RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013



Տեղադրվել է` 2013-07-30 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1007, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՀՈՒՆԻՍԻՆ ԴԱՐՁՅԱԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՃԵՑ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սակայն գները շարունակում են մնալ անփոփոխ

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի հունիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16848 գործարք, ինչը 18,4 տոկոսով ավելի է նախորդ ամսվաՙ մայիսի եւ 18,8 տոկոսով բարձրՙ 2012-ի հունիսի գործարքների համեմատ:

Օտարման գործարքների քանակը հունիսին մայիսի համեմատ աճել է 23,8 տոկոսով, իսկ անցյալ տարվա հունիսի համեմատՙ 5,6 տոկոսով: 3950 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 73,7 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 44,6 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 38,1 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի մայիսի համեմատ, հունիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 43,2 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատՙ 12,3 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հունիսին մայիսին համեմատ գրեթե անփոփոխ են: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) հունիս 2012 թ.Միջին գները (դրամ) հունիս 2013 թ.Միջին գները (դրամ) մայիս 2012 թ.
Կենտրոն414000428000428000
Արաբկիր342050355500355500
Քանաքեռ-Զեյթուն269150282300282300
Նոր Նորք230250251000251000
Ավան241000259100259100
Էրեբունի238100249000248500
Շենգավիթ237700254250254250
Դավթաշեն262000274200274200
Աջափնյակ229100247200247200
Մալաթիա-Սեբաստիա227500240000239000
Նուբարաշեն140200152000151500
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)257400272050271900

Մարզերում, բացառությամբ Երեւանի, հունիսին վաճառվել են 322 բնակարաններ, որոնց քանակը մայիսի համեմատ անփոփոխ է, իսկ 2012-ի հունիսի համեմատ աճել է 3,8 տոկոսով: Գներն այստեղ նույնպես անփոփոխ են:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 124 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում ` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ի հունիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 425 գործարք, որից 130-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի մայիսի համեմատ աճել է 56,6 տոկոսով, իսկ մարզերում` 18,5 տոկոսով: 2012-ի հունիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 4 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 3,1 տոկոսով:

Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երեւանում 2012-ի հունիսին մայիսի համեմատ մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել (տեսՙ աղյուսակը).

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) հունիս 2012 թ.Միջին գները (դրամ) հունիս 2013 թ.Միջին գները (դրամ) մայիս 2012 թ.
Կենտրոն462400476100476100
Արաբկիր368550383000383000
Քանաքեռ-Զեյթուն279800295000295000
Նորք-Մարաշ306800319200319200
Ավան259100270500270500
Էրեբունի228100239500239500
Շենգավիթ244800255000255000
Դավթաշեն263750276000276000
Աջափնյակ238150250050250050
Մալաթիա-Սեբաստիա227150238000238000
Նուբարաշեն144500150500150500
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)274800286600286600

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները հունիսին մայիսին դարձյալ անփոփոխ են: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում ենՙ 1 քմ-նՙ 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, 1 քմ-նՙ 157 հազար դրամ, երրորդըՙ Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճընը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2013-ի հունիսին 2012-ի հունիսի համեմատ, հողերի առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 7,1 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` աճել 14,6 տոկոսով:

2013-ի հունիսին 2013-ի մայիսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն աճել է 45,5 տոկոսով, իսկ 2012-ի հունիսի համեմատ` 32,4 տոկոսով:

Հունիսին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 180 գործարքներ, որից 131-ը` Երեւանում: Մայիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 61,7 տոկոսով, իսկ մարզերում նվազել 12,5 տոկոսով: 2012-ի հունիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 63,8 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 15,5 տոկոսով:

Այսպիսով, անշարժ գույքի շուկայում հունիսին գործարքների քանակը կրկին աճել է, բայց գները մնացել են անփոփոխ: Հիշեցնենք, որ փետրվարին եւ մարտին գործարքների քանակի զգալի աճ արձանագրվեց, իսկ ապրիլին եւ մայիսին գործարքների քանակը կրկին նվազեց, եւ ահա հունիսին դարձյալ գործարքների քանակի նկատելի աճ է արձանագրվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ