RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013



Տեղադրվել է` 2013-10-24 23:04:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1025, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԲԱԶՄԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻԿ ԽՄԲԵՐԳԵՐԻ ՊՐԵՄԻԵՐԱ

Մ. Հ.

Նոյեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Քրիստափոր Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի եւ աշխարհիկ խմբերգերի համաշխարհային պրեմիերան Երեւանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյան) մասնակցությամբ:

Այս տարի լրանում է ականավոր հայ կոմպոզիտոր, խմբավար, հասարակական գործիչ, երաժիշտ-քննադատ Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 160 ամյակը: 1885 թվականին հիմնելով քառաձայն երգչախումբ, հայկական երաժշտության պատմության մեջ նա առաջինն է հաստատել բազմաձայն երգեցողությունը:

Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի ձեռագրերը կորսված էին համարվում, սակայն դրանք գտնվել են Ռ. Մելիքյանի ձեռագրերի պահոցում Նյու Յորքում բնակվող երաժշտագետ Գրիգոր Փիթեջյանի շնորհիվ: Պահոցում գտնվել են նաեւ մի քանի տասնյակ աշխարհիկ խմբերգային մշակումներ, որոնցից մի քանիսը նույնպես կներկայացվեն կայանալիք համերգի ընթացքում:

Համերգին կմասնակցեն մենակատարներ Սեյրան Ավագյանը, Թամարա Մոսինյանը, Վահագն Վարդազարյանը, Արտակ Մելիքյանը, Սերգեյ Ումրոյանը:

Նշենք, որ համերգը տեղի է ունենում մշակույթի նախարարության աջակցությամբ եւ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ