RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013



Տեղադրվել է` 2013-06-29 00:02:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1173, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ԱՊՐՈՒՄ Է ՄԱՐԴԸ

Մուշեղ Ներսեսի Դանիելյանը ծնվել է Ղարաբաղի Գյուլյաթաղ գյուղում 1900 թ.: 1924 թ. աշխատել է Լեռնային Ղարաբաղի ԼԿԵՄ մարզկոմի քարտուղար: 1918 թ. ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը:

1928 թ. անցել է կուսակցական աշխատանքի եւ զբաղեցրել մի շարք պաշտոններ:

1934 թ. նշանակվել է ՀԿ(բ)կ Բասարգեչարի (Վարդենիսի) շրջկոմի քարտուղար:

1935 թ. ընտրվել է Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար եւ ՀԿ(բ)կ Կենտկոմի բյուրոյի անդամ:

1937 թ. ՀԿ(բ)կ կենտկոմի պլենումի որոշմամբ ընտրվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի նախագահ:

Մ. Դանիելյանը չհասցրեց կատարել հայրենիքի կողմից իրեն վստահված պատասխանատու աշխատանքը, վրա հասավ չարաբաստիկ 1937 թվականը...

1955 թ. Մուշեղ Դանիելյանը հետմահու արդարացվել է:

Երեւանի ավագանու որոշմամբ թույլատրվել է պետական գործիչ Մուշեղ Դանիելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնել մայրաքաղաքի Աբովյան փող. 33 շենքի ճակատային մասում:

Որոշումն օրերս ի կատար ածվեց. հուշատախտակը փակցվեց: Վաղը նրա հարազատներն ու բարեկամները հանդիսավորապես կնշեն այդ փաստը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ