RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 22-08-2013



Տեղադրվել է` 2013-08-21 22:50:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1225, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 34

10 ՀԱՅ ԿԱՏԱՐՈՂՆԵՐՙ ԷԴԻՆԲՈՒՐԳՈՒՄ

Հ. Ծ.

«Edinburgh Festival Fringe» երաժշտական փառատոնը, որ օգոստոսի 2-ից մինչեւ 26-ը տեղի է ունենում Էդինբուրգում, համարվում է երկրագնդի խոշորագույն մշակութային իրադարձությունը: Ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի լրատվության, այս տարի առաջին անգամ այդ փառատոնին են մասնակցում տասը հայ արվեստագետներ իրենց «Երկար ճանապարհ Հայաստանից» ծրագրով, որը վերջին րոպեին է հաջողվել ընդգրկել փառատոնի ելույթների շարքում:

Խումբը բաղկացած է տարաբնույթ (հարդ ռոքից մինչեւ ժողովրդական երգի) կատարողներիցՙ Հրաչ Մաքուշյան, Րաֆֆի Ջո, «Բամբիռ» եւ «Քարահունջ» խմբեր: Նրանց միացնում է երաժշտության հանդեպ ունեցած իրենց կիրքը եւ նվիրվածությունը: Հարութ Փանոսյանն ու Աննա Հարությունյանը (երկուսն էլ Քարահունջից) ամենաերիտասարդներն են մասնակիցներիցՙ համապատասխանաբար 19 եւ 24 տարեկան: Հաջող ելույթներ մաղթենք նրանց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 22-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ