RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 22-08-2013



Տեղադրվել է` 2013-08-21 22:50:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1147, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆՆ ՈՒ ԽԱՂԸՆԿԵՐՆԵՐԸ ՄԵԾ ԱՆԱԿՆԿԱԼ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ

Ղազախստանի չեմպիոն Կարագանդայի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը, մոտ է իր պատմության մեջ առաջին անգամ չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր նվաճելուն: Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի առաջին խաղում «Շախտյորը» սեփական հարկի տակ մեծ անակնկալ մատուցեցՙ 2-0 հաշվով պարտության մատնելով եվրոպական ֆուտբոլի առաջատար ակումբներից մեկինՙ շոտլանդական «Սելթիկին»: Թիմի հաղթանակն ապահովեցին Անդրեյ Ֆենոնչենկոյի եւ Սերգեյ Խիժնիչենկոյի խփած գոլերը: Գեւորգ Ղազարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը:

Նա Հենրիխ Մխիթարյանից հետո կարող է դառնալ 2-րդ հայ ֆուտբոլիստը, որը հանդես կգա չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Դրա համար «Շախտյորին» անհրաժեշտ է պատասխան խաղում պահպանել առավելությունը: Սակայն եթե նույնիսկ «Շախտյորին» չհաջողվի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր նվաճել, թիմը հանդես կգա Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում: Սա եւս ղազախական թիմի համար մեծ նվաճում է:

Կարելի է վստահորեն նշել, որ Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» արդեն նվաճել է չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիրըՙ հյուրընկալվելիս 4-1 հաշվով ջախջախելով պորտուգալական «Պասուշ դե Ֆեռեյրային»: «Զենիթի» կազմում արդյունավետությամբ աչքի ընկավ Ռոման Շիրոկովըՙ դառնալով հեթ տրիկի հեղինակ:

Սեփական հարկի տակ անսպասելիորեն պարտություն կրեց ֆրանսիական «Լիոնը»ՙ 0-2 հաշվով զիջելով իսպանական «Ռեալ Սոսյեդադին»: Էյնդհովենում տեղի համանուն թիմի եւ իտալական «Միլանի» մրցավեճում գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 22-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ