Հայաստանում օդային փոխադրումների ոլորտն ամբողջությամբ ազատականացվեց, այն, ինչ առաջարկվում էր Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին 10 տարի առաջ, եւ ինչին դեմ էր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` ի դեմս Արտյոմ Մովսեսյանի, որն այն ժամանակ նույնպես ղեկավարում էր այդ կառույցը:
Բելառուսի մայրաքաղաքում այսօր` հոկտեմբերի 24-ին տեղի կունենան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի եւ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստերը, որոնց մասնակցելու համար աշխատանքային այցով Մինսկում կլինի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Երեկ Ազգային ժողովի նիստից առաջ արդեն ԱԺ կայքում տեղադրված էր միջազգային խորհրդարանական կազմակերպություններում պատվիրակությունների տեղերի բաշխման կարգի մասին ԱԺ նախագահի կարգադրությունը, ըստ որի ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգությանը» տեղ չէր հատկացված: Արդեն նիստի սկզբում այդ մասին բարձրաձայնող եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար դարձած Զարուհի Փոստանջյանի խոսքը մեծամասնությունից ծափահարեցին, իսկ երբ Փոստանջյանը այդ ...
«Կրակոցներ դիրքերի ուղղությամբ շարունակվել են նաեւ երեկ, գյուղի կողմը կրակոց չկա, բայց բնակիչները վախեցած են», «Ազգ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը ՙ հավելելով, որ նախօրեին կրակոցներից եւ զինվորի մահից հետո գյուղում շատերը դեռ «շոկից» դուրս չեն եկել. շատերն էլ վախենում են փողոց դուրս գալ:
Իլհամ Ալիեւը պաշտպանության նախարար է նշանակել ՆԳ նախարարի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար Զաքիր Հասանովին, որն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում: Virtualaz.org-ը, նորանշանակ նախարարի հետ հարցազրույց անցկացնելու հնարավորություն չունենալով, փորձել է նրա «դիմանկարը» ստեղծել` օգտագործելով տարբեր առիթներով մամուլին հայտնած տեսակետները:
Առաջիկա դեկտեմբերի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանա հանդիսավորությամբ նշել այն տարվա ավարտը, որը Ռուսաստանին մեծ հաջողություններ բերեց միջազգային քաղաքականության անկայուն խաղատախտակի վրա: Այսպես է սկսվում ռումինացի հասարակական գործիչ Անդրեյ Սորեսկուի հոդվածը Le Huffington Post ֆրանսալեզու թերթում: Սիրիա, Իրան, Հայաստան, «Մեծ քսանյակի» գագաթաժողով, Սնոուդեն... Այս տարի ...
Եվրոմիությունը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջում է վերջնական որոշում ընդունել բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի արձակման վերաբերյալ: Սա պարտադիր նախապայման է ԵՄ-Ուկրաինա ասոցիացման համաձայնագրի ստորագրման համար:
Ասոցիացման համաձայնանագրի եւ Մաքսային միության վերաբերյալ պատգամավորական հետաքրքրությունը չի դադարում: Արդյո՞ք այս երկու ուղղությունը վարչապետ Տիգրան Սարգսյանը էլի փոխլրացնող է համարում, ինչպես ավելի վաղ. այս մասին երեկ հետաքրքվում էր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը , Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Վարչապետը նշեց, թե իր քաղաքական դիրքորոշումը ...
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ ԳԱԱ-ին շնորհավորական ուղերձներ են հղել արտասահմանյան գիտությունների ակադեմիաները եւ միջազգային գիտական կենտրոնները: «Երկրի զարգացման եւ տաղանդավոր գիտնականների սերունդների պատրաստման ու դաստիարակման հարցում մեծ ներդրում ունեցող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմական նշանակությունը դժվար է գերագնահատել: Ակադեմիան ոչ միայն զարգացրել է գիտությունը տարածաշրջանում, այլեւ ամրապնդել ...
Վստահեցնում է Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն դոկտոր Գայանե Մելիք-Անդրեասյանը :
ՀՀ շարքային քաղաքացին, եկեք ընդունենք, շատ բան չգիտի իր կյանքի ուղեկից ֆինանսական փաստաթուղթ բյուջեի գործառույթներից, հարկային քաղաքականությունից, դեֆիցիտի հայթայթման ձեւերից, ծախսերից ու այլ հարցերից: Նա հիմնականում վստահում է իր կառավարիչներին, նրանց օժտելով որոշակի իրավունքներով, աշխատապայմանների համար միջոցներ հատկացնելով: Բայց գալիս է մի պահ, երբ նա սկսում է թերահավատորեն նայել իր ...
Հոկտեմբերի 18-ին, ինչպես նաեւ հոկտեմբերի 22-ին Հայաստանի եւ սփյուռքի լրատվամիջոցներին Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում գործող ԵՀՄՖ մամլո քարտուղարությունից մի հաղորդագրություն է ուղարկվել, որում իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններ են գրված Չեխիայի հայ համայնքի, Հայաստանի դեսպանության եւ վերջիններիս գործունեության մասին:
«Արկո Գոռ» ընկերության կողմից Հայաստան ներմուծված եւ չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմը կառավարության որոշմամբ երեկ երկարաձգվեց մինչեւ 2014-ի մայիսի 17-ը: Աբովյանում գտնվող ընկերությունն իրականացրել է թղթի եւ ստվարաթղթի արտադրության ներդրումային ծրագիր, տարեկան թողարկվելու է շուրջ 10,5 հազար տոննա բարձրորակ արտադրանք: Ընկերությունը նախատեսում է ներկայիս 40 ...
Լոռու մարզի Թումանյանի շրջանի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արեւելք` Դեբետի աջ վտակ Մարց գետակի ձախակողմյան ձորալանջի փոքրիկ հարթակի վրա գտնվող Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրը ներառվել է 2014 թ. «Հուշարձանների համաշխարհային դիտանցման» ցանկի մեջ:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խոր վիշտ է ապրում լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանի անժամանակ մահվան կապակցությամբ եւ ցավակցում է հանգուցյալի հարազատներին եւ մտերիմներին:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 2013-2014թթ. համերգաշրջանն սկսեց Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որն այս տարի նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին:
Երեկ Շուշիի արվեստի կենտրոնում կայացել է Գորգերի թանգարանի շնորհանդեսը, հաղորդում է panorama.am կայքը: Թանգարանը ստեղծվել է մասնավոր նախաձեռնությամբ` Վարդան Ասծատրյանի կողմից, ով ներկայումս զբաղեցնում է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնը: Այս մասին հաղորդում են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:
Հայաստանի մշակույթի նախարարությունում Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին եւ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Մեհրան Շիրավանդը հանդիպել են ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանի եւ փոխնախարարների հետ:
Հոկտեմբերի 22-ին «Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում պաշտոնապես բացվեց Հայաստանի հրատարակչատների գրքերի ցուցահանդեսվաճառք, որին ներկայացված են Հայաստանում եւ Լիբանանում տպագրված հայ եւ օտարալեզու շուրջ 300 անուն հրատարակություններ:
Գաղտնիք չէ, որ հեծանվային սպորտը ֆինանսական խոշոր միջոցներ է պահանջում: Երեկ «Տեսակետ» ակումբում կայացած մամուլի ասուլիսում Հայաստանում մարզաձեւում տիրող իրավիճակը ներկայացրին հեծանվային սպորտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին, հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Սոլոյանը եւ «Հայաստան» մարզական միության հեծանվասպորտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի եւ հեծանվահրապարակի տնօրեն Աշոտ Խաչատրյանը:
Դորտմունդի «Բորուսիան» չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին շրջանն ավարտեց F խմբի առաջատարի դերումՙ դժվարին մրցապայքարում Լոնդոնում 2-1 հաշվով հաղթելով տեղի «Արսենալին»: Այդ հաղթանակի հիմքը դրեց Հենրիխ Մխիթարյանը, որը 16-րդ րոպեին դիպուկ հարվածով բացեց հաշիվը: Դա չեմպիոնների լիգայի մրցաշարերում Հենրիխի 3-րդ գնդակն էր: Նախորդ գոլերը նա խփել էր անցյալ տարի «Շախտյորում»ՙ ...
Պրահայի «Սպարտա Արենա» մարզադահլիճում անցկացված քիքբոքսինգի Չեխիայի բաց առաջնությունում, գրանցելով երկու հաղթանակ, 81 կգ քաշային կարգում պրահայաբնակ Անատոլի Հունանյանը եզրափակիչում հաղթեց լեհ մարզիկին եւ նվաճեց Չեխիայի չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ նա Չեխիայի եւ աշխարհի բազմակի չեմպիոն է: Նրանից առաջ նույն մարզադահլիճում հաղթանակ տոնեց նաեւ 71 կգ քաշային Գոռ Հարությունյանը: Ի ...
Հայտնի դարձան ՀՀ ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի 2 մասնակիցները: «Միկան» սեփական դաշտում 3-0 հաշվով վստահ ռեւանշի հասավ առաջին խաղում «Ալաշկերտից» կրած պարտության (0-1) դիմաց: Աչքի ընկան Վարդգես Սաթումյանը, Սարգիս Կարապետյանն ու Անդրանիկ Ոսկանյանը:
Ալմաթիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից պայքարը շարունակում է միայն Արամ Ամիրխանյանը (69 կգ), որը 2-1 հաշվով հաղթելով մեքսիկացի Մարվին Կաբրերային, մտել է քառորդ եզրափակիչ: Իսկ Նարեկ Աբգարյանը (52 կգ) 0-3 հաշվով պարտվեց ուզբեկ Յասուրբեկ Լատիպովին:
Շախմատի եվրոպական գավաթների խաղարկության 3-րդ տուրում «Միկան» 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց «Ջելիկա ՊԵՊ-ին»: Մեր թիմի հաղթանակն ապահովեց Էլինա Դանիելյանը, որը նախորդ տուրում Մոնտե Կառլոյի թիմի հետ մրցախաղում «Միկայի» շախմատիստուհիներից միակ պարտությունն էր կրել: Էլինայի մրցակցուհին Մարիա Ռակիչն էր: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Հարիկա Դրոնավալին ու Նատալիա Ժուկովան, Լիլիթ ...