ՎԵՐԱԲԱՑՎԵԼ ԵՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ 7 ՃԱՇԱՐԱՆՆԵՐ Ի. Պ. Երեւանում վերաբացվել են շուրջ մեկ ամիս առաջ գործունեությունը դադարեցրած բարեգործական 7 ճաշարաններ: Ժամանակավորապես չգործող ճաշարանները վերաբացվել են խաղողօրհնեքի արարողությամբ: Երեւանի քաղաքապետարանի եւ հասարակական կազմակերպությունների սոցիալական գործընկերության սկզբունքով մայրաքաղաքում գործում են 16 բարեգործական ճաշարաններ, որոնց 2400 շահառուներ երկուշաբթիից ուրբաթ օրական մեկ անգամ ճաշում են լիարժեք սննդակարգով: Երեւանի քաղաքապետարանի փոխանցմամբ` պետական եւ եկեղեցական տոներին բարեգործական ճաշարաններում տոնական ճաշկերույթներ են կազմակերպվում: Բարեգործական ճաշարանների շահառուները հավաքագրվում են կառավարության հաստատած կարգով: |