RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #135, 20-08-2013



Տեղադրվել է` 2013-08-19 23:03:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 988, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 35

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ԷԼ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլն անհաջող էր Լեւոն Արոնյանի համար: Հայ շախմատիստը 0,5-1,5 հաշվով պարտվեց Եվգենի Տոմաշեւսկուն եւ դուրս մնաց հետագա պայքարից: Վճռորոշ էր մրցակիցների առաջին պարտիան, որում հաղթեց Տոմաշեւսկին:

Արոնյանն առաջին փուլում 2-0 հաշվով առավելության էր հասել Միխայիլ Մարկովի նկատմամբ: 2-րդ փուլում հայ շախմատիստը պայքարից դուրս էր մղել Իգոր Լիսիին: Դասական շախմատի 2 պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի, իսկ արագ շախմատի մրցավեճում Արոնյանը շահել էր 2 պարտիաներն էլ:

Այսպիսով, Հայաստանն այլեւս ներկայացուցիչ չունի աշխարհի գավաթի խաղարկությունում: Հայաստանի մյուս 3 պատվիրակները պայքարից դուրս էին մնացել դեռեւս առաջին փուլում: Հիշեցնենք, որ Վլադիմիր Հակոբյանը 0,5-1,5 հաշվով զիջել էր վիետնամցի Նգուեն Սոնին: Սերգեյ Մովսիսյանը դասական շախմատի 2 պարտիաներն էլ ավարտելով ոչ-ոքի, արագ շախմատի մրցախաղում 0,5-1,5 հաշվով պարտվել էր Ջոն Լյուդվիգ Համերին: Հրանտ Մելքումյանը Խուլիո Գրանդա Զունիգային զիջել էր 4-5 հաշվով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #135, 20-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ