23 տարի առաջ այս օրը, երբ Հայաստանում ընդունում էին Անկախության հռչակագիրը, հազիվ թե կարողանային պատկերացնել հետագա 23 տարիների վայրիվերումները, դժվարությունները, հուսահատություններն ու հուսավառությունները: Սակայն գիտակցողների համար անանց արժեք անկախությունն այն ժամանակ բարեբախտաբար ճանապարհ ընկավ ու ենթադրեց նաեւ, որ անկախ պետությունում գլխավոր արժեքը, պետության մյուս ատրիբուտներին հավասար, նաեւ մարդն է, քաղաքացին, ...
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Նամակի բովանդակությունն ինքնին հետաքրքրական չէր լինի, եթե չհրապարակվեր ՌԴ նախագահ Պուտինի` Բաքու կատարած աշխատանքային այցից հետո, եւ եթե այնտեղ գործածված չլիներ մի նոր եզրույթ:
Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացի, 22-ամյա շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի խնդրով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեինՙ քայլեր ձեռնարկելու հայ զինվորի ազատ արձակման եւ հայրենիք վերադարձնելու համար: Մայր աթոռից «Ազգ»-ին տեղեկացրին, որ Վեհափառը հայ գերուն օժանդակելու հարցում ...
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն երկօրյա շրջայց է կատարել երկրի հյուսիսարեւելյան սահմանագոտում, այցելել զորամասեր, ծանոթացել է շինարարական աշխատանքներին, եղել է զորանոցներում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է նաեւ զորամասերում գործող զինվորական ճաշարանների շենքային եւ սանիտարահիգենիկ պայմաններին, նախաճաշել է զինվորների հետ:
Այս մասին երեկ «Թուրան» գործակալությանն ասել է 2005թ. հոկտեմբերին «պետական հեղաշրջում կազմակերպելու» կասկածանքով ձերբակալված, բայց հետագայում «տնտեսական հանցագործությունների համար» 11 տարվա ազատազրկման դատապարտված` Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի փաստաբանը:
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում, որտեղ սեպտեմբերի 29-ին մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություններ են կայանալու (Սյունիքի մարզպետ նշանակված Վահե Հակոբյանի թափուր մնացած մանդատի համար), ընտրագրավի համար տրամադրված լրացուցիչ ժամկետի ավարտից հետո նախապես առաջադրված 5 թեկնածուներից պայքարի մեջ մնացին 3-ը` ՀՀԿ-ն ներկայացնող Արմեն Կարապետյանը, «Ժառանգությունից» Սամվել Հայրապետյանը («Ժառանգության» տարածքային բաժնի համակարգող) եւ ...
Աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու պետությունից ստանալու նպատակով հուլիսի 12-ի դրությամբ յոթ մարզից ստացվել է 147 նախնական ցանկ-հայտ: 2013-ի աշնանացանի համար կբաշխվի 3400 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: Այդ մասին երեկ որոշում ընդունեց կառավարությունը:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2013-ի հունվար-հուլիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայնՙ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4 տոկոսով: Հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 2,1 տոկոս, իսկ այս տարվա հունիսի նկատմամբ` 12,7 տոկոս: Նախ` ի՞նչ ցուցանիշներն են արձանագրվել մեր ...
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Ղազախստանի Հանրապետությունում եւ, համատեղության կարգով, Ղրղզստանի Հանրապետությունում եւ Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու Հայաստանի հետ այնքանով կապ ուներ, որքանով հայ ԶԼՄ-ներն ու վերլուծաբանները լուսաբանեցին եւ անդրադարձան: Այցը Հայաստանի հետ ոչ մի կապ չուներ, զուտ աշխատանքային էր եւ պարունակում էր մի քանի բաղադրիչներ: Բացի տնտեսական, էներգետիկ հարցեր քննարկելուցՙ այս այցը շատ կարեւոր էր նաեւ երկու երկրների սառած ...
Նախկին Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, տարբեր երկրների բազմաթիվ քաղաքագետներ քիչ ջանքեր չեն գործադրել, որպեսզի մեկնաբանեն եւ քննադատեն այն տարիներին շատ մոդայիկ ամերիկացի հետազոտող Սեմյուիլ Հատինգթոնի տեսությունը քաղաքակրթությունների բախման վերաբերյալ: Վերջին քսան տարիներին համաշխարհային քաղաքականության ամենամեծ փոփոխությունը, թերեւս միաբեւեռ աշխարհի ավարտն է եւ բազմաբեւեռ կամ բազմակենտրոն նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացը: ...
Երկու տարի առաջ մենք, նաեւ մասնագետներ ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից, Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցների խնդրանքով, հայտնել էինք մեր խիստ բացասական կարծիքը աստղադիտարանի տնօրեն Հ. Հարությունյանի հակագիտական դոկտորական ատենախոսության վերաբերյալ: Ի վերջո, ատենախոսության պաշտպանությունը կասեցվեց:
Ինչպես որեւէ հիվանդության, այնպես էլ հոգեկան հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը: Սակայն Հայաստանում հոգեկան եւ այլ տեսակի հիվանդությունների կանխարգելման ծրագրերին ուղղվող ֆինանսավորում գտնելը շատ դժվար է: Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Հովենը նշում է, որ մարդիկ ավելի հակված են իրենց ֆինանսավորումն ուղղելու արդեն առկա կոնկրետ ...
Օրերս տխուր լուր ստացվեց Հունաստանից. վախճանվել է հունահայ ազգային գործիչ, ազգային բարերար եւ հայի յուրահատուկ տեսակին պատկանող Կարապետ Ռուբենի Գալֆայանը: Տխրություն է պատել հոգիս. մեկառմեկ հիշում եմ պարոն Գալֆայանի հետ շուրջ տասը տարվա մեր ծանոթության բազմաթիվ եւ բազմազան մտերմիկ զրույցները, ազգային եւ Հայաստանի պետական խնդիրների վերաբերյալ մեր զրույց-մտահոգությունները, երբեմն էլ ...
Մշակույթի նախարարության աջակցությամբ 2013 թ. հուլիսի 26-ից օգոստոսի 9-ը Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի անդամ, միջազգային եւ հանրապետական մրցույթ-փառատոնների դափնեկիր, Վ. Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու, Երեւանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սան Անդրանիկ Աղաջանյանը եւ Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի անդամ, Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցի սան Ռուբիկ ...
Օգտվելով առիթից, որ Լոնդոնի Գեւորգ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանի նախկին երկարամյա տնօրենուհի տիկին Անահիտ Ղազարյանը Երեւանում է, «Ազգի» ամառային արձակուրդի օրերին հանդիպեցինք նրա հետ եւ քաղեցինք հետեւյալ տեղեկությունները:
SDO եւ SOHO արեգակնային դիտարանները Արեգակի վրա արձանագրել են պսակաձեւ արտանետում: Ինչպես տեղեկացնում է NASA-ն, վայրկյանում 917 կմ արագությամբ դեպի Երկիր շարժվող պլազմայի վիթխարի ամպը առաջիկա օրերին կհասնի մեր մոլորակին եւ կառաջացնի մագնիսական փոթորիկներ:
Օգոստոսի 25-ին Տերյան 76 հասցեում կկայանա հայկական ջազի աստղերի ճեմուղում հայտնի կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի աստղ-հուշաքարի բացումը եւ Հայաստանի Հանրային ռադիոյի ջազ բենդի տոնական համերգը (դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավարՙ Երվանդ Երզնկյան) ջազ եւ էստրադային կատարողների մասնակցությամբ, նվիրված Ալեքսանդր Աճեմյանի 88-րդ ամյակին: Այս մասին հայտնում են «Յանս մյուզիք հոլ»-ից:
«Նյու Յորք թայմս»-ի գնահատմամբ ամենից շատ վաճառվող գրքերի հեղինակ, գրող Քրիս Բոհջալյանը հուլիս ամսվա ընթացքում շրջագայության է դուրս եկել ներկայացնելու համար իր նոր «Լույս ավերակների մեջ» խորագրով վեպը, որը սիրո, հուսահատության եւ վրեժի մասին է: Իրադարձությունները տեղի են ունենում Տոսկանայում:
Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում իրենց մրցավեճն ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցումների 2-րդ օրը Հայաստանին եւս մեկ բրոնզե մեդալ պարգեւեց մինչեւ 42 կգ քաշային կարգում գոտեմարտած Սլավիկ Գալստյանը:
Երեւանի «Միկայի» 16-ամյա ֆուտբոլիստ Հայկ Գալստյանը հունիսի սկզբին հաջող փորձաշրջան էր անցել Մադրիդի «Ատլետիկոյի» պատանեկան թիմումՙ ընկերական հանդիպումներում խփելով 10 գնդակ: Ինչպես տեղեկացանք ակումբից, օգոստոսի 15-ին հայ ֆուտբոլիստը պետք է մեկներ Մադրիդՙ կրկնակի փորձաշրջան անցնելու: Սակայն մինչ օրս «Ատլետիկոն» հրավեր չի ուղարկել:
56-ամյա Բենիկ Իսրայելյանը շարունակում է զարմացնել իր յուրօրինակ նվաճումներով: Նա Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու իր 4-րդ հայտը ներկայացրեցՙ բարելավելով նախկին ցուցանիշը: Արցախցի դյուցազնը աջ ձեռքի միջնամատով բարձրացրեց 129 կգ 850 գ ծանրությունըՙ պահելով 5 վրկ 20 սմ բարձրության վրա: Այս նվաճումը գրանցվեց հայկական «Դյուցազնագրքում»: Այժմ «Դյուցազնագրքի» հանձնախումբը Վարդան Թովմասյանի գլխավորությամբ ...
Վիեննայի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Հրաչյա Հունանյանը կրկին հաշտություն կնքեց Օտտո Հերի հետ: Նա արդեն 3-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց իր օգտին: Հայ շախմատիստը վաստակել է 1,5 միավոր:
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը նախապատրաստվում է հոկտեմբերի 23-30-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Մեր ֆուտբոլիստների մրցակիցներն են Անգլիայի, Իռլանդիայի եւ Ջիբրալթարի հավաքականները: