Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, որտեղ այս օրերին պաշտոնական այցով գտնվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բացվել է «Հայկական պուրակ»: Իսկ մինչ պուրակի բացումը, այսինքնՙ մինչ ՀՀ նախագահի գլխավորած հայկական պատվիրակության այցը Վարշավա, Երեւանում անցյալ կիրակի օրը Սերժ Սարգսյանն ընդունեց եւ բավականին երկարատեւ զրույց ունեցավ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ:
«Սա բիզնես է, շուկա», հենց այսպես Երեւանում մեկնարկած քաղաքական ռազմավարական երկրորդՙ «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձեւավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» համաժողովի ժամանակ կարծիք հայտնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությանՙ գարնանը Ադրբեջան է մատակարարվել ռուսական ցամաքային ռազմատեխնիկա: Գործարքի ընդհանուր գումարը գնահատվում է 1 մլրդ դոլար: Այս առնչությամբ Բորդյուժան ...
Առիթ եղել է ու մի քանի անգամ ասել ենք, որ Հայաստանի քաղաքական ուժերը չեն կարողանում խնդիրներ դնել ու դրանց լուծումներն առաջադրել մասնագիտորեն ու փաստարկված, այլ քարշ են գալիս խնդիրների հետեւից, տարերայնորեն եւ ուշացած արձագանքում դրանց: Այսինքն` նրանք իրականում իրենց վերապահված առաջնորդողի, գեներացնողի դերը չեն կատարում, այլ դառնում են միայն ավազե ...
Օրերս իր տիկնոջ հետ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի է այցելել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրանսիս Ռիչարդոնեն: Ինչպես հունիսի 25-ին նշել է Նյու Յորքի թուրքական կայքէջը, այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը դեսպանն ասել է, որ ինքը Սուրբ Խաչում առաջին անգամ եղել է 33 տարի առաջ, վերականգնումից հետո եկեղեցին ավելի ...
Ռուսաստանը իր ամբողջ զինվորական անձնակազմը դուրս է բերել սիրիական Տարտուս քաղաքի նյութատեխնիկական մատակարարման կետից, հաղորդում է «Վեդոմոստի» թերթը` վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուր:
Նախորդ համարում, անդրադառնալով Ստամբուլի Թաքսիմ հրապարակի «Գեզի» զբոսայգու անվան հետ կապված դեպքերի պատճառած ոգեւորությանը թուրքահայ որոշ շրջանակներին, նշել էինք, որ դրանց հիմքում իսլամականներից ռեւանշ վերցնելու քեմալական ազգայնամոլության ձգտումն է, վերջիններս հավասարապես հայատյաց են եւ այդ ոգեւորությունը ընդամենը համայնքի դեմ կգրգռի ինչպես ցուցարարներին, այնպես էլ իշխանություններին:
Գերմանիայի կառավարությունը Լոնդոնին պաշտոնական հարցապնդում է ուղարկել էլեկտրոնային փոստի եւ հեռախոսազրույցների լրտեսման բրիտոնական ծրագրի կապակցությամբ, որն օրերս հայտնի էր դարձել լրատվամիջոցներին: Բեռլինի իշխանություններին մասնավորապես հետաքրքրում է, թե Գերմանիայի քաղաքացիներն արդյոք դարձե՞լ են լրտեսման օբյեկտներ:
ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 1987 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ ամեն տարի հունիսի 26-ը նշվում է որպես թմրամիջոցների չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր:
Հունիսի 25-ին Բրյուսելում Համաշխարհային բանկը ներկայացրել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կլիմայական փոփոխություններին նվիրված երեք զեկույց, որոնք, այլ հարցերի թվում, անդրադառնում են էներգիայի այլընտրանքային աղբյուրների ու արդյունավետ օգտագործման հարցերին: Անդրադարձ է կատարված նաեւ այս տարածաշրջանում գտնվող Հայաստանին:
Մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու, ինչպես նաեւ զբոսանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով Երեւանի քաղաքապետի Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել եւ առաջարկություններ են ներկայացվել որոշ փողոցների երթեւեկի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:
Մարտունու պոլիկլինիկայի 7 բժշկի եւ մեկ բուժքույրի այս տարի էլ Մարտունու զինկոմ, փոխգնդապետ Մարտիրոս Զուռնաչյանն առաջարկել է հունվար-փետրվար ամիսներին ըստ օրենքի ընդգրկվել զինկոմիսարիատի նախազորակոչային հանձնաժողովի կազմում եւ աշխատել նորակոչիկների հետ: Մինչ աշխատանքի անցնելը կայացել է ժողով զինկոմի գլխավորությամբ: Նա հավաստիացրել է, որ երկու ամսվա կատարած աշխատանքի համար բուժաշխատողները վճարվելու են: ...
2013 թվականի հունիսի 21-ից ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում գործում է տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համակարգը:
«Ազգի» նախորդ համարում շատ հակիրճ ներկայացրել էինք Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանիՙ «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի հիմնականՙ օֆշորային կազմակերպության եւ հետախուզման մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիասյանի իբր իրեն նվիրած «Բենթլի» ավտոմեքենայի հետ կապ չունենալու վերաբերյալ հայտարարությունները: Դժբախտաբար, սակայն, երկրորդ հարցի վերաբերյալ Նավասարդ սրբազանի տված բացատրությունը ճիշտ ...
Եթե հավատանք պաշտոնական տվյալներին, Մոսկվայում ապրող հայերի թիվը 160 հազար է: Սակայն ենթադրվում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում սփռված են 500 հազարից մինչեւ 1 մլն հայեր: Այլ կերպ ասած, Հայաստանից դուրս դա թվաքանակով ամենամեծ համայնքն է: Ռուսիո եւ Նոր Նախիջեւանի թեմերի առաջնորդ Եզրաս սրբազանը գործում է զգուշավորությամբ եւ զբաղվում շինարարությամբ: Անկախ ...
Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը, սփյուռքի նախարարության հետ համատեղ հայտարարում են 2013թ. ստեղծագործական եւ գիտական աշխատանքի միջազգային մրցանակաբաշխություն:
«Անտարես» հոլդինգը եւ «Գրանիշ» գրական ակումբը հայտարարում են տարվա լավագույն պատմվածքի ամենամյա «Արձակ 2013» մրցույթի մեկնարկը: Մրցույթի նպատակն է խթանել արդի հայ պատմվածքի զարգացումը եւ ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրությունը:
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցը շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Երեկ երեկոյան ԼՁԸՀ-ՁԸհհ-ը հաղորդագրություն տարածեց, որ Հենրիխ Մխիթարյանը գտնվում է Լոնդոնում: Այդ մասին գործակալության թղթակցին հայտնել են այն հյուրանոցի աշխատակիցները, որում հանգրվանել է Հենրիխը: Իսկ 101greatgoals.com-ը կայքում տեղադրել է Հենրիխի լուսանկարը հյուրանոցում: Լոնդոնից Մխիթարյանը մեկնելու է Լիվերպուլ, որտեղ էլ ենթադրվում ...
Հայաստանի ավարտված առաջնությունում «Շիրակի» լավագույն ռմբարկու Լամին Լի Յորոն, որ վերջերս վերադարձել էր Սենեգալ, պայմանագիր է կնքել իսրայելական «Բնեյ Եհուդայի» հետ: Հիշեցնենք, որ անցյալ տարի «Շիրակը» Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում մրցել էր իսրայելական ակումբի հետ ու դուրս էր մնացել հետագա պայքարից: Այն ժամանակ Իսրայելի թիմի ներկայացուցիչները ծանոթացել էին Յորոյի ...
Չեմպիոնների լիգայի մրցաշարին նախապատրաստվող «Շիրակը» ստուգողական խաղում 2-0 հաշվով պարտության մատնեց «Ալաշկերտին»: Աչքի ընկան թիմի լեգեոնականներ Ջորջ Օդիանբոն եւ Ֆոֆանա Բեկոն:
Սլովակիայում կայացած թեթեւ ատլետիկայի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խմբի գավաթի մրցումներում հաջող հանդես եկան հայ թեթեւատլետները, որոնցից 4-ը դարձան մրցանակակիրներ:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մեկնարկող սամբոյի աշխարհի գավաթի հերթական փուլում, որում կխաղարկվեն Ա. Աստախովի հուշամրցաշարի պարգեւները, Հայաստանից մրցագորգ դուրս կգան 3 սամբիստներ: Մեր հանրապետության մարզական պատիվը կպաշտպանեն ստեփանակերտցիներ, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների հաղթողներ ու մրցանակակիրներ Մավրիկ Նասիբյանը (74 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ) եւ Դավիթ Գրիգորյանը (90 կգ):
ՈւԵՖԱ-ն թուրքական 2 ակումբներիՙ «Ֆեներբահչեին» եւ «Բեշիքթաշին» զրկել է եվրոգավաթների մասնակցության իրավունքից: «Բեշիքթաշը» չի մասնակցի Եվրոպայի լիգայի այս տարվա խաղարկությանը: Իսկ «Ֆեներբահչեն» զրկվել է առաջիկա 3 խաղարկություններին մասնակցելուց, եթե եվրոգավաթների մրցաշարերի իրավունք ստանա: ՈւԵՖԱ-ի այս որոշումը կապված է պայմանավորված խաղերին այդ ակումբների հնարավոր մասնակցությամբ: