Այսպես է Արեւմուտք-Ադրբեջան հարաբերությունների ներկան գնահատել Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը` «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում, որից որոշ մանրամասնություններ երեկ փոխանցել է «Թուրան» գործակալությունը:
Գների փոփոխությունները, որոնք սովորաբար դեպի վեր են լինում, խիստ ցավոտ են ընդունվում մեզ մոտ: Ինչը բնական է, նկատի ունենալով, որ մեր երկրի բնակչության մոտ մեկ երրորդը կամ 1 մլն մարդ գտնվում է աղքատության գծից ցած: Ի՞նչ է գնաճը, ի՞նչ են թանկացումները, ինչո՞վ են դրանք նմանվում կամ տարբերվում: Փորձենք անդրադառնալ այս ...
Հանրապետության հյուսիսային շրջաններում այսօր եւ վաղը գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, իսկ 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 19-ից մինչեւ 20-ը կնվազի 4-5 աստիճանով, սակայն 22-23-ին կբարձրանա ...
Ամեն տարի օգոստոսի 19-ին ՄԱԿ-ը նշում է մարդասիրության համաշխարհային օրըՙ ի պատիվ մարդասիրական օգնության ոլորտում աշխատած այն մարդկանց, որոնք իրենց կյանքն են կորցրել ծառայողական պարտքը կատարելիս: Այս տարի լրանում է Բաղդադում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի ռմբակոծման 10 տարին, որտեղ մահացան ՄԱԿ-ի եւ մարդասիրական ոլորտի 22 աշխատակից, այդ թվումՙ այն ժամանակ ՄԱԿ-ի ...
Քիմիական զենքի գծով ՄԱԿ-ի մի խումբ փորձագետներ կիրակի օրը ժամանել են Դամասկոս: Ֆրանսպրեսը հաղորդում է, որ նրանք իջեւանել են քաղաքի հյուրանոցներից մեկում եւ արդեն օգոստոսի 19-ին աշխատանքներ են սկսել Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման վայրերում:
Սինայի թերակղզում օգոստոսի 19-ի առավոտյան իսլամիստ գրոհայինները հարձակում են ձեռնարկել եգիպտացի ոստիկանների երկու ավտոբուսների վրա: Սպանվել է 24 ոստիկան: Իրավապահ մարմինների 3 այլ աշխատակիցներ վիրավորվել են:
Մեծ Բրիտանիայի բանտերի ներկայիս կալանավորներից շատերը կարծում են, որ մորուքը, «գալաբիան» (մահմեդականի գլխակապը) եւ օրական 5 անգամ նամազ անելը բանտարկյալի կարգավիճակի առավել գնահատելի խորհրդանիշներ են, քան երբեմնի դաջվածքներն ու գլխակապերը:
Արդեն չորրորդ տարին անընդմեջ Երեւանում եւ Հայաստանի մարզերում բնակվող աուտիզմով երեխաներն իրենց խնամակալների հետ ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում: Այս հնարավորությունը հաղորդակցման խանգարումներ ունեցող այս երեխաներին ընձեռվել է Orange Հիմնադրամի եւ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի համագործակցության շնորհիվ:
Օգոստոսի 9-15-ին Ծաղկաձորում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի եւ Մայր աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համագործակցությամբ կայացավ համահայկական հայագիտական 6-րդ օլիմպիադան, որին մասնակցեցին ընդհանուր առմամբ 150 աշակերտներ ՀՀ-ից, ԼՂՀ-ից եւ Սփյուռքի հայկական կրթօջախներից:
ՀՀ քաղաքացի, ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ, գրքերի հեղինակ եւ ինչ-որ ֆոնդ-ՀԿ-ի նախագահ, կատաղի հայերենատյաց էակ Իվան Սեմյոնովը վերջերս Երեւանում կայացած եւ «ՀՀ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության նվիրված» խորհրդաժողովում հերթական անգամ իր թույնն է թափել հայերենի դեմ ու ցաբռտել: Իմիջիայլոց, նա ասել է (ներկայացնում եմ բնագրի լեզվով` ռուսերեն` թյուրիմացությունների ...
Կյանքի 84-րդ տարում մեզանից հեռացավ բարերար եւ ազգային գործիչ Կարապետ Գալֆայանը: Պրն Գալֆայանը հունահայ համայնքի երեւելի ներկայացուցիչն էր, մեծ հայրենասեր: Նա մեծ օգնություն է ցույց տվել Հայաստանին հատկապես անկախացման տարիներից ի վեր, մասնավորապես շրջափակման եւ Ղարաբաղյան պատերազմի տարիներինՙ կազմակերպելով մոտ հինգ տասնյակ ինքնաթիռներով հումանիտար բեռների առաքում Հայաստան, որի համար արժանացել ...
2010 թվականից սկսած «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը տարին մեկ հերթափոխով կազմակերպում է ակտիվ հանգիստ Վանաձորի «Գուգարք» մանկական ճամբարումՙ Վահան Թեքեյանի անունը կրող Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբիի եւ Արցախից Բերձորի թիվ 1 հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների առաջադեմ աշակերտների համար: Վերջերս բերձորցի 13 աշակերտ, զինղեկ Սամվել Պապիկյանի եւ մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Հարությունյանի ղեկավարությամբ, ...
Վերջին մի քանի տարիները հատկանշական են նրանով, որ գիտական նոր հայտնագործությունները ստիպում են նոր հայացքով նայել գիտության մեջ մինչեւ այժմ ընդունված շատ տեսակետների: Պատմությունն ու հնագիտությունը հատկապես, կարելի է ասել, ամեն նոր հայտնագործությամբ ենթարկվում են հեղափոխական վերընթերցումների: Հուլիսի 11-ին ռուսական «Կուլտուրա» ալիքով ցուցադրվեց «Հայկական ...
Մեկնարկել է Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» հեքիաթի հիման վրա ստեղծվող ֆիլմի նկարահանման աշխատանքները` ռեժիսոր Արմեն Ռոնովի մեկնաբանությամբ: Պսիխոդրամայի սցենարի հեղինակը, բեմադրող ռեժիսորն ու օպերատորը նույնպես Արմեն Ռոնովն է:
Օգոստոսի 23-ին Ազգային պատկերասրահում բացվելու է ժողովրդական նկարիչ Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որը կազմված է վաստակաշատ արվեստագետի գեղանկանկարչական եւ մի շարք գրաֆիկական աշխատանքներից: Դրանց մեծ մասը ընտանիքի սեփականությունն է եւ արվեստասեր հանրությանը ներկայացվում է առաջին անգամ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Ազգային պատկերասրահի մամուլի ծառայությունից:
Մեր սովորական կյանքն այնքան անակնկալներ է մեզ մատուցում, որ տարիներ անց հետադարձ հայացք նետելով համոզվում ես` ոչինչ բան պատահական չէ: 2007թ. աշնանը Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Հայաստանի հույները» խորագրով դասախոսություն կարդացի: Ներկայացվող նյութերն ամբողջական ներկայացնելու համար այցելեցի Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներն ու գյուղերը, որտեղ բնակվում էին եւ բնակվում են հույները: Մի ...
Մաեստրո Սեպուհ Աբգարեանը 26 յունիսէն է վեր, գլխուն մէջ յառաջացած արեան կուտակումի մը որպէս հետեւանք, Նիկոսիոյ հիւանդանոցներէն մէկուն մէջ դարմանումի կ՛ենթարկուէր: Վերջին շաբաթներու ընթացքին անոր առողջական վիճակը բարելաւում սկսած է արձանագրել դէպի աւելի կայուն իրավիճակ:
Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում նորամուտը նշեց բունդեսլիգայումՙ մասնակցելով Գերմանիայի առաջնության 2-րդ տուրի Բրաունշվեյգի «Այնտրախտի» հետ հանդիպմանը: Հենրիխը կարող էր նորամուտը գոլով նշել, սակայն չիրացրեց գոլային 2 լավ պահերը: «Բորուսիան» խաղը շահեց 2-1 հաշվով:
Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլն անհաջող էր Լեւոն Արոնյանի համար: Հայ շախմատիստը 0,5-1,5 հաշվով պարտվեց Եվգենի Տոմաշեւսկուն եւ դուրս մնաց հետագա պայքարից: Վճռորոշ էր մրցակիցների առաջին պարտիան, որում հաղթեց Տոմաշեւսկին:
Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենն ու հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդը շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղի անցկացման պայմանագիր են կնքել: Ինչպես հայտնի է, շախմատային թագի համար մրցավեճը կանցկացվի Հնդկաստանի Չեննայ քաղաքում նոյեմբերի 6-26-ը: Մրցախաղի գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է: