RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 22-08-2013



Տեղադրվել է` 2013-08-21 22:50:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1313, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանով հաստատված «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու եւ հանրակրթական առարկաների դասագրքեր հրատարակելու կարգը», Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի պահանջները` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «2013-2014 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը սահմանելու մասին»:

Ըստ հրամանի` 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն» դասագրքերի համար ներդրված գումարները անհրաժեշտ է փոխանցել «Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր» 900005281499 պետական գանձապետական հաշվեհամարին:

ՀՀ ԿԳ նախարարի նշված հրամանի համաձայնՙ կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 22-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ