RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#180, 2013-10-22 > #181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #182, 24-10-2013



Տեղադրվել է` 2013-10-23 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 934, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 12

«ՄԻԿԱՆ» 2-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

Շախմատի եվրոպական գավաթների խաղարկության 3-րդ տուրում «Միկան» 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց «Ջելիկա ՊԵՊ-ին»: Մեր թիմի հաղթանակն ապահովեց Էլինա Դանիելյանը, որը նախորդ տուրում Մոնտե Կառլոյի թիմի հետ մրցախաղում «Միկայի» շախմատիստուհիներից միակ պարտությունն էր կրել: Էլինայի մրցակցուհին Մարիա Ռակիչն էր: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Հարիկա Դրոնավալին ու Նատալիա Ժուկովան, Լիլիթ Մկրտչյանն ու Ջովանա Վոյնովիչը, Լելա Ջավախիշվիլին եւ Ջովանա Էրիչը:

3 տուրից հետո «Միկան» 4 միավորով 3-րդ տեղում է: 6 միավորով առաջատարը Մոնտե Կառլոյի թիմն է, որը 4-0 հաշվով ջախջախեց իր հետ աղյուսակը գլխավորող Ռուսաստանի «Յուգրային»: Վերջինս եւս վաստակել է 4 միավոր եւ հաջորդ տուրում մրցելու է «Միկայի» հետ:

Տղամարդկանց մրցաշարում Սանկտ Պետերբուրգի թիմը 5-1 հաշվով հաղթեց «Պերիստերիին»: Սերգեյ Մովսիսյանը 4-րդ խաղատախտակի վրա ոչ-ոքի ավարտեց պարտիան Անդրեաս Ցերմիադիանոսի հետ: Սանկտ Պետերբուրգի թիմը 6 միավորով «Մալախիտի», ՍՈԿԱՐ-ի, «Յուգրայի» եւ «G-Team-ի» հետ առաջատարների ցանկում է: Բոլոր պարտիաներում վաստակած միավորներով (16,5) Մովսիսյանի թիմը 3-րդ տեղում է, իսկ աղյուսակը 18 միավորով գլխավորում է «Մալախիտը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #182, 24-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ