RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013



Տեղադրվել է` 2013-07-02 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1104, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 19

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՊԵՏՔ Է ՏԱՐ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ըստ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահիՙ խոսքը ընդամենը ճաքերի մասին է

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի` ջրային տնտեսության համակարգում կատարված ստուգումների գնահատականներին, երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասաց, որ խոսքն Արմավիրի մարզում կառուցված 90-95 կմ ջրատարի 300 մ-ի վրա եղած ճաքերի մասին է: Վերահսկիչ պալատը գնահատել էր, որ կատարվել են 47 մլն դրամի անորակ աշխատանքներ: Մինչդեռ Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ դա շուրջ 140 հազար խմ բետոնալցման աշխատանքների ընդհանուր ծավալն է եղել եւ ոչ թե այդքան անորակ բետոն, ինչպես գնահատել էր Վերահսկիչ պալատը: Նա բնական համարեց, որ այդ ծավալի բետոնալցման եւ այդ երկարության ջրատարի կառուցման հետեւանքով կարող են լինել ճաքեր, որոնք հետագայում շինարարական կազմակերպությունը վերացրել է: «Իմ կարծքով, այդտեղ չպետք է տրվեր ֆինանսական գնահատական, այլ պետք է միայն նշվեր, որ ջրատարի վրա եղել են ճաքեր», ասաց Աննդրանիկ Անդրեասյանը:

Ջրային տնտեսության կոմիտեի նախագահը նշեց, որ ջրատարը կառուցվել է ձմռանը, իսկ ճաքերը ի հայտ են եկել ձմռանից հետո: Այսինքն, ճաքերը վերացվել են երաշխիքային ժամկետում: «Չեմ կարծում, թե այդ թերությունները ստվերում են այն հսկայածավալ աշխատանքը, որը կատարվել է», ասաց Անդրանիկ Անդրեասյանը:

Թալինի ջրանցքի որոշ հատվածներում տեղի ունեցած արտահոսքի մասին խոսելովՙ ջրային տնտեսութան կոմիտեի նախագահն ասաց, որ ջրանցքի այդ հատվածը բարձրացված է եւ այլեւս ջրի արտահոսք չի լինում: Ընդ որում, նա նշեց, որ ջրանցքի կառուցումը կատարվել է «Հազարամյակի մարտահրավերների» նախագծով, նրանց կիսատ թողած հատվածներում:

Ջրային տնտեսության կոմիտեի նախագահը հայտնեց, որ երեք քաղաքներում կոյուղու կառուցման աշխատանքները արդեն ավարտվել են, մաքրման առաջին փուլը գործում է: Երկրորդ փուլի` կենսաբանական մաքրման աշխատանքները պետք է շարունակվեն հետագայում: Անդրադառնալով ճաղավանդակների թուրքական արտադրության լինելուն գերմանականի փոխարենՙ Անդրանիկ Անդրեասյանն ընդգծեց, որ մաքրման ամբողջ տեխնոլոգիան, ինչպես եւ նախատեսված էր, գերմանական արտադրության համակարգեր են: Ինչ վերաբերում է ճաղավանդակներին, տանիքին կամ շենքի այլ հատվածներին, ապա, ըստ ելույթ ունեցողի, էական չէ, թե դրանք ինչ արտադրության են, էականն այն է, որ համապատասխանում են չափանիշներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ