ՌՈՒՍԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է Ի. Պ. Հայաստանում ռուսական դեսպանատան մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն օրերս որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերի մասին, որոնց համաձայն` ռուսական դեսպանատան կից տարածքում տեղի է ունեցել միջադեպ հայ իրավապահ մարմինների ու Հայաստանի քաղաքացիների միջեւ: Միջադեպի առնչությամբ ռուսական դեսպանատունը տեղեկացնում է, որ իրենց աշխատակիցները կատարվածի հետ չունեն որեւէ առնչություն, եւ խոսակցությունները, թե որոշ մարդիկ փորձել են ապօրինաբար մտնել կամ որոշ առարկաներ գցել ռուսական դեսպանատան տարածք, չեն համապատասխանում իրականությանը: |