ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՐԱՄ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ Ալմաթիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից պայքարը շարունակում է միայն Արամ Ամիրխանյանը (69 կգ), որը 2-1 հաշվով հաղթելով մեքսիկացի Մարվին Կաբրերային, մտել է քառորդ եզրափակիչ: Իսկ Նարեկ Աբգարյանը (52 կգ) 0-3 հաշվով պարտվեց ուզբեկ Յասուրբեկ Լատիպովին: |