RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013



Տեղադրվել է` 2013-07-31 23:03:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 920, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՕԳՈՍՏՈՍԻ 1-31-Ը

Ի. Պ.

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ օգոստոսի 1-31-ը քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում մայրաքաղաքի բնակչության համար կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա հետեւյալ ուղղություններով` սիրտ-անոթային հիվանդությունների հետազոտություն ու մասնագիտական խորհրդատվություն հիվանդներին, գինեկոլոգիական հիվանդությունների հետազոտություն եւ վիրահատություն, ինչպես նաեւ ուլտրաձայնային հետազոտության միջոցով վահանաձեւ գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերում:

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ ակցիայի օրերին համապատասխան բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել սպասարկող համաբուժարանի տեղամասային թերապեւտին կամ ընտանեկան բժշկին: Առաջին անգամ դիմող անձինք պետք է ներկայանան անձնագրով:

Համաբուժարանում անցնելով համապատասխան հետազոտություններ, ըստ անհրաժեշտության, հիվանդները կուղեգրվեն համապատասխան լրացուցիչ հետազոտությունների եւ ստացիոնար բուժման:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ