RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 22-08-2013



ՈՐՊԵՍ ԱՀԱԶԱՆԳ

Տեղադրվել է` 2013-08-21 22:50:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1132, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԱՐՏԵՆԻ ԿԱՅԱՐԱՆԸ ՔԱՆԴՈ՞ՒՄ ԵՆ

Գ. Մ.

Ըստ Գյումրու «Ասպարեզ» օրաթերթի երեկ տարածած տեղեկության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն քանդում է Գյումրի-Երեւան ուղեգծի Արտենի կայարանի երկաթուղային երկու գծերից մեկը, որն, ի դեպ, նորոգվել էր մեկ տարի առաջ, եւ փակում է կայարանը: Ստացված ահազանգի համաձայն, գծի քանդումը սկսվել է երեկ առավոտից, իսկ կայարանապետն այդ մասին նախապես տեղեկացվել է ընդամենը նախորդ երեկոյան:

Հայտնվում է, թե կայարանապետն այս մասին իրազեկել է նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանն ու պետական իշխանությանը, նաեւ զանգահարել է տրանսպորտի ու կապի նախարարություն: Արտենիի բնակիչները հավաքվել են կայարանում, իրենց դժգոհությունն արտահայտել...

Որքանով մեզ է հայտնի, նման դեպքերն այլեւս ոչ միայն եզակի չեն, այլ նաեւ այսօր կառավարող ընկերությունում որոշված եւ իրագործվող քաղաքականություն են: Թվում է` խնդիրը միայն այն չէ, թե, դիցուք, Արտենի կայարանի գործունեությունը դադարեցնելով` եւս հինգ մարդ դառնում են գործազուրկ, այլ այն, թե մինչեւ որտեղ եւ ինչու կարող է ժամանակավոր կոնցեսիոն կառավարողն այսպես ազատորեն տնօրինել մեր ունեցվածքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 22-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ