RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-07-31 23:03:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 814, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ 50 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Goal.com կայքի վարկածով ընդգրկվել է անցած մրցաշրջանի 50 լավագույն ֆուտբոլիստների ցանկումՙ զբաղեցնելով 43-րդ հորիզոնականը:

Ահա թե ինչպես է բնութագրել Մխիթարյանին կայքի թղթակիցը. «Տպավորիչ մրցաշրջանից հետո Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվեց Goal.com-ի վարկածով տարվա 50 լավագույն ֆուտբոլիստների ցանկում: Նախորդ մրցաշրջանում Հենրիխը հասավ ինչպես անհատական, այնպես էլ թիմային հաջողությունների: Մխիթարյանը դարձավ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուՙ սահմանելով արդյունավետության նոր ռեկորդ (25 գոլ): «Շախտյորի» կազմում Հենրիխը նվաճեց Ուկրաինայի չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսները, պաշտոնական մրցումներում 29 գոլի հեղինակ դարձավ: Դա լավագույն արդյունքն է Goal.com-ի ցուցակում ընդգրկված կիսապաշտպանների մեջ:

Հիանալի արագության, կայծակնային մեկնարկի եւ գրոհը եզրափակելու գերազանց ունակության շնորհիվ 24-ամյա կիսապաշտպանին համեմատում են Ֆրենկ Լեմփարդի եւ Մարեկ Համշիկի հետ: Պատահական չէ, որ «Շախտյորի» կազմում հաջող ելույթներից հետո Հենրիխին ձեռք բերեց Դորտմունդի «Բորուսիան»: Հայ կիսապաշտպանն արժանի փոխարինող է համարվում Մարիո Գյոտցեին»:

Ի դեպ, Մխիթարյանն արդեն «Բորուսիայում» վերսկսել է մարզումները: Նա առայժմ թեթեւ վազք եւ գնդակով վարժություններ է կատարում: Հիշեցնենք, որ Հենրիխը վնասվածք էր ստացել հուլիսի 16-ին շվեյցարական «Լյուցեռնի» հետ կայացած ընկերական մրցավեճում: Գոլ խփելուց հետո նա ցավեցրել էր ոտքը, որի պատճառով չէր կարողացել շարունակել հանդիպումը: Բժիշկները նրա ապաքինման համար 4 շաբաթ են նախատեսել:

Goal.com-ի վարկածով, անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսին: Նա դարձավ յուրօրինակ հեթ-տրիկի հեղինակ: Մեսին լավագույնն է ճանաչվել նաեւ 2009-ին եւ 2011-ին:

2-րդ տեղը զբաղեցրել է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ֆրանկ Ռիբերին: Լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Վերջինս 2 անգամՙ 2008-ին եւ 2012-ին Goal.com-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին է արժանացել:

Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Թոմաս Մյուլլերը («Բավարիա»), Արիեն Ռոբենը («Բավարիա»), Գարեթ Բեյլը («Տոտենհեմ»), Ֆիլիպ Լամը («Բավարիա»), Տիագո Սիլվան (ՊՍԺ), Արտուրո Վիդալը («Յուվենտուս») եւ Ռոբին վան Պերսին («Մանչեսթր Յունայթեդ»):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ