- Նախՙ շնորհավորում ենք ԼՂՀ ԱԳՆ-ի 20-ամյակի կապակցությամբ: ԼՂՀ դիվանագիտությունն այս քսան տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ է ունեցել:
Ադրբեջանական ընդդիմության պարագլուխները մեկնել էին Թբիլիսի, որտեղ նրանց ընդունել է նախագահի «միասնական թեկնածու» Ռուստամ Իբրահիմբեկովը: Որեւէ էական որոշում չի կայացվել: Հայտնի չի դարձել` Իբրահիմբեկովը կառաջադրվի՞ պաշտոնապես, կորոշի մուտք գործել Ադրբեջան` ի հակակաշիռ իրեն ձերբակալելու սպառնալիքների, թե՞ ընդդիմությունը «կբոյկոտի ընտրությունները»:
ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող շարքային Մանուչար Մանուչարյանը պահակակետի դիտաշտարակում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասովՙ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ` այս տարի սպասվում է ավելի սառը օգոստոս, քան եղել է սովորաբար: Ըստ նրա` կախված տվյալ օրվա օդային զանգվածների ներթափանցումից` կլինեն ե՛ւ տաք, ե՛ւ համեմատաբար սառը օրեր:
Հուլիսի 30-31-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը` ընդլայնված կազմով:
«Ազգ»-ի հուլիսի 27-ի համարում «Եթե Անկարան մինչեւ հոկտեմբերի 15-ը քայլ չկատարի, ապա չեղյալ ենք հայտարարելու հրադադարը» վերնագրով տեղեկացրել էինք Հյուսիսային Իրաքում ապաստանած քրդական այս կազմակերպության ղեկավարներից Սաբրի Օքի վերջնագրի մասին:
Եգիպտոսում իրականացված հեղաշրջման հանդեպ Թուրքիայի վարչապետ Էրդողանի դիրքրոշումը հայտնի է: Նա հեղաշրջման միջոցով Եգիպտոսի ընտրված նախագահին պաշտոնանկ անելու համար ամենախիստ կոչով դատապարտել էր եգիպտական բանակին, ձայնակցելով «Մուսուլման եղբայրներին», պահանջել էր պաշտոնում վերականգնել Մուհամմեդ Մուրսիին, ավելինՙ խստագույնս քննադատել էր ՄԱԿ-ին, Եվրոմիությանը, ԱՄՆ-ին եւ արաբական երկրներին, որ չեն հակազդում հեղաշրջմանը:
Հայաստանի ընդերքում նավթի եւ բնական գազի առկայության հավանականությունը պահպանվում է, եւ կառավարությունը այս տարվա ընթացքում կկանոնակարգի դրանց երկրաբանական ուսումնասիրությունների եւ արդյունահանման նպատակով իրավունքի տրամադրման գործընթացը: Դա ընդգրկված է ՀՀ կառավարության 2013-ի գերակա խնդիրների եւ գործունեության միջոցառումների մեջ: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը վերապահված խնդիրների թվում է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ...
«Սոցիալական աջակցության մասին» օրինագծին երեկ անդրադարձան Մամուլի ազգային ակումբում հյուրընկալված բանախոսները, որոնց տեղեկացմամբ` հուլիսի 19-ին արդեն եղել է օրինագծի հանրային քննարկումը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ օգոստոսի 1-31-ը քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում մայրաքաղաքի բնակչության համար կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա հետեւյալ ուղղություններով` սիրտ-անոթային հիվանդությունների հետազոտություն ու մասնագիտական խորհրդատվություն հիվանդներին, գինեկոլոգիական հիվանդությունների հետազոտություն եւ վիրահատություն, ինչպես նաեւ ուլտրաձայնային հետազոտության միջոցով վահանաձեւ գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերում:
Այս տարի լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25 տարին: Գործազրկության բարձր մակարդակը Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում եւ մյուս բնակավայրերում ողբալի է: Պետք է օր առաջ ստեղծել պահանջվող աշխատատեղերը, վերացնել գործազրկությունը, կասեցնել արտագաղթը: Հայաստանի հելիոֆիկացիայի խորհուրդը քննարկման է դնում աղետի գոտում արեւային տեխնիկայի եւ տեխնոլոգիաների զարգացման խնդիրըՙ որպես մի գործուն ծրագիր Շիրակի ...
Ֆրանսիայի ժողովուրդը սովոր է վայելել անհանդարտութիւն (rubulence)... Քաղաքների, մանաւանդ Փարիզի փողոցները յաճախ ենթակայ են աշխոյժ ցոյցերի... Փողոցի տողանցքները այլեւս աւանդութիւն են, բողոքելու արդար իրաւունք: Դրանք երբեմն աւելի ազդեցիկ դեր ունեն պետական որոշումների նկատմամբ...
Այս տարվա հուլիսի 20-ին Վաշինգտոնի իր տանը, 92 տարեկանում վախճանվեց Սպիտակ տան լրատվական կորպուսի անդամ, «մամլո գրասենյակի առաջին լեդի» հորջորջված, վետերան լրագրող եւ գրքերի հեղինակ Հելեն Ամելիա Թոմասը:
Հուլիսի 30-ինՙ իտալական Musica Riva միջազգային փառատոնում հայկական երաժշտության տոն էր: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբըՙ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց «Հայաստան-Իտալիա. կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ» խորագրով համերգային ծրագիրըՙ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին:
Ծանր հիվանդությունից հետո, Փարիզում հուլիսի 27-ին կյանքից հեռացավ ֆրանսահայ մշակույթի երախտավորներից մեկըՙ «Նավասարդ» պարախմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Էդդի Ջոլոյանը:
Անգլիացի հանրահայտ ռոք երաժիշտ, արտիստ, պրոդյուսեր, «The Rolling Stones» խմբի մենակատար Միք Ջագերն այս օրերին ստանում է հոբելյանական բազմաթիվ շնորհավորանքներ: 70-ամյա ռոքընդռոլի աստղի էնտուզիազմն ու էներգիան անսպառ են եւ ժամանակն ու տարիքը կարծես խնայում են նրան: Կյանքի մեծ ճանապարհՙ երկու կին, բազմաթիվ երեխաներ, ասպետական կոչում, թագուհու բարեմաղթանքներ, փառք ու մեծարանք, ...
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնն իրականացնում է գրքահավաք: Հավաքված գրքերը կտրամադրվեն Եղեգնաձորի քաղաքային գրադարանին:
«Նավահանգստային քաղաքներ եւ տպագրիչներ»: Խորհրդածություններ վաղ շրջանի հայկական տպագրության շուրջ» խորագրով հուլիսի 12-ին դասախոսություն է կարդացել Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի (UCLA) արդի հայկական պատմության ամբիոնի վարիչ, դոկտ. Սեպուհ Ասլանյանը Քենսինգտոնում (Լոնդոն) գտնվող «Հայ տուն» մշակույթի կենտրոնում:
Եղեռնից մազապուրծ գաղթականների որդի է Ստեփան Քրքյաշարյանը: Վերջին մոտ 25 տարիների ընթացքում Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի «Համայնքային հարաբերությունների հանձնաժողովը» ղեկավարելուց հետո նա մտադիր է սեպտեմբերին չվերանորոգել իր պայմանագիրը այդ պաշտոնում: Նա աշխատակցել է վեց վարչապետների հետ, որոնք բարձր են գնահատել ներդաշնակություն սերմանելու նրա ջանքերը: Յոթերորդ վարչապետ Բարրի ՕՖարելը նրան բնութագրել ...
Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Goal.com կայքի վարկածով ընդգրկվել է անցած մրցաշրջանի 50 լավագույն ֆուտբոլիստների ցանկումՙ զբաղեցնելով 43-րդ հորիզոնականը:
Իսպանիայի շախմատի մրցաշարում վստահ ելույթներն է շարունակում Կարեն Գրիգորյանը, որն ավարտական տուրից առաջ 7 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: 8-րդ տուրում նա սպիտակներով հաղթեց Կարեն Մովսիսյանին: Ավարտական տուրում Գրիգորյանը սեւերով խաղալու է իրենից կես միավորով հետ մնացող Ալեքսեյ Բարսովի հետ: Հենց այդ պարտիայում էլ կորոշվի գլխավոր մրցանակի տերը: Հաղթողի հավակնորդ ...
Բիլի շախմատի մրցաշարի 8-րդ տուրն անհաջող էր Տիգրան Ղարամյանի համար, որն առաջին պարտությունը կրեց: Նա սեւերով խաղում էր իր հետ աղյուսակը գլխավորող հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ: Այդ անհաջողությունից հետո Ղարամյանը 5,5 միավորով նահանջեց 6-րդ հորիզոնական: Իսկ աղյուսակը 6,5 միավորով գլխավորեց Հարիկրիշնան: 6-ական միավորով նրան հետապնդում են Մաթեուշ Բարտելը, Դրագան ...
Մոտ օրերս Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ «Միկայի» կիսապաշտպան Սարգիս Շահինյանը կմեկնի Պորտուգալիա: Նա մեկ տարի վարձավճարով կխաղա տեղի «Բրագայում»: Հնարավոր է, որ հետագայում ֆուտբոլիստը վերջնականապես տեղափոխվի պորտուգալական ակումբ:
Օրերս «Բանանցից» հեռացած Սարգիս Կարապետյանը նոր մրցաշրջանում հանդես կգա «Միկայում»ՙ դառնալով թիմի 4-րդ նորեկը: Ավելի վաղ «Միկայի» հետ պայմանագիր էին կնքել «Իմպուլսից» թիմ վերադարձած Հայկ Իշխանյանը, դիլիջանյան թիմի դարպասապահ Գոռ Էլյազյանը եւ նախկին շիրակցի Լեւոն Փաչաջյանը:
Դանիայի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Հրանտ Մելքումյանն առաջին կես միավորը կորցրեց: Նա ոչ-ոքի խաղաց Կրժիժտոֆ Բուլսկու հետ: Առաջատարն Իվան Չեպարինովն է, որը 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Նրա մրցակիցը Սեբաստիան Մազեն էր:
Ֆրանսիայի Ավուան քաղաքում անցկացված շախմատի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Եվգենիա Դոլուխանովան 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով 375 մասնակիցների մեջ զբաղեցրեց 12-րդ տեղը: Նա ընդամենը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող, ռումինացի Վլադ-Քրիստիան Ժիանուին: