Տրանսպորտային սակագնի բարձրացումը վերջին մի քանի օրերի ընթացքում հանրային լուրջ քննարկումների պատճառ դարձավ: Ամբողջ թոհուբոհի մեջ նկատվեց մի կարեւոր օրինաչափությունՙ հեռուստատեսությամբ հիմնականում փորձ էր արվում արդարացնելու սակագների այդ բարձրացումը, իրերի դրությունը ներկայացնելով այնպես, թե դա է ոլորտում առկա խնդիրների լուծման միակ ուղին: Հակառակ կողմից բերվող միակ լուրջ փաստարկը թերեւս այն ...
Երեկ օրվա վերջին ՌԴ նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը APA գործակալությանը տեղեկացրել է, որ «նախապատրաստվում է Պուտինի այցը Ադրբեջան»: Պեսկովի ասելով, «այցի ճշգրիտ ժամկետի մասին կհայտարարվի մոտ ժամանակներս»:
Եվրոպական միությունն ու Հայաստանը երեկ հաջողությամբ եզրափակել են Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները, որը ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի մի մասն է:
Այդ մասին հուլիսի 20-ի հաղորդագրությամբ, որը երեկ հրապարակեց «Հայթերթ» կայքէջը, տեղեկացրել են Բելգիայի ասորական ինստիտուտն ու «Սեյֆո» կենտրոնը: Հաղորդագրությունը տարածվել է Լիեժ քաղաքից: Ահա թե ինչ է ասված.
- Պրն Աղայան, վերջերս Ռուսաստանում բնակվող հայազգի որոշ քաղաքացիներ դիմել են Ռուսաստանի հայերի միությանը մի շարք հարցադրումներով եւ պահանջել միության ղեկավարների հրաժարականը: Ինչպե՞ս եք գնահատում այդ ամենը:
«Ազգ»-ի երեկվա համարում «Հյուսիսային Սիրիան անցել է քրդերի վերահսկողության տակ» վերնագրով հոդվածում նշել էինք, որ «Քրդական ժողովրդավարական միասնություն» կուսակցությունըՙ PYD-ն, մաքրելով տարածքը, «Ան Նուսրալի» վարձկաններից, պատրաստվում է ինքնավարության, եւ դա համարել էինք Թուրքիայի սիրիական քաղաքականության ձախողումը:
Նախագահական ընտրությունների մոտենալուն հետ Բաքվի իշխող վարչախումբը մեծացնում է արտաքին քաղաքական աջակցություն ստանալու ջանքերը: Վերջերս Վաշինգտոն էր մեկնել Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը` Միլլի մեջլիսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Սամադ Սեիդովի գլխավորությամբ: Ըստ երեւույթին, դրա արդյունք պիտի համարել տեղեկությունը, թե «ԱՄՆ 49 կոնգրեսական արդեն աջակցություն է հայտնել Իլհամ Ալիեւին, այդ խմբի հետ ...
Եվրոխորհրդարանն, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի նախագահական ընտրություններին դիտորդներ չի ուղարկի: Պաշտոնական Բաքվի որոշ ներկայացուցիչներ շտապել էին դա ներկայացնել այնպես, իբր «Եվրոխորհրդարանն Ադրբեջանը հանել է մոնիտորինգի ենթակա երկրների ցուցակից` հաշվի առնելով ժողովրդավարության բնագավառում վերջին տարիների ակնառու առաջընթացը»:
Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելն իր մեջ ոչ մի գաղտնիք չի պարունակում: Քաղաքական գործիչները, որոնք մեկումեջ կամ պաշտոնյա են եղել, կամ` մեկ իշխանամետ, մեկ` ընդդիմադիր, ամենահեշտ նյութն են, որոնց հետ կարելի է խաղալ պլաստիլինի պես` սարքելով մեկ հիանալի արձան, մեկ տձեւ զանգված: Մերոնցից ամեն մեկի վրա իշխանությունն այնքան կոմպրոմատ ունի, տնտեսական եւ ...
Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում բողոքի ցույցեր անող երիտասարդների պաստառների մակագրություններում կա եւս մեկ ուշագրավ կոչ: Պաստառներից մեկի վրա կարդում ենք` «Վճարեք 100 դրամ եւ ժպտալով իջեք», ու այստեղ շատ կարեւոր է «ժպտալով» բառը: Այսինքնՙ երիտասարդները ոչ միայն սովորեցնում են ժողովրդին` քաղաքացի լինել ու մնալ, այլեւ մի տեսակ մթնոլորտ են փոխում, հասարակական ...
Չգիտենք` ո՞ր շրջանակներն են ուղղորդում տրանսպորտի սակագնի դեմ քաղաքացիական բողոքը, բայց որ ուղղորդվում է` վկա են բաժանվող բենզինի կտրոնները, գլխարկներն ու վերնազգեստները կամ գունավոր տպված բողոքի պաստառները, որոնք փող արժեն: Թե հիմա բացի քաղաքացիական ակտիվիստների ազնիվ նպատակներից` ո՞վ ինչ ձուկ է ուզում որսալ բողոքի այս նոր ալիքի վրա, շուտով պարզ ...
Հայաստանի` խորհրդային տարիներին արդյունաբերական երկիր լինելու փաստը ոչ ոք չի վիճարկում: Անկախության հատկապես առաջին տարիներին մեր արդյունաբերությունը, ցավոք, լուրջ, որոշ դեպքերում անդառնալի կորուստներ կրեց: Դա ուներ ինչպես օբյեկտիվ պատճառներ` խորհրդային երկրի փլուզում, տնտեսական կապերի խզում, շրջափակում, երկրաշարժ, այնպես էլ սուբյեկտիվ` այդ տարիների իշխանությունների անձեռնահասություն եւ արդյունաբերության նկատմամբ արհամարհական վերաբերմունք: Միայն ...
Բրենդիս համալսարանի սոցիալական քաղաքականության եւ կառավարման «Հելլեր սքուլի» ավարտական հանդիսության ժամանակ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրիգորյանին շնորհվել է պատվավոր կոչում, որը նրան դասում է «բարձրագույն կրթության տեսլականի տեր մարդկանց, հումանիտար առարկաների կրքոտ ջատագովի, գիտնականի, պրոֆեսորի եւ առաջնորդի» շարքը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 29-ի համարը: Իր շնորհակալական ...
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկա համերգաշրջանը կեզրափակվի այսօր, հուլիսի 25-ին, Հասմիկ Պապյանի մասնակցությամբ կայանալիք համերգով: Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգը նվիրված է կոմպոզիտորներ Ռիխարդ Վագների եւ Ջուզեպպե Վերդիի 200-ամյա հոբելյաններին: Համաշխարհային հռչակ վայելող սոպրանո Հասմիկ Պապյանը կկատարի արիաներ Ռ. Վագների եւ Ջ. Վերդիի հայտնի օպերաներից, իսկ համերգը կղեկավարի դիրիժոր, ՀՊՖՆ ...
Զբոնշնը Լեհաստանի հյուսիսում գտնվող փոքր քաղաք է, մոտ 10.000 բնակչությամբ: Այս քաղաքի բնակիչները այնքան են սիրում իրենց բնակավայրը, որ վերածել են այն հեքիաթային վայրի. այստեղ մարդկային կյանքը այնպես սերտ է ձուլված բնությանը, որի ներդաշնակությունից ծնվում են քաղաքային միջավայրի բոլոր գեղեցիկ զգացողություններըՙ սկսած կարմիր կղմինդրածածկ տանիքներով տներից, ամենուրեք աչք շոյող խնամված ...
Հայաստանի հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը Կարագանդայի «Շախտյորի» կազմում նորամուտը նշեց չեմպիոնների լիգայում: Նա Բելառուսի ԲԱՏԷ-ի հետ Կարագանդայում կայացած պատասխան խաղում թիմի մեկնարկային կազմում էր: 70-րդ րոպեին Ղազարյանն իր տեղը զիջեց Իգոր Զենկովիչին, որն էլ խաղավարտից 8 րոպե առաջ խփեց հանդիպման միակ գոլը: Հիշեցնենք, որ առաջին խաղում էլ «Շախտյորը» հյուրընկալվելիս հաղթել ...
Բելգրադում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական 14-րդ առաջնությունը, որին մասնակցում են 35 երկրների 168 շախմատիստուհիներ: Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստուհիներ: Նրանցից 3-ը հաղթանակով մեկնարկեցին:
Իսպանական Սիտգես քաղաքում մեկնարկած շախմատի մրցաշարում 4 հայ շախմատիստներից մրցաշարն առավել հաջող են սկսել Հովիկ Հայրապետյանն ու Կարեն Գրիգորյանըՙ շահելով 2 պարտիաներն էլ: Հովիկը պարտության է մատնել Էլիզաբեթ Ռուիզին եւ Ջոն Կանալին, Կարենը հաղթել է Խավիեր Ֆեռնանդեսին ու Էստեբան Մոնտիլային:
Ռուսական լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե Արաս Օզբիլիսը շուտով «Կուբանից» տեղափոխվելու է Մոսկվայի «Սպարտակ»: Այս առնչությամբ «Կուբանի» տնօրենների խորհրդի անդամ Սուրեն Մկրտչյանը հանդես է եկել պարզաբանմամբ. «Մոսկվայի «Սպարտակ» Օզբիլիսի հնարավոր տեղափոխության մասին ինձ ոչինչ հայտնի չէ: Նման խոսակցությունների պատճառն այն է, որ Օզբիլիսն իրեն շատ վառ է դրսեւորում «Կուբանում»: Իրականությանը ...
Բիլի շախմատի մրցաշարի 2-րդ տուրում Տիգրան Ղարամյանը սեւերով հաղթելով Վլադիմիր Մինկոյին, վաստակեց 1,5 միավոր: 3-րդ տուրում նա սպիտակներով կմրցի Հուանգ Քսիանի հետ: 2-ական միավորով աղյուսակը գլխավորում են 10 շախմատիստներ: