Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի գնահատմամբՙ Հորադիզ-Ասլանդուզ ադրբեջանա-իրանական անցակետի բացման շուրջը Թեհրանում սկսված բանակցությունների ընթացքը շատ հաջող է: Ըստ քաղաքագետիՙ դա թափանցիկ ուղերձ է Իրանի իշխանություններից ոչ միայն տարածաշրջանի պետություններին, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 1-ին նոտայով դիմել է թուրքական կողմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից` անդրադառնալով հայ-թուրքական սահմանը խախտած թուրք հովվի մահվան առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքին:
Սույն թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի հայերի միության կենտրոնական գրասենյակում կայացավ ՌՀՄ ղեկավարության եւ Մոսկվա քաղաքի ներքին գործերի գլխավոր վարչության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվեց «Մատվեեւյան» շուկայում տեղի ունեցած միջադեպից հետո ստեղծված իրավիճակը:
Թեհրանում հրատարակվող «Արաքս» շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքում վերջերս կուսակրոն քահանա են ձեռնադրվել երեք սարկավագներ, որոնցից մեկըՙ իրանահայ: Սա, ինչպես շաբաթաթերթն է նշում, լավ նորություն է իրանահայ համայնքի համար, որ միշտ դժգոհ է եղել ծագումով ոչ իրանահայ կուսակրոն քահանաներիՙ եկեղեցական ծառայության համար Իրան ուղարկվելու փաստից, ...
Այս ահազանգը հնչեցրել է Կ. Պոլսո «Հայթերթ» կայքէջը: Ահա թե ինչ է գրել. «Հարգերի ընթերցողներ, «Բելգե» հրատարակչությունը հայտնվել է շատ ծանր կացության մեջ: Այս հրատարակչության փակումը մեծ կորուստ է լինելու մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանողների համար: «Բելգե» հրատարակչության հիմնադիրը եւ արտոնատերը Ռագըփ Զարաքոլուն է, իսկ գործադիր տնօրենըՙ նրա որդինՙ ...
Երեւանի կոլորիտից պակասեց շատ կարեւոր մի գույն` մեր քաղաքի բեմահարթակներում եւ սրճարաններում այլեւս չենք հանդիպի շատ սիրելի մարդուն` Ազատ Գասպարյանին: Երեկ մեր կինոյի ու թատրոնի անվանի դերասանը մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, ուր տեղափոխվել էր ողնաշարի խնդիրների պատճառով: Երեւի դեռ չենք գիտակցում, որ նրա հետ մի ողջ ժամանակ է գնում ...
«Ազգի» խմբագրակազմը այսօրվանից մեկնում է ամառային արձակուրդի: Ընթերցողների հետ կհանդիպենք օգոստոսի 20-ին: Մինչ այդ հուսանք եւ մաղթենք, որ որեւէ արտակարգ դեպք չի պատահի մեր երկրում եւ ողջ հայության կյանքում, եւ ամեն մարդ այսպես կամ այնպես կվայելի իր ամառային հանգիստը, ինչպես մենք, ինչի կարիքը բոլորս այնքան ունենք, մանավանդ որ, ինչպես մեր ...
Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն դիմել է երկրի դատախազությանը եւ ոստիկանությանն ու խնդրել, որ «վերջ տրվեն իր հանդեպ անօրինականություններին»: Համենայն դեպս, երեկ vesti.az-ը տարածել է այդ բովանդակությամբ մի «փաստաթուղթ», որից պարզվում է հետեւյալը. Ռիշկան բնակավայրի` Աուրելիա Գրիգորիուին սեփականության իրավունքով պատկանող տուն փորձել է մուտք գործել ոստիկանության աշխատակից Միխայիլ Վասուլյանը` պատճառաբանելով, թե ...
Իսրայելի խորհրդարանըՙ Քնեսեթը, օրենք է ընդունել, ըստ որի պետք է քանդվի պաղեստինյան 20 գյուղ: Գյուղացիները, ինչպես երեկ նշել էր թուրքական «Դունիա բուլթենի» լրատվական գործակալությունը, բողոքի ցույց են կազմակերպել, ոստիկանությունը միջամտել եւ ցուցարարներից ոմանց ձերբակալել է:
Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, բայց այդ երկար ու ձիգ Գողգոթայի տասնամյակների ճանապարհին` հայի հոգուց, մտքից անբաժան է մնում հիշողությունը: Հիշողություն, որ փոխանցվում է սերնդե սերունդ... Ամեն մի փրկված հայաբեկոր ու նրա սերունդ` իր ճակատագիրն ունեցավ, իր կյանքը կերտեց:
Հուլիսի 31-ին «Վճարում ենք 100 դրամ» շարժման երիտասարդ ակտիվիստները Մաշտոցի պուրակում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ խոչընդոտել են «Հ1», «Արմնյուզ» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի գործունեությանը։
Աբովյան քաղաքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու երիտասարդները մեզ ուղարկած նամակով դիմում են Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին Սարալանջ թաղամասում գտնվող Տրդատ Գ թագավորի արձանի շուրջն առկա անխնամ ու անբարեկարգ վիճակը փոխելու խնդրով: Մինչ ներկայիս վիճակը նկարագրելը նամակում նշվում է, որ արձանի մատները ներկել էին ու դրան տվել «կանացի տեսք»: Քաղաքակիրթ մարդիկ ներկն ...
Լրատվամիջոցներին ուղարկված հաղորդագրությունը տեղեկացնում է, գրում է Երվանդ Ազատյանը , որ առաջիկա օգոստոսի 18-ին Տաստինի (Կալիֆոռնիա) «Բնայ Իսրայել միաբանության» կենտրոնում կայանալու է ճաշկերույթ-դասախոսություն, որին հրավիրված է ճանաչված գիտնական Ռիչարդ Հովհաննիսյանը: Վերջինս հրեական համայնքի ներկայացուցիչների առաջ ելույթ ունենալովՙ քննարկելու է հայկական եւ հրեական ցեղասպանությունների նմանություններն ու տարբերությունները:
Ամենայն հստակությամբ գիտակցում ենք այն փաստը, որ պետական արժեհամակարգերի ձեւախեղումը ժողովրդին զրկում է ոտքերի տակի հողից: Ժողովուրդ ասելով ես նկատի ունեմ նրանց, ովքեր երկրի հիմքն են, նրա մշակույթի միսն ու արյունը: Գյուղական ժողովուրդը, անկասկած, լավագույն եւ հիմնական ժողովուրդն է: Հենց նա է մինչեւ օրս պահպանել մարդկային բարձրագույն այն արժեքների մնացորդները, ...
Այս տարվա առաջին կեսի սոցիալ-տնտեսական ցուցանիշներն արդեն հրապարակվել են: Ուրախալի է, որ վերջին 2-3 տարիների` արդյունաբերության ավելի արագ տեմպերով աճի միտումը շարունակվում է: Այս տարվա առաջին կեսին եւս տնտեսության ճյուղերից ամենամեծ աճն արձանագրվել է արդյունաբերությունում` 8,3 տոկոս: Գումարային ցուցանիշներով արդյունաբերական արտադարանքի ծավալները երկրորդն են, կազմելով 567,4 մլրդ դրամ եւ զիջելով ...
Մի 20 տարի առաջ պարադոքսալ էր թվում, նույնիսկ անհեթեթՙ երկրիցդ գնալու, մի ուրիշ տեղ բնակություն հաստատելու հարցը, մտածելու բան իսկ չէր: Որովհետեւ երբ սիրում ես մի բան, դժվար է դառնում լքել-հեռանալը: 20 տարի առաջ մեր մտածողությունը, չասենքՙ կուսական, բայց վստահաբար այնքան կնճռոտված չէր, այսքան անկյուններ չուներ, ինչպես հիմա, եւ որովհետեւ ...
Տեսագրությունը, որը վերջին վեց տարիներին Հայաստանի տարածքում կովկասյան հովազին նկարահանելու առաջին դեպքն է, արձանագրվել է հունիսի 30-ից հուլիսի 1-ի գիշերը` կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված տեսախցիկի միջոցով: Ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի շրջակայքում եւ ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանի երկայնքով: Այդ հատվածը, ...
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը «Իզվեստիայի» թղթակցի հետ զրույցում կրկին անդրադարձել է Արաս Օզբիլիսի տրանսֆերինՙ նոր մանրամասներ ներկայացնելով. «Արասը շատ էր ցանկանում «Մոնակո» տեղափոխվել, համարյա թե արտասվում էր: Եվրոպայում ֆուտբոլի գաղտնիքներին տիրապետած եւ համապատասխան մենթալիտետ ունեցող երիտասարդ ֆուտբոլիստի հետագա զարգացման համար ավելի նպաստավոր պայմաններ կարող էին ստեղծվել «Մոնակոյում» Ֆալկաոյի, Մոուտինյուի եւ ...
Այսօր կայանալիք «Բանանց»-«Արարատ» եւ «Ուլիս»-«Ալաշկերտ» հանդիպումներով կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ առաջնությունը: Այն կանցկացվի աշուն-գարուն մրցակարգով: Առաջնության մրցանակակիրները հայտնի կդառնան 2014-ի հունիսի 1-ին:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հաջող ելույթներ ունեցավ Օդեսայում ավարտված միջազգային մրցաշարում: Հայաստանի 6 բռնցքամարտիկներից 4-ը դարձան մրցանակակիրներ: Բոլորից հաջող հանդես եկան Կարեն Տոնականյանը (60 կգ) եւ գերծանրքաշային Ռաֆայել Սիմոնյանը, որոնք հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին, արժանացան ոսկե մեդալների: 69 կգ քաշայինների մրցապայքարում Վահե Աբեթյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ 56 կգ քաշային կարգում ...
Բելգրադում ընթացող շախմատի կանանց անհատական առաջնությունը մոտենում է վերջնագծին: 9-րդ տուրն ընդհանուր առմամբ անհաջող էր հայ շախմատիստուհիների համար: Միակ հաղթանակը տոնեց Լիլիթ Մկրտչյանը, որը պայքարում է մեդալների համար: Լիլիթի մրցակցուհին Յոլանտա Զավադսկան էր: Այս հաղթանակի շնորհիվ Մկրտչյանը վաստակեց 6,5 միավոր ու կրկին ընդգրկվեց առաջատարների շարքը: Աղյուսակը 7 միավորով շարունակում է ...
Բիլի շախմատի մրցաշարի 10-րդ տուրում Տիգրան Ղարամյանը հաշտություն կնքեց Ուտուտ Ադիանտոյի հետ եւ վաստակած 6,5 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը: Իրենց պարտիաները խաղաղ արդյունքով ավարտեցին նաեւ առաջատարները: Պենտալա Հարիկրիշնան ոչ-ոքի խաղաց Բորիս Գրաչովի հետ, իսկ Մաթեուշ Բարտելը հաշտություն կնքեց Դանիել Հաուսրատի հետ: Բարտելն ու Հարիկրիշնան վաստակել են 7,5-ական միավոր: 6 ...
Նոր մրցաշրջանի շեմին «Արարատը» եւս մեկ համալրում ստացավ: Թիմի հետ մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել Արամ Բարեղամյանը: Նա «Բանանցի» մարզադպրոցի սան է, հանդես է եկել այդ թիմի կազմում, այնուհետեւ տեղափոխվել է «Ուլիս»:
Դանիայում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաղթեց Արիան Տարիին եւ 5,5 միավորով բարձրացավ 12-րդ հորիզոնական: Աղյուսակը միանձնյա շարունակում է գլխավորել Իվան Չեպարինովը, որը հաշտություն կնքելով Պարիմարջան Նեգիի հետ, վաստակեց 6,5 միավոր: 7 շախմատիստներ 6-ական միավորով հետապնդում են առաջատարին:
Այսօր մայրաքաղաքի «Աշխատանք» ընկերության մարզասրահում կմեկնարկի ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար ռազմաօդաչու Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված սամբոյի միջազգային 4-րդ մրցաշարը, որը կազմակերպել է մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հովանավորությամբ: