Ահա թե ինչ նուրբ, բայց ցավոտ մեթոդի մասին էր խոսում Զարուհի Փոստանջյանը, երբ օրեր առաջ ասում էր, թե Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի կարող իրեն զրկել ԵԽԽՎ պատվիրակության անդամի մանդատից, եւ որ` իրենց պատասխանը նուրբ է լինելու, բայց ցավոտ. երեկ օրվա առաջին կեսին տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցության նիստը, որի ...
Երեկ ցերեկը Տավուշի մարզի Բերդ-Իջեւան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Հակառակորդի կրակահերթից տուժել են քաղաքացիական եւ զինվորական մեքենաներ:
Վերլուծաբանները կարեւորում են, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիկն արդեն «երկրորդ սեպարատ ուղեւորությունն է կատարում»: Ընդգծվում է նաեւ, որ, ի տարբերություն առաջին այցի, ամերիկացի դիվանագետն «այս անգամ Երեւան չի ուղեւորվի»:
Եվրոմիությունը հոկտեմբերի 22-ին որոշել է Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլ սկսել այդ երկրի անդամակցության հարցի շուրջը: Այդ մասին հայտարարել են ԵՄ-ում ներկայումս նախագահող երկիր Լիտվայի իշխանությունները:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը , անդրադառնալով Վիլնյուսի գագաթաժողովից առաջ տարածաշրջանային զարգացումներին` երեկ «Peoplemeter» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը հարցերի տեղիք է տալիս, քանի որ Հայաստանի նախագահը դեռեւս չի բացատրել Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման հանգամանքները: Ռուսաստանը նույնպես ...
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսը եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ հանդիպել են սիրիահայ ներգաղթյալներին, ծանոթացել նրանց խնդիրներին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քննադատել է Ժնեւում նախապատրաստվող միջազգային կոնֆերանսը, որը նվիրված կլինի Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հաղորդում է Ֆրանպրես գործակալությունը:
Երեկ օրվա վերջին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Իլհամ Ալիեւը մեկ հրամանագրով նշանակել է «նոր» կառավարության անդամներին: Իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը, որը գլխավորում էր նրա նախընտրական շտաբը, նշանակվել է փոխվարչապետ:
Հայաստանում արտագաղթը աղետալի չափերի է հասել: Տարբեր մարդկանց գնահատմամբՙ արդեն մուտք է գործում էվակուացիոն փուլ: Կուսակցությունները, հասարակական սեկտորը եւ հասարակությունն ընդհանրապես անընդհատ բարձրաձայնում են այս մասին: Սակայն հայրենի իշխանության համար կարծես` ձայն բարբառո անապատի: Բանը հասել է նրան, որ արդեն հայտնի, հեղինակավոր մարդիկ դիտավորություն են տեսնում սրա մեջ եւ տարբեր ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հատուկ կարիքներ ունեցող, ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողների «Կրթական հիմնադրամ» նախագիծը: 2010 թվականից սկսած ընկերությունը վճարում է երեւանյան եւ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների 200 ուսանողի ուսման վարձը: Այս տարի նրանց թիվն ավելացել է եւս հարյուրով:
Հոկտեմբերի 28-30-ը Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ոսկերչական խոշոր ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայ ոսկերիչների աշխատանքները: Ցուցահանդեսի կազմակերպիչն է ավելի քան 10 հազար հայ ոսկերիչների միավորող Հայ ոսկերիչների ասոցիացիան, որի փոխնախագահ եւ Համաշխարհային ոսկերչության կոնֆեդերացիայի արտադրողների կոմիտեի նախագահ Արտակ Ուդումյանի հետ զրույցի ժամանակ անդրադարձանք ...
Հանկարծահաս ծանր հիվանդության հետեւանքով Գերմանիայում մահացել է շուրջ 30 տարի լրագրությամբ զբաղվող Գենոֆիա Մարտիրոսյանը: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող, Մարտիրոսյանին օգնելու նախաձեռնության հեղինակ Սեւակ Հակոբյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ լրագրողի հոգեհանգստի եւ հուղարկավորության մանրամասները հայտնի կդառնան նրա աճյունը Գերմանիայից Հայաստան տեղափոխելուց հետո:
Կյանքի 74-րդ տարում վախճանվեց հանրապետության ճանաչված պատմաբան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մհեր Ստեփանի Կարապետյանը:
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը, որում Հայաստանը ներկայացված է ընդամենը 3 ծանրորդով: Մեր ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ մինչեւ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Նա մասնակցեց B խմբի մրցաշարին եւ նույնիսկ այնտեղ չկարողացավ լավագույն արդյունքը ցույց տալ:
Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: Նա այդ պաշտոնում կփոխարինի Ռաֆայել Նազարյանին: Խաշմանյանին կօգնեն Արման Տոնոյանը, Աշոտ Գրիգորյանը եւ Արման Կիրակոսյանը, որոնք նրա հետ աշխատում են նաեւ «Արարատում»:
Ինչպես հայտնի է, 2014-ի բասկետբոլի Եվրոպայի առաջնության C խմբի մրցաշարն անցկացվելու է Երեւանում: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ուժերը կչափի Ուելսի, Մալթայի, Շոտլանդիայի, Անդորրայի եւ Սան Մարինոյի ընտրանիների հետ: Մեր հավաքականը, որի կազմում ընդգրկված են նաեւ սփյուռքահայ մի խումբ բասկետբոլիստներ, ամերիկահայ Կառլ Բարդակյանի գլխավորությամբ լրջորեն է նախապատրաստվում այդ մրցաշարին:
Հունաստանում ընթացող շախմատի եվրոպական գավաթների խաղարկության 2-րդ տուրում «Միկայի» մրցակիցը հաղթողի գլխավոր հավակնորդ Մոնտե Կառլոյի թիմն էր: Ցավոք «Միկան» 1,5-2,5 հաշվով պարտվեց: Վճռորոշ եղավ Էլինա Դանիելյանի պարտիան Աննա Մուզիչուկի հետ, որում հայ շախմատիստուհին զիջեց մրցակցուհուն: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին հնդիկ շախմատիստուհի Հարիկա Դրոնավալին եւ աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու ...
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նամակով դիմել են Վարդան Մինասյանինՙ խնդրելով վերանայել իր որոշումը, վերադառնալ եւ շարունակել գլխավորել ազգային հավաքականը:
Armchess.am-ի տեղեկացմամբ, պոլսահայ շախմատիստ եւ գործարար Առնո Կարապետյանը նշանակվել է Թուրքիայի հնագույն եւ խոշորագույնՙ Ստամբուլի շախմատի ակումբի նախագահ:
Ալմաթիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 7 բռնցքամարտիկներից ասպարեզում մնացել են ընդամենը 2-ըՙ Նարեկ Աբգարյանը (52 կգ) եւ Արամ Ամիրխանյանը (69 կգ): Պայքարից դուրս մնաց մինչեւ 56 կգ քաշային Արամ Ավագյանը, որը 1/8 եզրափակիչում մենամարտեց աշխարհի գործող չեմպիոն, կուբացի Ռոբեյսի Կարազանայի հետ: Հայ բռնցքամարտիկը պարտվեց 0-3 հաշվով: