ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ» Մ. Բ. Գուրգեն Մահարու 110-ամյակին (1903 թ., օգոստոսի 1) նվիրված Գրիգոր Աճեմյանը ներկայացնում է «Մահարու թատրոնը» հրապարակումը: Մոռացված դեմքեր. Բախտիար Հովակիմյանըՙ ժամանակին հայ եւ ռուս բեմերի նշանավոր դերասանուհի Իզաբելլա Քալանթարի կյանքի եւ ստեղծագործության մանրամասներ: Անժելա Սահակյանի հանդիպումը բեմադրիչ, դերասան Ժիրայր Բաբազյանի հետ, փարիզյան իր բնակարանում: Գոհար Աճեմյանի հարցազրույցը ֆրանսահայ պատմաբան Արմեն-Կլոդ Մութաֆյանի հետՙ «Միջերկրականյան Հայաստանը» կամ «Կիլիկյան թագավորությունըՙ Մեծ Հայքը XI-XIV դարերում» ուսումնասիրության առիթով: «Հայերեն ձեռագրերի հետքերով». ջավախահայերի այս տարվա մայիսյան նվիրաբերումներըՙ Մաշտոցի անվան մատենադարանին: Մեր հանդիպումը «Քովենտ Գարդեն» Լոնդոնի արքայական օպերային թատրոնից աշխատանքային հրավեր ստացած Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ, սոպրանո Անուշ Հովհաննիսյանի հետ: |