ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է Վառնայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը ոչ-ոքի խաղաց Պետար Առնաուդովի հետ ու վաստակեց 6 միավոր: Բրազիլահայ շախմատիստին միավորներով հավասարվեց բուլղարացի Ռադոսլավ Դիմիտրովը, որը հաղթեց Եվգենի Յանեւին: Պետար Առնաուդովը մրցաշարի առաջատարներին զիջում է կես միավորով: Բուլղարահայ Վալենտին Փանբուկչյանը պարտվեց Մոմչիլ Նիկոլովին: Փանբուկչյանը 4 միավորով 30-րդ տեղում է: |