ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՍ Է ԹԵՔԵԼ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ Շախմատի Գրան պրիի մրցաշարի 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Տատյանա Կոսինցեւայի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Բելա Խոթենաշվիլին ու Հարիկա Դրոնավալին, Աննա Մուզիչուկն ու Բաթչիմեգ Թուվշինթուգսը, Համպի Կոներուն եւ Նանա Ձագնիձեն: Վիկտորիա Չմիլիտեն հաղթեց Աննա Ուշենինային, Անտուանետա Ստեֆանովան պարտության մատնեց Օլգա Գիրյային: Ավարտական 2 տուրերից առաջ Էլինա Դանիելյանը 3 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը: 6,5 միավորով առաջատարը Համպի Կոներուն է: 6 միավոր ունի Աննա Մուզիչուկը: Այսօր կայանալիք 10-րդ տուրում Դանիելյանը կմրցի Բելա Խոթենաշվիլու հետ: |