իրագործում է տարաբնույթ բարեգործական ծրագրեր տարբեր ոլորտներում, այդ թվում` կրթական ոլորտում:
Հայաստանի մէջ Սերժ Աւետիքեանը քարկոծողներ շատ եղան, անոր ունեցած յանդգնութեան համար, որ ուզած էր «Անոյշ» օպերայի աւանդական բեմադրութեան փոշին առնել: Այնՙ ինչ Սերժ Աւետիքեան Նանթէր-Ամանտիէ թատրոնի բեմէն ներկայացուց, Տիգրանեանի մտայղացած «Անոյշ»ը չէր: Կերպարանափոխած իր տարբերակն էր:
Պոստոնահայ կեանքէն ներս աննախընթաց համերգ մըն է որ կազմակերպեց քաղաքի նորակազմ Թէքէեան մշակութային միութեան (ԹՄՄ) վարչութիւնը: Արդարեւ, յունիս 22-ի երեկոյեան, Բելմոնթի Հայ կաթողիկէ Ս. Խաչ սրահը լեցուն էր հայորդիներով, որոնք եկած էին հաղորդուիլ հայրենի ցաւերը, քաղաքային ու քաղաքական հակասութիւնները երգող, հայու հոգիին ու սրտին ա՛յնքան խօսող երգերը Ռուբէն Հախվերդեանի: Եկած ...
Երբ ոստիկանությանն անհրաժեշտ է գործ սարքել, հեռու չեն գնում, ամենաքիչը թմրանյութեր օգտագործելու մեղադրանքը կարողանում են «կախել մարդու վզին», քանի որ մի որոշ ժամանակ անց դրա չլինելու հանգամանքն ապացուցելը գործնականում դառնում է անհնար: Ու եթե այս հոդվածին ավելացնում են նաեւ, ասենք, ծեծկռտուք կամ վիճաբանություն, այն էլ խմբակային, մարդուն «հանգիստ» պահում են ...
«Հայկական կինոյի զարթոնք» կինոկետնրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել «Նայելը քիչ է, տեսնել է պետք» սոցիալական հոլովակինՙ մեր ժողովրդի մի ստվար հատվածի կողմից ազգային արժեքների հանդեպ ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքի վերաբերյալ:
Շրջանային արվեստների եւ մշակույթի «Փեյնթ կրիք» կենտրոնի 3-րդ տարեկան մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Ռոչեստրի (Միչիգան) «Ռոյալ պարկ» հյուրանոցում հունիսի 13-ինՙ հոծ բազմության ներկայությամբ, տեղեկացնում է «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթը:
Վրաստանի Ուռեկի քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի գավաթի պատանեկան խաղարկությունում հանդես եկած հայ շախմատիստներից առավել հաջող ելույթ ունեցավ Արսեն Դավթյանը, որը մինչեւ 8 տարեկանների մրցաշարում դարձավ հաղթող: Նա 9 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ ադրբեջանցի Էլշան Սուլեյմանլիից: Արսենը 9 պարտիաներից 8-ում հաղթեց, իսկ միակ պարտությունը կրեց 7-րդ ...
Վենեսուելայում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի հերթական փուլում Հայաստանը ներկայացրած 3 սամբիստներից 2-ը դարձան մրցանակակիրներ: Առավել հաջող ելույթ ունեցավ Մավրիկ Նասիբյանը, որն ուժեղագույնը ճանաչվեց մինչեւ 74 կգ քաշայինների պայքարում: Դավիթ Գրիգորյանը (90 կգ) դարձավ արծաթե մեդալակիր:
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Աղվան Պապիկյանը եւ նրա ավագ եղբայր Վոլոդյան վարձավճարով հանդես կգան «Փյունիկում»: Աղվանը վարձավճարով խաղում էր Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմում, իսկ Վոլոդյան Ավանի ֆուտբոլի ակադեմիայում վերականգնողական կուրս էր անցնում: Պապիկյան եղբայրների տրանսֆերային իրավունքները պատկանում են լեհական «Լոձին»:
ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր ցուցակում Լեւոն Արոնյանը պահպանել է իր վարկանիշը (2813) եւ շարունակում է ընթանալ 2-րդ տեղում: Իսկ ահա դասակարգման ցուցակի առաջատար Մագնուս Կառլսենը վարկանիշը նվազեցրել է 2-ով (2862): Մեծ առաջընթաց է ունեցել իտալացի Ֆաբիանո Կարուանան, որը վարկանիշն ավելացրել է 22-ով (2796) եւ 9-րդ տեղից տեղափոխվել է 3-րդ հորիզոնական: Իսկ ...
Էլինա Դանիելյանն անհաջող հանդես եկավ Դիլիջանում անցկացված կանանց Գրան պրիի մրցաշարի 2-րդ փուլում: Նա 11 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ զբաղեցրեց նախավերջինՙ 11-րդ տեղըՙ առաջ անցնելով միայն Բելա Խոթենաշվիլուց (4 միավոր):
Եվրոգավաթների մրցաշարերին նախապատրաստվող «Փյունիկն» ու «Գանձասարը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ընկերական հանդիպում անցկացրին: Խաղն աչքի ընկավ գոլերի առատությամբ: Մրցակիցներից յուրաքանչյուրը 3-ական գնդակ խփեց: «Փյունիկից» աչքի ընկան Տարոն Ոսկանյանը (11 մ), Սարգիս Բալոյանն ու Գագիկ Պողոսյանը: «Գանձասարից» 2 գոլ խփեց Նարեկ Բեգլարյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ թիմի նորեկ Արտակ Գրիգորյանը, ...
«Միկայի» գլխավոր մարզչի պաշտոնից վերջերս հեռացած սլովակ Ժոլտ Հոռնյակը ստանձնել է «Բանանցի» ղեկը: Հոռնյակը 1+1 տարբերակով պայմանագիր է կնքել ակումբի հետ: Նա կփոխարինի ուկրաինացի Վլադիմիր Պյատենկոյին, որը թիմը գլխավորել էր առաջնության գարնանային հատվածի 10 հանդիպումներում: