Ամառվա այս թեժ օրերին առանձին անձանց ու որոշ ԶԼՄ-ների անարդար ու հանդուգն քննադատության թիրախ են դարձել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ու մեր եկեղեցու առաջնորդըՙ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Ոմանք խորհրդանշական են համարում այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վերստին նախագահ ընտրվելուց հետո նախ Ադրբեջան գնաց եւ ոչ թե Հայաստան եկավ, ու այստեղ ինչ-որ հավասարակշռության խախտում են տեսնում, անգամ հայ-ռուսական հարաբերություններում նահանջի տարրեր հայտնաբերելով: Սակայն էմոցիան` էմոցիա, Հայաստանն ինքնիշխան պետություն է ու պետք է առաջնորդվի միջպետական հստակ ...
Ադրբեջանական Apa.az գործակալության փոխանցմամբՙ Ադրբեջանի Գերիների, անհետ կորածների եւ պատանդների հարցով պետական հանձնաժողովը որեւէ խնդիր չի տեսնում, որ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը վերադառնա հայրենիք: Հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի փոխանցմամբՙ Ինջիղուլյանը կվերադառնա Հայաստան կամ երրորդ երկիրՙ իր ցանկությամբ, երբ պարզվի, թե նա ինչ պատճառով է հատել սահմանը:
Թուրքիայի տարածքում գտնվող երբեմնի հայկական մայրաքաղաք Անիի ավերակներում 45 օր պեղումներ են իրականացվելու: Անիում վերջին անգամ պեղումներ են իրականացվել 2 տարի առաջՙ 2011 թվականին
Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրի քարտուղար Ահմադ ալ Մուսալամանին խստիվ դատապարտել է Եգիպտոսի իրադրության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած վերջին հայտարարությունները: «Մենք չենք հանդուրժի Արեւմուտքի գործակալի խրատները», ընդգծել է ալ Մուսալամանին, որի խոսքը մեջբերում է newsru.co.il կայքէջը:
«Ալ Արաբիա» հեռուստաալիքը համացանցում հաղորդում է, թե Դամասկոսից արեւելքՙ Գուտայի գյուղատնտեսական շրջանում օգոստոսի 20-ին քիմիական զենք է գործածվել, որի հետեւանքով առնվազն 600 մարդ է զոհվել: Հեռուստաալիքը հայտնում է, որ քիմիական գրոհին վերաբերող տեղեկությունները ստացվել են սիրիացի ընդդիմադիրների «Հեղափոխական հրամանատարության խորհուրդ»-ից:
Երեւանում վերաբացվել են շուրջ մեկ ամիս առաջ գործունեությունը դադարեցրած բարեգործական 7 ճաշարաններ: Ժամանակավորապես չգործող ճաշարանները վերաբացվել են խաղողօրհնեքի արարողությամբ:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանով հաստատված «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու եւ հանրակրթական առարկաների դասագրքեր հրատարակելու կարգը», Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի պահանջները` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «2013-2014 ուսումնական ...
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման պահանջները եւ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի 2013 թվականի օգոստոսի 15-ի որոշումը, հրաման է ստորագրել հանրապետության մի շարք ուսուցիչների որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհելու մասին: Համաձայն վերոնշյալ կարգի ...
Հայաստանում ռուսական դեսպանատան մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն օրերս որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերի մասին, որոնց համաձայն` ռուսական դեսպանատան կից տարածքում տեղի է ունեցել միջադեպ հայ իրավապահ մարմինների ու Հայաստանի քաղաքացիների միջեւ:
Հայաստանյան առօրյայում կարծես ամեն ինչ է իրար խառնվել: Մեկ տեսար բարձրագույն պաշտոնյան է հավատավոր ընդդիմադիրի խոսքեր հնչեցնում, ապա իրեն իշխանության մոլի հակառակորդ համարող կուսակցականն է պետականամետությունը թիկնոց դարձնում, հանրային գործիչն է պաշտոնազանցությունը որպես ազգային առանձնահատկություն ներկայացնում, ոմանք էլ երկիրը զանգվածաբար լքելն են բնական վիճակ գնահատում: Ընտրակաշառք տվողն ու կազմակերպողը բարյացակամ ...
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ անգլիացի պատմաբան Քրիսթոֆեր Ուոքերը, պատասխանելով «Նյու ինտերնեշնըլիստ» պարբերականի հունիս ամսվա համարում լույս տեսած «Վերստին ներկայացնելով Սերժ Սարգսյանին» հոդվածի մի քանի սխալ հաստատումներին, գրել է.
Ըստ Գյումրու «Ասպարեզ» օրաթերթի երեկ տարածած տեղեկության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն քանդում է Գյումրի-Երեւան ուղեգծի Արտենի կայարանի երկաթուղային երկու գծերից մեկը, որն, ի դեպ, նորոգվել էր մեկ տարի առաջ, եւ փակում է կայարանը: Ստացված ահազանգի համաձայն, գծի քանդումը սկսվել է երեկ առավոտից, իսկ կայարանապետն այդ մասին նախապես տեղեկացվել է ընդամենը նախորդ ...
Երեւանում անցյալ տարվա հոկտեմբերից սիրիահայ երեխաների համար գործում է սփյուռքի նախարարության եւ ամերիկյան մի հիմնադրամի աջակցությամբ բացված հատուկ դպրոցը, որը համեստ միջոցներով ապահովում է Սիրիայում ընդունված ծրագրերին համապատասխանող կրթություն:
Նշանավոր հայ դասական բանաստեղծ Վահան Թեքեյանը մի շարք բանաստեղծություններ է գրել, որոնք ամենահակիրճ ու ամենաարդյունավետ ձեւով իրենց մեջ ներփակում են պատմության ընթացքում հայերին պատուհասած դժբախտությունները: Դրանցից մեկը վերնագրված է «Փոշի-ազգ» եւ սկսվում է հետեւյալ տողով. «Այդքան պզտի՜կ, պզտիկցա՜ծՙ պէ՞տք է, որ դուն տակաւին...»: Այս կարճ նախադասությամբ նա ողբում է հայերի ...
«Չայնա-Հայ» անունով ճանաչված Չինաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներ Գուանգժուում հավաքվել են վերջերսՙ ըմբոշխնելու չինաստանաբնակ Ջեկ (Հակոբ) Մաքսյանի եւ Երջո Սամուելյանի հովանավորությամբ Կանադայից հրավիրված Արթուր Աբգարյանի եւ նրա նվագախմբի համերգը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Ներկաները նաեւ ուրախությամբ ողջունել են Հոնկոնգում հայկական համայնքային կենտրոն բացելու լուրը: Դա լինելու է առաջին հայկական կենտրոնը ...
Անուշավան Զաքարյանի անունը հայտնի է Հայաստանի եւ արտերկրի (Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա եւ այլ) գիտական, մտավորական շրջանակներին: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմաբանասիրական հանդես»-ի գլխավոր խմբագրի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի հրատարակչության վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանն իր բազմաբեղուն գիտական, ստեղծագործական կյանքի ընթացքում հատուկ տեղ է հատկացնում հայ եւ այլ ժողովուրդների պատմական, ...
Հայաստանի ազգային պատկերասրահում վաղըՙ օգոստոսի 23-ին, ժամը 15:00-ին, կբացվի հոբելյանական ցուցահանդես նվիրված ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին: Նույն օրը տեղի կունենա նաեւ նկարչի աշխատանքների ծավալուն պատկերագրքի շնորհանդեսը:
Ինչպես արդեն ավանդույթ է դարձել, սեպտեմբերին կմեկնարկի Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբի հետ հանդիսավոր բացմանը կներկայանա ջութակահար Իզաբել Ֆաուստը (Գերմանիա):
Ուկրաինայում ծնված ազգությամբ հրեա հայտնի լրագրող Վասիլի Գրոսմանի «Հայկական նոթատետր» վեպը թարգմանվել է անգլերեն: «Արմենպրեսը», վկայակոչելով The Spectator-ին, տեղեկացնում է, որ գիրքը թարգմանել են Ռոբերտ եւ Էլիզաբեթ Չենդլերները:
«Edinburgh Festival Fringe» երաժշտական փառատոնը, որ օգոստոսի 2-ից մինչեւ 26-ը տեղի է ունենում Էդինբուրգում, համարվում է երկրագնդի խոշորագույն մշակութային իրադարձությունը: Ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի լրատվության, այս տարի առաջին անգամ այդ փառատոնին են մասնակցում տասը հայ արվեստագետներ իրենց «Երկար ճանապարհ Հայաստանից» ծրագրով, որը վերջին րոպեին է հաջողվել ընդգրկել փառատոնի ելույթների շարքում:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռախոսային հարցազրույց են տվել գերմանական «Բիլդ» հանդեսին: Հենրիխին ուղղված հարցերը նրա համար թարգմանել է Արթուր Աբրահամը:
Armchess.am-ի տեղեկացմամբ, Զավեն Անդրեասյանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված մտավոր խաղերի օլիմպիադայի ծրագրով արագ շախմատի մրցաշարի հաղթող է դարձել: Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Նույնպիսի արդյունք էր գրանցել նաեւ իրանցի Էհսան Ղաեմ Մաղամին, որին հայ շախմատիստը հաղթեց լրացուցիչ մրցախաղում: Ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը 6,5 միավորով գրավեց 3-րդ տեղը:
Հայ անվանի ծանրորդ, 1992-ի Բարսելոնի օլիմպիադայի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը ծննդյան 45-ամյակի կապակցությամբ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ունեցած բացառիկ ծառայությունների համար սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հրամանով պարգեւատրվել է նախարարության ոսկե մեդալով: Նախարարության աշխատակազմի անունից հոբելյարին շնորհավորել եւ պարգեւը հանձնել ...
Սերբիայում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության առաջին օրը մրցագորգ դուրս եկած հայաստանցի 5 ըմբիշներից միայն Կորյուն Ամիրյանին հաջողվեց մրցանակակիր դառնալՙ արժանանալով բրոնզե մեդալի:
Ղազախստանի չեմպիոն Կարագանդայի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը, մոտ է իր պատմության մեջ առաջին անգամ չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր նվաճելուն: Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի առաջին խաղում «Շախտյորը» սեփական հարկի տակ մեծ անակնկալ մատուցեցՙ 2-0 հաշվով պարտության մատնելով եվրոպական ֆուտբոլի առաջատար ակումբներից ...
Նորվեգական Տրոմսյո քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացան 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները: Նախորդ փուլում Լեւոն Արոնյանին պայքարից դուրս մղած Եվգենի Տոմաշեւսկին ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Լե Քուանգ Լիեմն ու Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինն ու Դմիտրի Անդրեյկինը, Բորիս Գելֆանդն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան ու Անտոն ...
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերում մեծ թիվ են կազմում լեգեոնականները, որոնք հիմնականում աֆրիկյան մայրցամաքից են: Այսուհետ մեր առաջնությունում հանդես կգան նաեւ իտալացի ֆուտբոլիստներ: Ալեսանդրո Վենեցիան եւ Ալեսանդրո Մարկետին պայմանագիր են կնքել բարձրագույն խմբի նորեկ Մարտունու «Ալաշկերտի» հետ:
Վիեննայի շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Հրաչյա Հունանյանը ոչ-ոքի խաղաց Գեորգ Յոչերի հետ ու վաստակեց 1 միավոր: 4-ական միավորով առաջատարներն են Հագեն Պյոտչը, Ստանիսլավ Նովիկովը, Եվա Մոզերը, Անդրեաս Բրյուհլն ու Բաթուհան Դաստանը:
Հաստատվել է ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական 2-րդ խմբի խաղացանկը: Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ իր առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ինՙ Ինովրոցլավ քաղաքում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ: 2 օր անց մեր պատանի ֆուտբոլիստները Տուչոլա քաղաքում ուժերը կչափեն տանտերերիՙ Լեհաստանի ընտրանու հետ: Ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը ...