ԶԱՔ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ Հոկեյի ազգային լիգայում հանդես եկող «Վինիպեգ Ջեթսի» 23-ամյա հայ հոկեյիստ Զաք Պողոսյանը 7 տարով նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այդ ընթացքում Պողոսյանը թիմում կվաստակի 36 մլն դոլար: Հոկեյի ավարտված առաջնությունում Պողոսյանը 33 հանդիպումներում 5 գոլ է խփել, կատարել է 9 գոլային փոխանցում: «Երջանիկ եմ, որ «Վինիպեգ Ջեթսը» հավատաց ինձ ու եւս մեկ հնարավորություն ընձեռեց դրսեւորելու խաղային որակներս: «Ատլանտայում» կարիերաս անհաջող էր ընթանում: Նոր ակումբ տեղափոխությունը հնարավորություն տվեց լիովին դրսեւորելու կարողություններս», հայտարարել է հայ հոկեյիստը: |