RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013



ԿԱՐՄԻՐ ԽԱՉ

Տեղադրվել է` 2013-08-20 23:19:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1092, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԼԱՏ ԵՆ

Հ. Հ.

Արդեն 13 օր գերության մեջ գտնվող 22-ամյա շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանից տեղեկությունները խիստ ժլատ են: Ինչպես նախապես հայտարարվել էր, կայացել է Ինջիղուլյանի եւ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպումը, սակայն արդյունքների վերաբերյալ Կարմիր խաչը տեղեկություն երեկ հետմիջօրեին միայն հրապարակեց, այն էլ` ժլատ:

Հայտնի է միայն, որ Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները թույլ են տվել հայ զինվորի հարազատներին նամակ գրել որդուն, ինչը հանձնվել է վերջինիս, որն էլ, իր հերթին նամակ է ուղարկել ծնողներին:

Հիշեցնենք, որ ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկություններիՙ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով Ինջիղուլյանը հատել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանն ու հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Այնուհետեւ հայ ռազմագերուն ադրբեջանական զինծառայողի հագուստ էին հագցրել եւ ստիպել նրան հեռուստաընկերություններին հարցազրույց տալ, թե ինքնակամ է լքել սահմանը: Մինչդեռ նրա ծնողները բազմիցս հայտարարել են, որ որդին ծառայությունից չէր դժգոհում ու չէր կարող սահմանը հատել: Ծնողները չեն բացառում նաեւ, որ իրենց որդուն առեւանգել են:

Ինջիղուլյանի հարազատներն օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին անցկացնում ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի դիմացՙ հորդորելով կազմակերպությանը ձեռնարկել բոլոր միջոցները հայ ռազմագերուն անվնաս հետ բերելու: Նրանք նաեւ հանդիպել են ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանին, սակայն որեւէ տեղեկություն չեն կարողացել պարզել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ