RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013



TEMPORA

Տեղադրվել է` 2013-06-26 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1139, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԲԵՌԼԻՆԸ ԼՈՆԴՈՆԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՊԱՀԱՆՋԵՑ ԼՐՏԵՍՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Գերմանիայի կառավարությունը Լոնդոնին պաշտոնական հարցապնդում է ուղարկել էլեկտրոնային փոստի եւ հեռախոսազրույցների լրտեսման բրիտոնական ծրագրի կապակցությամբ, որն օրերս հայտնի էր դարձել լրատվամիջոցներին: Բեռլինի իշխանություններին մասնավորապես հետաքրքրում է, թե Գերմանիայի քաղաքացիներն արդյոք դարձե՞լ են լրտեսման օբյեկտներ:

«Գարդիան» թերթը գրում է, որ Մեծ Բրիտանիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարարությանը Գերմանիայի արդարադատության նախարար Սաբինա Լոյտհոյսեր-Շնարենբերգերի հղած նամակում հարցապնդում է արվում, թե լրտեսման ծրագիրն արդյոք իրականացվել է դատարանի՞ թույլտվությամբ եւ ունի՞ արդյոք օրենսդրական հիմք: Բացի դրանից, գերմանացի նախարարին հետաքրքրում էՙ ծրագիրն օգտագործվում է կոնկրետ տեղեկություններ ստանալո՞ւ համար, թե՞ ավելի լայն ընդգրկում ունի:

«Գերմանիայի ձայն» ռադիոկայանի տվյալներով, ավելի վաղՙ հունիսի 24-ին, Գերմանիայի կառավարությունը պարզաբանումների համար դիմել էր Բեռլինում Մեծ Բրիտանիայի դեսպանությանը:

Առաջին անգամը չէ, որ գերմանացի իշխանավորները քննադատում են բրիտանական հատուկ ծառայությունների Tempora ծրագիրը: Դրա կապակցությամբ ավելի վաղ հիասթափություն էր արտահայտել կանցլեր Անգելա Մերկելը, իսկ արդարադատության նախարարը այն անվանել էր «հոլիվուդյան մղձավանջ»: Իրենց հերթին բրիտանացի իրավապաշտպանները պահանջում են պաշտոնական քննություն անցկացնել ծրագրի բացահայտման կապակցությամբ: Հունիսի 25-ին Liberty իրավապաշտպանական կազմակերպությունը համապատասխան հարցում ուղարկեց հատուկ տրիբունալ: Կազմակերպությունը պահանջում է գնահատել, թե Tempora-ն չի՞ խախտում արդյոք քաղաքացիների մասնավոր կյանքի իրավունքը եւ թղթակցության անձեռնմխելիությունը:

Կառավարական կապի բրիտանական կենտրոնի (GCHQ) Tempora ծրագրին վերաբերող նյութը հունիսի 22-ին հրապարակել էր «Գարդիան» թերթըՙ վկայակոչելով ԿՀՎ եւ ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: Հրապարակված նյութի համաձայն, հատուկ ծառայությունը անդրատլանտյան մալուխներն է միացրել մասնավոր հեռախոսազրույցներին, էլեկտրոնային նամակագրությանը եւ սոցիալական ցանցերի հաղորդումներին հետեւելու եւ ստացված տեղեկությունների ԱՄՆ-ի հետ փոխանակելու նպատակով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ