Երեկ շատ կարեւոր փաստաթուղթ էր քննարկվում Հայաստանի Ազգային ժողովում` Եվրոմիության անդամ երկրներ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների դյուրացման համաձայնագիրը, որի նպատակն է պարզեցնել վիզաների տրամադրումը 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի, որոշակի նպատակով` ԵՄ տարածքում գտվելու համար:
Եվրոնեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովի անունից Բաքվի լրատվամիջոցները մի հայտարարություն են տարածել, որի առիթը նախօրեին Եվրոխորհրդարանի բանաձեւում Ադրբեջանի նախագահական «ընտրություններին» տրված անաչառ գնահատականն է, ըստ որի դրանք «չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին»:
Հոկտեմբերի 26-ին Մոսկվայում տեղի կունենա ՌԴ նախագահին առընթեր Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հանդիպումը ուսանողության եւ ակտիվ երիտասարդության ներկայացուցիչների հետ: Այդ մասին խմբագրությանը հայտնում են Ռուսաստանի հայերի միությունից:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը (ՀԱԳՄ) երեկ հայտարարությամբ ողջունել է Հայաստանի կառավարության որոշումը ավիացիայի ոլորտի ազատականացման եւ «բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
Հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետտին Լիոնի արվարձաններից Դեսին քաղաքում հիմնարկեքն է կատարել «Հայկական ազգային կենտրոնի», տեղեկացնում է Ժան Էսքիյանը Փարիզից: Այդ առթիվ հավաքված ներկաների առաջ ելույթ ունենալով` նախարարուհին հայտարարել է. «Չպետք է մոռացվի այն, ինչ տեղի ունեցավ 1915-ին: Փաստերը հաստատված են եւ հայերի ցեղասպանությունը ...
Այս սենսացիոն հայտարարությունը վրացական ru.saqinfo.ge-ի միջոցով տարածել է Ուկրաինայի թուրք-կարակալպակների Ազգային խորհրդի նախագահ Դաշգին Գյուլմամեդովը: Հայտարարության մեջ ասված է. «Իմ աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի նախագահի դեմ մահափորձ է նախապատրաստվում, որի նպատակն է «հեղափոխության» նմանակումը` հետագայում դեպի Ղազախստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան ծավալելու ծրագրով: Որոշ ուժեր փորձում են Ադրբեջանում, ...
Հոկտեմբերի 23-ին եւ 24-ին Ստրասբուրգում Եվրոխորհրդարանի լիագումար նիստն ընդունեց երկու զեկույցՙ այլ հարցերի շարքում առաջին անգամ ուրվագծելով Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումը այն բանից հետո, ինչ նախագահ Սարգսյանը հայտարարեց Ռուսաստանի գերիշխանությամբ Մաքսային միությանը միանալու մասին:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Բրյուսելումՙ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողությանը ներգրավված պետությունների պաշտպանության նախարարների կիսամյակային նիստին:
«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի` երեկ խորհրդարանում շարունակվող քննարկումը նույնիսկ նույն կուսակցությանը պատկանող պատգամավորների տարակարծության շարժառիթ դարձավ. օրինակ` ՀՀԿ խմբակցությունից Սամվել Ֆարմանյանը մի այնպիսի ելույթ ունեցավ, որ ընդդիմադիր պատգամավորներից ավելի թունդ էր` թե պետհամակարգում ոչ թե ցածր աշխատավարձերն են խնդիր ստեղծում, այլ` կոռուպցիան: Եվ ...
Գեորգի Մարղվելաշվիլիՙ «Վրացական երազանք» կուսակցությունից, Դավիթ Բագրաձեՙ «Վրացական ազգային շարժում»-ից, Նինո Բուրջանաձեՙ «Ժողովրդավարական շարժումՙ հանուն միասնական Վրաստանի» շարժման ղեկավար, Շալթա Նաթելաշվիլիՙ «Լեյբորիստական» կուսակցության նախագահ: Վրաստանի նախագահական ընտրություններին առաջադրված 23 թեկնածուներից միայն վերոնշյալ չորսն են հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել նախընտրական ծրագիր:
Չորս օր Երեւանում էր Մոսկվայի ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հարցերով գիտական խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Անատոլիի Լեպեխինը: Անցնող շաբաթվա ընթացքում հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ հրապարակեցին իրենց թղթակիցների հարցազրույցները այդ խոր գիտելիքներ եւ ուրույն մտածելակերպ ունեցող, ճանաչված ռուս վերլուծաբանի հետ, որի գլխավորած ինստիտուտի տեղեկանքներն ու երաշխավորությունները ...
Կանադահայ գործարար Վազգեն Գալջյանը 2004 թվականից տարեկան մի քանի անգամ գնում է Արեւմտյան Հայաստան: Նրա այցելությունները թեեւ զբոսաշրջային անվան տակ են, սակայն միայն մակերեսային ծանոթություններ չէ, որ հետապնդում են:
ԳԱԱ հրատարակչությունը լույս է ընծայել երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության (կենտրոնըՙ Գյումրի) երկարամյա ղեկավար Սերգեյ Նազարեթյանի «Սպիտակի 1988 թ. երկրաշարժի գոտու քաղաքների տարածքների սեյսմիկ վտանգն ու ռիսկը» մենագրությունը: Գրքում ներկայացված են սեյսմիկ վտանգի եւ սեյսմիկ ռիսկի գնահատման նոր մեթոդներ, որոնց հիմքում դրվել են ...
«Գյումրինՙ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-29 այստեղ կանցկացվի մանկապատանեկան արվեստի առաջին ինտեգրատիվ հանրապետական փառատոնը: Միջոցառումը, որը կազմակերպել է տեղի «Իմպրոռիթմ» ՀԿ-նՙ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նպատակ ունի օգնել հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով կամ առանց սոցիալական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու հասարակության մեջ նրանց ներգրավմանը, ...
ՌԴ մայրաքաղաքից մեր թերթին ուղարկած մեկնաբանության մեջ Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը գրում է. «2013 թվականը թատրոնի համար շատ նշանակալի էր: Մոսկվայի հայկական թատրոնը մասնակցեց Ավինյոնի թատերական փառատոնին: Փառատոնի պատմության մեջ առաջին անգամ հանդիսականները հնարավորություն ունեցան գնահատելու հայկական թատերական արվեստը: «The՛atre des 3 soleils» թատրոնում 2 շաբաթ ներկայացվեց ...
Նոյեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Քրիստափոր Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի եւ աշխարհիկ խմբերգերի համաշխարհային պրեմիերան Երեւանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյան) մասնակցությամբ:
Հոկտեմբերի 15-ին Բուենոս Այրեսի «Նասիոնալ» թատրոնը լեփ-լեցուն էր: Տոմսերը վաճառվել էին նշված ամսաթվից դեռ շատ առաջ: Բեմում նորից Բուենոս Այրեսի Արգենտինահայ մշակութային միության հայկական ժողովրդական ու ազգագրական պարերի «Գայանե» պարախումբն էր, որ ճանաչվել է որպես Արգենտինայի մշակութային արժեք եւ գրանցվել որպես Հայկական պարերի արգենտինյան ընկերություն:
Գյումրիում ավարտվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի շրջանակներում անցկացված «Կենարար աղբյուր» խորագրով քանդակագործության միջազգային սիմպոզիումը: Վերջինիս ղեկավար Արթուր Գեւորգյանը կատարված մեկամսյա ստեղծագործական աշխատանքի արդյունքներն է ամփոփել Ժուռնալիստների «Ապարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում:
Վրոցլավում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի 2-րդ ներկայացուցչին էլ չհաջողվեց խառնվել մեդալների համար մղված պայքարին: Մինչեւ 69 կգ քաշային կարգում Վանիկ Ավետիսյանը երկամարտի 307 կգ (137+170) արդյունքով 23 մասնակիցների մեջ գրավեց 12-րդ տեղը:
Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանով հետաքրքրվում են Գերմանիայի բունդեսլիգայի մի քանի թիմեր: Ըստ Transfermarkt.de կայքի, հայ ֆուտբոլիստը հետաքրքրել է «Վոլֆսբուրգին»: Այդ թիմի հարձակման գծում հանդես են գալիս Շտեֆան Կուչկեն եւ Իվիցա Օլիչը, իսկ լավագույն ռմբարկու Բաս Դոստը հունվարին լուրջ վնասվածք է ստացել ու առայժմ ...
Armchess.am-ի տեղեկացմամբ, բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը մեկը մյուսի հետեւից դարձավ 2 մրցաշարերի հաղթող: Նախ նա գլխավոր մրցանակին արժանացավ Մոգի դաս Կրուզեսում անցկացված մրցաշարումՙ 7 հնարավորից վաստակելով 6 միավոր, մնալով անպարտելի: Ապա հայ շախմատիստը հաղթող ճանաչվեց Ֆորկիլինյա քաղաքում անցկացված մրցաշարումՙ կրկին 7 հնարավորից վաստակելով 6 միավոր, չկրելով ոչ մի պարտություն:
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հայ բռնցքամարտիկների համար ավարտվեց: Պայքարը շարունակող մեր միակ ներկայացուցիչ Արամ Ամիրխանյանը (69 կգ) քառորդ եզրափակիչում պարտվեց կուբացի Արիսնոիդի Դեսպաինյեին ու դուրս մնաց հետագա պայքարից: Այսպիսով, Ալմաթիում ռինգ դուրս եկած մեր 7 բռնցքամարտիկներից ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ:
Հայտնի դարձան նոյեմբերի 24-իդ դեկտեմբերի 6-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնության բոլոր 10 մասնակիցները: Վերջինՙ 10-րդ թափուր տեղը ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ հատկացվել է Ադրբեջանին: Հայաստանի հավաքականը կմրցի նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Հոլանդիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Եգիպտոսի եւ Թուրքիայի ընտրանիների հետ:
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում 0-3 հաշվով զիջելով «Միկային», «Ալաշկերտը» դուրս էր մնացել մրցաշարից: Այդ պարտությունը, ինչպես նաեւ առաջնությունում թիմի անհաջող ելույթները դարձան «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի պաշտոնանկության պատճառ: Նա այս տարվա գարնանն էր փոխարինել Ալբերտ Սարգսյանինՙ գլխավորելով «Ալաշկերտը»: Չի բացառվում, որ թիմի ղեկը կրկին հանձնվի Ալբերտ ...
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը Անգլիայի իր հասակակիցներից 0-4 հաշվով կրած պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարում: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած այդ խաղում անգլիացիներից 2 գոլ խփեց Ադամ Արմսթրոնգը, մեկական անգամ աչքի ընկան Պատրիկ Ռոբերտսն ու Դոմինիկ Սոլանկը: