RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#180, 2013-10-22 > #181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #182, 24-10-2013



Տեղադրվել է` 2013-10-23 22:23:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 943, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԳՈՐԳԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՇՈՒՇԻՈՒՄ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Երեկ Շուշիի արվեստի կենտրոնում կայացել է Գորգերի թանգարանի շնորհանդեսը, հաղորդում է panorama.am կայքը: Թանգարանը ստեղծվել է մասնավոր նախաձեռնությամբ` Վարդան Ասծատրյանի կողմից, ով ներկայումս զբաղեցնում է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնը: Այս մասին հաղորդում են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:

Թանգարանի հավաքածուն ներառում է 17-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում հյուսված 250-ից ավելի գորգեր, որոնք լավագույնս ներկայացնում են արցախյան գորգարվեստի առանձնահատկությունները:

Թանգարանի ստեղծման նպատակն է մոռացությունից ու կորստից փրկել արցախյան ավանդական գորգերն ու գործվածքները, մշտական ցուցադրության միջոցով ներկայացնել արցախյան գորգագործական մշակույթը` այդ կերպ նաեւ հակազդելով Ադրբեջանի կողմից հետեւողականորեն իրականացվող հայկական մշակույթի յուրացման քաղաքականությանը:

Շուշիի արվեստի կենտրոնը հիմնադրվել է 2012թ. մոսկվայաբնակ բարերար Կարո Սարգսյանի կողմից: 2013թ. օգոստոսին շենքի առաջին հարկը անհատույց հատկացվել է արցախյան գորգերի եւ կենցաղային հին իրերի պահպանման ու ցուցադրման համար:

Արցախի մշակութային ժառանգության պահպանմանն ու պաշտպանությանն ուղղված այս նախաձեռնությունը կարեւորելովՙ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Գորգերի թանգարանի գործունեությանը:

Պետություն-մասնավոր փոխգործակցությամբ, այսպիսով, Շուշիում ստեղծվում է մշակութային եւս մեկ հաստատություն, որի գործունեությունը կարող է նախադրյալներ ստեղծելՙ Արցախը վերստին գորգագործության ուսումնասիրության ու զարգացման կենտրոն դարձնելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #182, 24-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ