RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 22-08-2013



Տեղադրվել է` 2013-08-21 22:50:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1226, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՈՆԿՈՆԳՈՒՄ

Հ. Ծ.

«Չայնա-Հայ» անունով ճանաչված Չինաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներ Գուանգժուում հավաքվել են վերջերսՙ ըմբոշխնելու չինաստանաբնակ Ջեկ (Հակոբ) Մաքսյանի եւ Երջո Սամուելյանի հովանավորությամբ Կանադայից հրավիրված Արթուր Աբգարյանի եւ նրա նվագախմբի համերգը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Ներկաները նաեւ ուրախությամբ ողջունել են Հոնկոնգում հայկական համայնքային կենտրոն բացելու լուրը: Դա լինելու է առաջին հայկական կենտրոնը այդ հսկայական երկրում եւ ծառայելու է որպես հավաքավայր պատմամշակութային միջոցառումների համար: Բացի Չինաստանի տարբեր քաղաքներից եկած ծնունդով հայերիցՙ կենտրոնը նաեւ հնարավորություն է տալու չինացիներին ավելի մոտիկից ճանաչելու հայերին եւ Հայաստանին:

Վերոնշյալ երաժշտական երեկոյից եւ արեւելյան ռեստորանում հյուրասիրությունից հետո արդեն 35 տարի Չինաստանում եւ Հոնկոնգում բնակվող Մաքսյանը խոստովանել է, որ «իր կյանքի ամենահուզիչ պահերն է ապրել», եւ խոստացել է նման միջոցառումներ կազմակերպել նաեւ ապագայում:

Իսկ Արթուր Աբգարյանն ավելացրել է. «Երբեք չէի պատկերացնում, որ Չինաստանի հայկական համայնքում կան հայկական ոգով ապրող եւ ստեղծագործող հայ երիտասարդներ, որոնք Հայաստանից հեռու փորձում են հայկական խանդավառ մթնոլորտ ստեղծել: Ես պարզապես սիրահարվեցի այս համայնքին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 22-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ