«Թուրան» գործակալությունը երեկ հանդես է եկել Ադրբեջանում նախագահական ընտրությունների թեմայով հերթական վերլուծությամբ եւ խնդիրը հանգեցրել շատ առարկայական հարցի. եթե մինչեւ օգոստոսի 19 Պուտինը հրամանագիր ստորագրի Ռուստամ Իբրահիմբեկովին ՌԴ քաղաքացիությունից զրկելու մասին, նշանակում է, որ պաշտոնական Մոսկվան «Իլհամ Ալիեւի երրորդ ժամկետով ընտրությանը դեմ է, եթե` ոչ, ուրեմն պաշտոնական Բաքուն հասցրել է ...
Հայ-ռուսական հարաբերությունները կարծես երկընտրանքային փուլ են մտել: Լարվածությունը երկու կողմերում էլ սրվում է: Դա իր գագաթնակետին հասավ վերջերս Մոսկվայի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով: Եթե հարաբերությունները բնականոն լինեին, ռուսական զանգվածային լրատվությունը քաղաքական աստառ չէր հաղորդի պատահածին: Ոչ էլ ազգային պատկանելության ուղղվածություն կտար դրան: Խորհրդային ժամանակներում էթնիկական տարբերությունները քողարկվում էին ...
Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի անունից ասվում է, որ առողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի հունիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16848 գործարք, ինչը 18,4 տոկոսով ավելի է նախորդ ամսվաՙ մայիսի եւ 18,8 տոկոսով բարձրՙ 2012-ի հունիսի գործարքների համեմատ:
«Վերաբնակեցման հարցը զինադադարից հետո Արցախում, Հայաստանում եւ սփյուռքում քննարկվող ամենակարեւոր թեմաներից է: Տարիներ շարունակ հարցն այդպես էլ չի իջնում ամբիոնից», ասում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ` հավելելով, որ հիմնականում հնչում են քննադատություններ երկու երկրների կառավարությունների հասցեին: Աղաբեկյանի խոսքերով` քննադատողները ճիշտ են, սակայն երբ լսում է երկու ...
Ես դեմ եմ այն տեսակետին, թե արտագաղթում են հայրենասիրության պակասից: Ավել կամ պակաս` ամեն հայի մեջ երկրի զգացողությունը դրված է գենով, մեկինը կարող է շատ լինել, մեկինը` քիչ...Այ, վերջինի դեպքում եթե զուգորդվում են մի շարք հատկանիշներ` այս դեպքերի մասին կարելի է խոսել, բայց ոչ` «հայրենասիրության» ամբիոնից: Ինչպես որ վերջին սրիկան ...
Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Երեւանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը, որը պետք է զբաղվի տրանսպորտի հարցերով, դեռեւս վստահություն չի ներշնչում: Ըստ նրա` հանձնաժողովի լիազորությունները պետք է լինեն հստակ ու հասկանալի ինչպես ավագանու, այնպես էլ հասարակության համար:
«Ազգ» օրաթերթում հուլիսի 30-ին հրապարակված «Օքսֆորդից Երեւանՙ 4 օր, Երեւանից... Երեւանՙ 13 օր» հոդվածի կապակցությամբ «Հայփոստ» ՓԲԸ հայտնում է, որ տվյալ առաքանին մուտք է գործել «Հայփոստ» ՓԲԸ Փոստի փոխանակման եւ տեսակավորման կենտրոն 2013թ.-ի հուլիսի 17-ին, այլ ոչ թե հուլիսի 7-ին, ինչպես նշված է հոդվածում: Հաջորդ օրըՙ հուլիսի 18-ին, առաքանին տեղափոխվել ...
«Ազգի» հուլիսի 12-ի համարում, անդրադառնալով Եգիպտոսի քաղաքական զարգացումներին, կարծիք էինք հայտնել, որ Թուրքիայի հակազդեցությունը դրանց հանգեցրել է եգիպտա-թուրքական հակասությունների, որոնք հետագայում կստեղծեն Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Քաթարի հետ թուրքական պետության հարաբերությունների սրման անհրաժեշտ բոլոր նախադրյալները:
Երեւանի փողոցներում մերթ ընդ մերթ կարելի է տեսնել սիրիական համարանիշներով ավտոմեքենաներ: Սիրիահայերի կարելի է հանդիպել սրճարաններում, համալսարաններում, հանրախանութներում եւ այլուր: Նրանք մերժում են «փախստական» բնորոշումըՙ ապրելով Սիրիա վերադառնալու հույսի եւ հարաճուն թերահավատության միջեւ:
Երեկ «Ազգը» հաղորդել էր Կաննի «Կառլտոն» հյուրանոցումՙ Leviev ֆիրմայի թանկարժեք զարդեղենի ու ժամացույցների ցուցահանդեսում կատարված կողոպուտի մասինՙ նշելով, որ փորձագետները գողոնը գնահատում են 40 մլն եվրո (53 մլն դոլար):
Բելգրադում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում պայքարը խաղարկվող մեդալների համար գնալով ավելի թեժ բնույթ է կրում: Յուրաքանչյուր կես միավորի կորուստ այդ պայքարում կարող է ճակատագրական լինել: Ուստի շախմատիստուհիները ձգտում են անսխալ գործել: Մրցաշարի 7-րդ տուրում հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունեցող Լիլիթ Մկրտչյանը սեւերով հաշտություն կնքեց ռուսաստանցի գրոսմայստեր Դարիա Չարոչկինայի ...
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը հայտարարել է, որ «Կուբանին» լուրջ պատժամիջոցներ են սպառնում Արաս Օզբիլիսին Մոսկվայի «Սպարտակին» վաճառելու գործընթացի սխալ կազմակերպման համար: Մինչեւ Օզբիլիսի «Սպարտակ» տեղափոխվելը Սելյուկը նշել էր, որ իրեն է պատկանում հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50 տոկոսը, որն ինքը վաճառել է Մոսկվայի «Դինամոյին»:
Մադրիդի «Ռեալը» «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին թիմում ընդգրկելու հույսը չի կորցնում: «Ռեալը» պատրաստ է «Տոտենհեմին» կանխիկ վճարել 51 մլն ֆունտ ստեռլինգ, նաեւ տրամադրել կիսապաշտպան Անխել դի Մարիային եւ պաշտպան Ֆաբիո Կոենտրաուին: Այսպիսով, գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 95 մլն ֆունտ ստեռլինգ: Նշենք, որ ավելի վաղ «Տոտենհեմը» մերժել էր Բեյլին 81 մլն ...
Իսպանիայում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում հաշտություն կնքելով Դանիել Պուլվետի հետ, Կարեն Գրիգորյանը վաստակեց 6 միավոր եւ շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: 5,5-ական միավորով նրան հետապնդում են Օսկար Հաուգեն, Ալեքսեյ Բարսովը, Դանիել Պուլվետն ու Կարեն Մովսիսյանը: Վերջինս սեւերով հաղթեց Էստեբան Մոնտիլային:
Դանիայում ընթացող շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Հրանտ Մելքումյանը շարունակեց հաղթարշավըՙ պարտության մատնելով Ռասմուս Սվանեին: Հայ գրոսմայստերը 4 տուրից հետո վաստակած նույնքան միավորով 8 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը:
Բիլի շախմատի մրցումներում հաջող ելույթներն է շարունակում Տիգրան Ղարամյանը, որը 7-րդ տուրում հաղթեց Միխայիլ Անտիպովին: Այս հաջողության շնորհիվ Ղարամյանը 5,5 միավորով Դրագան Սոլակի, Մաթեուշ Բարտելի եւ Պենտալա Հարիկրիշնայի հետ գլխավորեց աղյուսակը: 8-րդ տուրում Ղարամյանը սեւերով կխաղա հնդիկ գրոսմայստեր Հարիկրիշնայի հետ:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրի ավարտական խաղում Կրասնոդարի համանուն թիմը սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնեց «Ամկարին»: Ընդ որում «Կրասնոդարը» խաղի ընթացքում մրցակցին զիջում էր հաշվի մեջ: «Կրասնոդարը» 4 միավորով 9-րդ տեղում է:
Ֆուտբոլային նոր մրցաշրջանի շեմին «Բանանցը» զրկվեց իր եւս մեկ փորձառու ֆուտբոլիստից: Երկկողմ համաձայնությամբ ակումբի հետ պայմանագիրը խզել է Սարգիս Կարապետյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բանանցից» հեռացել էին Արարատ Առաքելյանն ու դարպասապահ Ստեփան Ղազարյանը:
Հոկեյի ազգային լիգայում հանդես եկող «Վինիպեգ Ջեթսի» 23-ամյա հայ հոկեյիստ Զաք Պողոսյանը 7 տարով նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այդ ընթացքում Պողոսյանը թիմում կվաստակի 36 մլն դոլար: Հոկեյի ավարտված առաջնությունում Պողոսյանը 33 հանդիպումներում 5 գոլ է խփել, կատարել է 9 գոլային փոխանցում: