RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#180, 2013-10-22 > #181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #182, 24-10-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-10-23 22:23:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1164, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԵՄ-Ն ԵՎ ՄՄ-Ն` ՓՈԽԼՐԱՑՆՈ՞Ղ

Մ. Խ.

Ասոցիացման համաձայնանագրի եւ Մաքսային միության վերաբերյալ պատգամավորական հետաքրքրությունը չի դադարում: Արդյո՞ք այս երկու ուղղությունը վարչապետ Տիգրան Սարգսյանը էլի փոխլրացնող է համարում, ինչպես ավելի վաղ. այս մասին երեկ հետաքրքվում էր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը , Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Վարչապետը նշեց, թե իր քաղաքական դիրքորոշումը չի փոխվել` երկու ուղղություններով փոխլրացնող քաղաքական գործընթացներ են, իսկ փաստաթղթերում կարող են լինել կետեր, որ իրար կհակասեն, եւ բանակցային գործընթացում դրանք պետք է շտկվեն: Հայաստանը քաղաքական որոշում է կայացրել` գնալ Մաքսային միություն, եւ չի կարող ընդունել այնպիսի փաստաթուղթ, որը կհակասի ՄՄ մտնելու որոշմանը: Իսկ թե այդ դեպքում փոխլրացումը կոնկրետ ո՞րն է` այս ճշտմանն ի պատասխան` վարչապետն ասաց, թե Հայաստանն ունի դիվերսիֆիկացված արտաքին հարաբերություններ, ոչ մեկ գործընկեր, եւ դա բխում է մեր պետության եւ ժողովրդի շահերից: Ըստ նրա` մեր բոլոր գործընկերները հասկացել են մեր երկրի բոլոր առաջնահերթությունները, եւ մեր որոշման դրդապատճառները եւս նրանց հասկանալի են: Ուրիշ բան, որ կան եւ ներսում, եւ դրսում ուժեր, որոնք ասում են, թե եվրոինտեգրումը պետք է ընտրել, որի դեմ կարելի է բազմաթիվ փաստարկներ բերել. «Մենք երկու ուղղություններով էլ աշխատելու ենք», ասաց Տ. Սարգսյանը:

ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը առողջապահության սոցիալական ապահովագրության փաթեթի հետ կապված հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է մասնավոր ապահովագրական ընկերությունների հանձնվել այս գործը: Փաթեթով բուժօգնության դիմածների մասով 800 մլն դրամ է մուտք եղել ընդամենն այս տարի (տարին մոտենում է ավարտին), մինչդեռ պետությունը 8 մլրդ դրամ է հատկացրել այդ ընկերություններին, ու՞ր է գնալու չծախսված գումարը` լրացնելու՞ մասնավոր ընկերությունների եկամուտները, թե՞ բյուջե է վերադառնալու:

Վարչապետն ընդհանուր առմամբ կիսեց պատգամավորուհու մտահոգությունը` արդյունավետ մեխանիզմի առումով համաձայնելով: Ասաց, որ արդյունավետ մեխանիզմ կիրառելու առաջին քայլն արել են եւ ուժային կառույցները դուրս են բերել մասնավորի սպասարկման համակարգից` առողջապահական (պետական ապահովագրություն) գործակալության վրա ուղղորդելով, նոր քայլեր եւս մտմտում են: Սակայն եկամուտները որ մնում են մասնավոր ապահովագրական ընկերություններին` դա պետական գումարների յուրացում չէ:

Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց` միգուցե վերահսկողությո՞ւն չկա մասնավոր ապահովագրական ընկերությունների նկատմամբ, քանի որ այդպիսի մեծ տարբերությամբ են ծառայություններ մատուցվել:

Վարչապետը հակադարձեց, թե վերահսկողությունը Կենտրոնական բանկն է իրականացնում, էֆեկտիվ վերահսկողական դաշտ ունենք, ապահովագրական ընկերությունները շատ ավելի մեծ գումարներ են հատկացրել ապահովագրությանը: Բայց համաձայնեց, որ առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկը դեռ բարձր է, եւ այդ ուղղությամբ քայլեր են արվում:

Մենք էլ նկատենք, որ սոցիալական փաթեթների արդյունավետ օգտագործման վերաբերյալ դժգոհությունները բավական շատ են եւ միգուցե արժե առաջին փորձն այս ոլորտում արդեն ի մի բերել` սխալներն ու թերությունները վերհանելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #182, 24-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ