ՀԱՅ ԹԵԹԵՎԱՏԼԵՏՆԵՐԸ ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑԱՆ Սլովակիայում կայացած թեթեւ ատլետիկայի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խմբի գավաթի մրցումներում հաջող հանդես եկան հայ թեթեւատլետները, որոնցից 4-ը դարձան մրցանակակիրներ: Հեռացատկում Վարդան Փահլեւանյանը 7,74 մետր արդյունքով գրավեց 2-րդ տեղը: Արծաթե մեդալների արժանացան նաեւ եռացատկորդ Լեւոն Աղասյանը (15,67 մետր) եւ Ամալյա Շառոյանը, որը 400 մ վազքատարածությունը հաղթահարեց 60,05 վրկ-ում: 1500 մետր վազքում Աշոտ Հայրապետյանը 3-րդն էր: Հայաստանի հավաքականը առաջնության մասնակից 15 թիմերի մրցապայքարում զբաղեցրեց 9-րդ տեղը: |