«ԿՈՒԲԱՆԸ» ԿՓՈՐՁԻ ՕԶԲԻԼԻՍԻՆ ՊԱՀԵԼ ԹԻՄՈՒՄ Ռուսական լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե Արաս Օզբիլիսը շուտով «Կուբանից» տեղափոխվելու է Մոսկվայի «Սպարտակ»: Այս առնչությամբ «Կուբանի» տնօրենների խորհրդի անդամ Սուրեն Մկրտչյանը հանդես է եկել պարզաբանմամբ. «Մոսկվայի «Սպարտակ» Օզբիլիսի հնարավոր տեղափոխության մասին ինձ ոչինչ հայտնի չէ: Նման խոսակցությունների պատճառն այն է, որ Օզբիլիսն իրեն շատ վառ է դրսեւորում «Կուբանում»: Իրականությանը համապատասխանում է այն փաստը, որ նրանով իրոք հետաքրքրվում են մի շարք թիմեր: Սակայն «Կուբանի» ղեկավարությունը ցանկանում է, որպեսզի Օզբիլիսը մնա ակումբում: Ինձ հայտնի չէ «Կուբանից» Օզբիլիսի հեռանալու ցանկության մասին: Եթե ֆուտբոլիստը մտածում է այլ ակումբ տեղափոխվելու մասին, նա իրեն այդքան լավ չի դրսեւորի: Մենք ոչ մեկին բռնի ուժով թիմում չենք պահի: Դա ճիշտ չի լինի: Մենք հույս ունենք, որ կկարողանանք թիմում պահել Օզբիլիսին, որից սպասելիքները մեծ են: Իհարկե, եթե շահավետ առաջարկ ստանա ակումբը, ֆուտբոլիստն էլ ցանկություն ունենա տեղափոխվելու, սխալ կլինի այն մերժելը: Սակայն այսօրվա դրությամբ Օզբիլիսը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է եւ մենք ցանկանում ենք, որ շարունակի ելույթներն ակումբում»: |