RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013



Տեղադրվել է` 2013-07-31 23:03:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 791, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՌՈՔ ԱՍՏՂԸՙ ՄԻՔ ՋԱԳԵՐԸ 70 ՏԱՐԵԿԱՆ

Մ. Բ.

Անգլիացի հանրահայտ ռոք երաժիշտ, արտիստ, պրոդյուսեր, «The Rolling Stones» խմբի մենակատար Միք Ջագերն այս օրերին ստանում է հոբելյանական բազմաթիվ շնորհավորանքներ: 70-ամյա ռոքընդռոլի աստղի էնտուզիազմն ու էներգիան անսպառ են եւ ժամանակն ու տարիքը կարծես խնայում են նրան: Կյանքի մեծ ճանապարհՙ երկու կին, բազմաթիվ երեխաներ, ասպետական կոչում, թագուհու բարեմաղթանքներ, փառք ու մեծարանք, միլիոնավոր վաճառված ալբոմներ, սակայն միեւնույն է, բեմը ձգում է արտիստին. դա իր տարերքն է, նա շարունակում է բեմ դուրս գալ մինչեւ այսօր. «Ինձ ուղղակի դուր է գալիս այն, ինչ ես անում եմ: Արտիստի բեմական տեւականության համար առանձնահատուկ ուրիշ գաղտնիք չկա: Պրոֆեսիոնալ քննադատներին գրեթե ուշադրություն չեմ դարձնում, որովհետեւ աշխատում եմ հանդիսատեսի համար, ոչ թեՙ նրանց կամ ժուռնալիստների: Տարիքային առումով հնարավոր է հանդիմանեն ինձ, թե ես անցնող կերպար եմ, արտիստի անցնող խառնվածք, սակայն ի հեճուկս այդպես մտածողների, ես դեռ այստեղ եմ, ուզում եմ աշխատել, երաժշտություն գրել, համերգներ ունենալ»:

Լոնդոնի տնտեսական եւ քաղաքական գիտությունների դպրոցը, որտեղ նա սովորում էր ամենավաղ տարիներին, կարելի է ասել բոլորովին չի հետաքրքրել Միք Ջագերին, ուսումը կիսատ է թողել : Այդ տարիներին միակ տեղը, որ հաճույքով էր հաճախում, երաժշտության դասերն էին:

Խումբը, որի առաջատար մենակատարն է նա երկար տարիներՙ «The Rolling Stones»-ը այդպես անվանակոչվեց 1962-ին եւ նույն թվականին էլ առաջին ելույթն ունեցավ լոնդոնյան «Marquee» ակումբում: Միք Ջագերի բեմական կերպարն ընկալվել է որպես խիստ առանձնահատուկ արտիստիկ ձեռագրով օժտված երգչի, որի ձայնիՙ երբեմն խոր, երբեմն կանացի-փափուկ երանգները, գայթակղիչ, ցանկասեր ժպիտը, բեմական էքսցենտրիզմըՙ շարժումների, տաք-ագրեսիվությունը նրան բերել են ամենաառաջատար ռոք աստղի անուն: Երաժշտական ասպարեզում Միք Ջագերի ծառայությունները բարձր են գնահատվել, 60-ականներին Ելիզավետա II թագուհին շնորհել է նրան Ասպետի կոչում:

Իր հարցազրույցներից մեկում երգիչը համեմատելով 1968-98-ականները, ասել է, որ եթե նախկինում սեքսի, նարկոտիկի եւ ռոքընդռոլի եռյակում սեքսն առաջին տեղն էր զբաղեցնում, հիմա դրան փոխարինել է նարկոտիկը: Տարիներ անց նա հայտարարել է, որ թողել է խմելը, ծխելը եւ նարկոտիկ ընդունելը: Պատճառն, իհարկե, նախ եւ առաջ առողջությունն է: «Ինձ համար թանկ է անվանս պատիվը,- ասել է նա, չեմ ուզում վերածվել ծեր ավերակի: Չէ՞ որ մենք դեռ աստղ ենք եւ մեզ համարում են կենդանի լեգենդ»:

2010-ին Միք Ջագերը հիմնեց իր նոր` «Super Heavy» խումբը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ