Ամառը հանդարտ չէր: Ճիշտ է, մեր քաղաքական գործիչների մեծ մասը մուշ-մուշ հանգստացավ ու դեռ հանգստանում է տարբեր դուբայներում եւ նիցցաներում, սակայն նրանց «վաստակած» հանգիստը հեռվից-հեռու խռովում էին Երեւանի քաղաքապետարանի մոտ տրանսպորտի թանկացման բողոքը թեժ պահող ակտիվիստները, ընդունվելուց բավական ժամանակ հետո հանկարծ ու գենդերային հավասարության մասին օրենքում ազգի հանդեպ սպառնալիք հայտնաբերած ...
Երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 13-ին այցելեց Ադրբեջան, ինչն, ի դեպ, երրորդ անգամ ՌԴ նախագահությունը ստանձնած Պուտինի` հարեւան երկիր կատարած առաջին այցն էր, «Ազատություն» ռադիոկայանը մի քանի օրից հաղորդեց, որ Հայաստանը Չինաստանից գնել է AR1A հրթիռային համալիրներ, որոնք, ըստ փորձագետների, ռուսական հանրահայտ «Սմերչ» նույնատիպ զինատեսակի ավելի կատարելագործված ու հեռահար ...
Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն հայտարարել է, որ Մարութա սարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերանորոգելու թույլտվություն ստանալու համար դիմել են թուրքական կառավարությանն ու տեղի իշխանություններին: Թույլտվությունը ստանալուց հետո միության հիմնադրամի միջոցներով փորձելու են եկեղեցին նախկին տեսքի բերել: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»` օգտվելով թուրքական batmancagdas.com կայքից:
Առայժմ պարզ չէ, թե Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ ասոցացման համաձայնագրի ստորագրումն ինչպես կանդրադառնա Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա: Հայաստանը պետք է չափազանց ստույգ պարզի, թե Եվրոմիությունն ինչ է առաջարկում Հայաստանին այդ փաստաթղթի միջոցով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն Արմինֆոյի թղթակցի հետ ...
Օգոստոս ամսից Երեւանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշանակվեց կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ: Դա նշանակում է, որ հանրապետությունում կառուցվելիք յուրաքաչյուր շինարարության հատակագիծ նախ պետք է արժանանա Սարգսյանի հավանությանն ու միայն նրա որոշումից հետո իրականացվի շինարարություն:
«Նեզավիսիմայա գազետա»-ն Պուտինի Բաքու կատարած այցի «մեխ» է համարել այն, որ ՌԴ նախագահը «չի այցելել «շեհիդների ծառուղի», որ գրեթե պարտադիր արարողակարգ է»: Ի՞նչ է դրանով ակնարկել ռուսաստանյան լրատվամիջոցը: Թերեւս` որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն, այնուամենայնիվ, այնքան էլ կարգավորված չե՞ն: Ըստ երեւույթին, պետք է այդպես հասկանալ:
Արդեն 13 օր գերության մեջ գտնվող 22-ամյա շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանից տեղեկությունները խիստ ժլատ են: Ինչպես նախապես հայտարարվել էր, կայացել է Ինջիղուլյանի եւ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպումը, սակայն արդյունքների վերաբերյալ Կարմիր խաչը տեղեկություն երեկ հետմիջօրեին միայն հրապարակեց, այն էլ` ժլատ:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է նյութեր, որոնք հաստաստել են գերատեսչության անմիջական մասնակցությունը Իրանի 1953 թ. հեղաշրջմանը: Փաստաթղթերը հրապարակվել են Անվտանգության ազգային ծառայությունների արխիվի կայքէջում: Նյութերի տեսությանն անդրադառնում է BBC-ն:
Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքը, որն ընդունվել է Ազգային ժողովի 3-րդ ընթերցմամբ, երեկ «Հայելի» ակումբում քննարկման թեմա էր դարձել:
Ուսումնական հաստատություններում վարձավճարների թանկացման որոշումն, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, հասարակական տարբեր շերտերի կողմից դժգոհությունների ալիք բարձրացրեց: Կազմակեպվեցին մի շարք բողոքի ցույցեր, որոնք կարծես թե արդյունք են տալիս:
Հուլիսի 31-ին Երեւանի քաղաքապետարանը «մայրաքաղաքի բնակիչների տրանսպորտային սպասարկման վիճակը բարելավելու նպատակով» 23 ավտոբուսային եւ 1 միկրոավտոբուսային երթուղիներում ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների լրացուցիչ մրցույթ հայտարարեց` իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին առաջարկելով «ներդրումներ կատարել եւ սահմանված կարգով մասնակցել հայտարարվող մրցույթներին»: Խոսքը 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, ...
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նամակով դիմել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանինՙ ուսման վճարների թանկացման խնդիրը քննարկելու համար յոթօրյա ժամկետում խորհրդարաանական լսումներ կազմակերպելու առաջարկով:
«Արմինյըն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբՙ մրցանակակիր գրող, «Ճակատագրի սեւ շունը», «Այրվող Տիգրիսը» եւ այլ գրքերի հեղինակ Պիտեր Բալաքյանը հրավիրվել է այս աշնանը դասավանդելու Կոլումբիա համալսարանի «Մերձավոր Արեւելքի, Հարավային Ասիայի եւ աֆրիկյան ուսումնասիրությունների» բաժանմունքում: Դասավանդման թեման է լինելու «Հայոց ցեղասպանությունը եւ ողջակիզումը»: Հիշողություն եւ ներկայացում»: Սեմինարատիպ կուրսը նախատեսված է անցկացնել հինգշաբթի օրերը ...
Մեր հայրենակից, ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, տնտեսագիտության դոկտոր Սամվել Կարապետյանը շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է ստանում ոչ միայն ամեն տարվա օգոստոսյան այս օրերին, ծննդյան տոնի կապակցությամբ, այլեւ տարին տասներկու ամիս` ամենատարբեր առիթներով: Նա բազմաթիվ նամակներ է ստանում ինչպես մտերիմներից եւ ծանոթներից, այնպես էլ Տաշիր աշխարհի հայրենակիցներից, որոնց մտահոգությունները, ...
Էլիբեկյանների արվեստանոցի պատերին, հարեւանությամբ, նկարչական մտածողության տարբեր արտահայտություններից մեկը բնութագրում է հայր Էլիբեկյանի կիսաֆանտաստիկ աշխարհի գունային միրաժներըՙ անհայտին միտվող, մյուսըՙ որդու մոնրեալաբնակ նկարիչ Արեգ Էլիբեկյանի` աշխարհի իրական տեղանքների, մարդկանց ու նրանց զանազան միջավայրերի պատկերումներն են, որոնց խորքում ուշադիր նայելիս գտնում ես թաքնված այն նույն զգացումըՙ դարձյալ անհայտին ուղղված, որ կամրջում ...
Հրանտ Դինքի Հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Galata Fotorafhanesi եւ Free Press Unlimited կազմակերպությունները համատեղ ներկայացնում են «Սպասումից վեր. պատմություններ թուրք-հայկական սահմանից» մուլտիմեդիա ցուցահանդեսը:
Ռումինիայի միջմշակութային ավանդույթների ասոցիացիան Ռումինիայում Հայաստանի եւ Լիբանանի դեսպանությունների, ինչպես նաեւ Իռլադիայի մշակութային տան աջակցությամբ օգոստոսի 12-19-ին կազմակերպել էր «Roots Revival Romania» միջոցառումը: Միջոցառմանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանը ներկայացնում էր դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը:
«Երեւանյան ամառ» ծրագրով օգոստոսի 1-ից Երեւանի մարդաշատ վայրերում քաղաքապետարանը տոմսակներ է բաժանում քաղաքացիներինՙ թանգարաններ անվճար այցելելու համար: «Երեւանյան ամառ» տոմսակները մինչեւ օգոստոսի 31-ը կիրառելի են Երեւան քաղաքի պատմության թանգարան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարաններ եւ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի Իսաբեկյան ցուցասրահ անվճար այցելությունների համար:
Ինչպես հայտնի է, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը կիսածանրքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու է չեմպիոնական գոտու տեր, լեգենդար Բեռնարդ Հոպկինսի հետ մենամարտում: Նախապես որոշված էր, որ մենամարտը կայանալու է հուլիսի 13-ին ԱՄՆ-ում: Սակայն ԱՄՆ-ի իշխանությունները մուտքի վիզա չէին տրամադրել Կարո Մուրադին, ուստի մենամարտի անցկացումը հետաձգվեց:
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում: Մեր ըմբիշները հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի եւ նրա օգնականների գլխավորությամբ նախապատրաստվում են սեպտեմբերին Հունգարիայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությանը:
Գյումրիի «Շիրակը» նոր համալրում ստացավ: Թիմի հետ քառամյա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգի» պատանեկան թիմում հանդես եկող հայազգի հենակետային կիսապաշտպան Քյարամ Սեւոյանը: Հիշեցնենք, որ վերջերս «Շիրակից» հեռացել է թիմի հարձակվող Ֆոֆանա Բեկոն, որը ներկայումս հանդես է գալիս Բելգրադի «Պարտիզանում»:
Սլովակ մարզիչ Ժոլտ Հոռնյակի գլխավորությամբ առաջնությունում հաջող մեկնարկած «Բանանցը» շարունակում է համալրել կազմը: Օրերս թիմի հետ պայմանագրեր են կնքել սլովակ պաշտպան Լյուբոշ Հենցելը եւ հարձակողական ոճի կիսապաշտպան Գոռ Հովհաննիսյանը: Վերջինս արդեն նշել է նորամուտը «Բանանցում»ՙ մասնակցելով «Ուլիսի» հետ հանդիպմանը: Իսկ սլովակ ֆուտբոլիստի նորամուտը սպասվում է 3-րդ տուրում, երբ «Բանանցը» կմրցի ...
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկած շախմատի մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Հրաչյա Հունանյանը: Նա անհաջող է սկսել մրցաշարըՙ 3 հնարավորից վաստակելով ընդամենը կես միավոր:
Ճամայկացի արագավազորդ, 100 եւ 200 մետր վազքում աշխարհի բազմակի ռեկորդակիր Ուսեյն Բոլտը հիանալի ելույթներ ունենալով Մոսկվայում անցկացված թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնությունումՙ գերազանցեց ամերիկացի լեգենդար թեթեւատլետ Կարլ Լյուիսի ցուցանիշը: Վերջինս արագավազքի եւ հեռացատկի մրցումներում 7 անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մոսկովյան ստուգատեսից հետո Բոլտը դարձավ աշխարհի 8-ակի չեմպիոն: Այս ցուցանիշը ...
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն մեր 2 առաջատար ձյուդոյիստներ Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը: Դավթյանը տատամի դուրս կգա օգոստոսի 26-ինՙ մասնակցելով մինչեւ 60 կգ քաշային ձյուդոյիստների մրցավեճին: Հաջորդ օրը մեդալների համար պայքարը կսկսի 66 կգ քաշային Արմեն Նազարյանը: Նախնական հայտերով առաջնության պարգեւների համար մրցավեճի ...
Կարագանդայի «Շախտյորը» շոտլանդական «Սելթիկի» հետ չեմպիոնների լիգայի հանդիպումից առաջ մարզադաշտում զոհաբերություն է կատարելՙ գառ մորթելով: Դա ակումբի ավանդույթներից մեկն է: «Շախտյորի» գլխավոր տնօրեն Էրդեն Խալիլին նշել է, որ կարեւորագույն հանդիպումներից առաջ իրենք նման արարողություն են կատարում: Նա նաեւ հայտարարել է, որ եթե «Սելթիկի» արգելքը հաղթահարվի, ապա ֆուտբոլիստներին խոշոր պարգեւավճար է ...
2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Դանիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում: Մինչ այդ, սեպտեմբերի 6-ին ՀՀ հավաքականը կհյուրընկալվի Չեխիայում: Հենց այդ հանդիպման արդյունքով մեծապես պայմանավորված կլինի ֆուտբոլասերների թիվը «Հրազդանում», որի մուտքի տոմսերի վաճառքը սկսվեց երեկ: