ՌՈԲՈՏԻԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ «ԱՅԲ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄՙ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ Հուլիսի 26-ին «Այբ» ավագ դպրոցում կայացել է ռոբոտիկայի լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը: Լաբորատորիայի բացմանը մասնակցել են «Այբ» դպրոցի ղեկավարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ռոբոտիկայի թիմըՙ ուսուցիչ Վազգեն Գաբրիելյանի գլխավորությամբ եւ ռոբոտիկա առարկան ուսումնասիրող աշակերտները: Լաբորատորիան ստեղծվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Այդ նպատակով ընկերությունը հատկացրել է ավելի քան 14 միլիոն դրամ: Հաշվի առնելով տեխնիկական գիտությունների ոլորտում հայերի հիմնարար գիտելիքներն ու ընդունակությունները եւ առաջնորդվելով Հայաստանում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն զարգացնելու տեսլականով`ՎիվաՍել-ՄՏՍ-ն հետեւողականորեն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների, մասնավորապեսՙ ռոբոտիքսի զարգացման աշխատանքներին: Ընկերությունը համոզված է, որ կայուն ապագայի հիմքը զարգացած կրթական համակարգն է եւ, երիտասարդության շրջանում ռոբոտիքսի նկատմամբ հետաքրքրությունը, առաջին հերթին, պետք է սերմանել դպրոցական տարիքից: «Մենք ունենք հզոր մտավոր ներուժՙ ի դեմս ավագ սերնդի մեր գիտնականների, ինժեներների եւ, առաջին հերթին`մեր խոստումնալից երեխաների, քանի որ նրանք են մեր երկրի ապագան կերտողները: Ինչպիսի երիտասարդներ ունենք այսօր` այդպիսին կլինի մեր ապագան: Հետեւաբար, Հայաստանի ապագա տնտեսության ամուր հիմքերը պետք է գցել այսօրՙ մեծացնելով մտածող, ստեղծագործող, ուժեղ, պատվախնդիր եւ հայրենասեր սերունդ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Արդեն մի քանի տարի «Այբ» կրթական հիմնադրամը տարբեր առարկաներից արդիական ուսումնական լաբորատորիաներ է ստեղծում Երեւանի եւ մարզերի դպրոցներում: «Այբ»-ը ոչ միայն նախագծում եւ հիմնում է առարկայական մոդելային լաբորատորիաներ, այլեւ մշակում է դասավանդման մեթոդաբանությունը: Ֆիզիկայի եւ քիմիայի առաջին «ԱյբԼաբ»-երը գործարկվել են Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Այնուհետ ինֆորմատիկայի «ԱյբԼաբ» է բացվել Բերդ քաղաքում: Տարածաշրջանում նմանը չունեցող էկոլոգիայի երկու «ԱյբԼաբ»-եր են ստեղծվել Քաջարանի երկու դպրոցներում, ֆիզիկայի, քիմիայի ու կենսաբանության«ԱյբԼաբ»-եր` Վաղարշապատի թիվ 4 դպրոցում: Ընթացքի մեջ են նոր «ԱյբԼաբ»-երի նախագծումն ու շահագործումը մայրաքաղաքի եւ մարզերի այլ դպրոցներում: Ուսումնական արդիական լաբորատորիաները նախագծվում եւ ստեղծվում են «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: Այստեղ հաշվի են առնվում արդի սարքավորումներով դպրոցական լաբորատորիաներ ստեղծելու անհրաժեշտ պահանջները, տարածքի ընտրությունը, կահավորումը, ինչպես նաեւ վերապատրաստման, անվտանգության եւ կառավարմանհամակարգերը: «ԱյբԼաբ» ցանցն ապահովում է փորձի փոխանակում, ռեսուրսների համատեղօգտագործում (գրադարան, սիմուլյացիոնծրագրեր, տեսադարան), կառավարման ընդհանուր տեխնոլոգիաների կիրառում, համատեղ գնումներ, եւայլն: «ԱյբԼաբ»-երը հաշվի են առնում տեղական եւ միջազգային փորձը, համապատասխանում են վերջին տեխնոլոգիական պահանջներին, բավարարում են անվտանգության եւ էրգոնոմիկայի չափանիշներին, տալիս են իրական եւ վիրտուալ փորձեր անցկացնելու հնարավորություն, ապահովում են ոչ միայն դպրոցական, այլեւ խորացված ծրագրերով ուսուցման իրականացում, ինչպես նաեւ նպաստում են ուսումնական գործընթացը հետաքրքրական եւ գրավիչ դարձնելուն: |