RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013



Տեղադրվել է` 2013-10-24 23:04:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 938, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Հ. Ծ.

Հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետտին Լիոնի արվարձաններից Դեսին քաղաքում հիմնարկեքն է կատարել «Հայկական ազգային կենտրոնի», տեղեկացնում է Ժան Էսքիյանը Փարիզից: Այդ առթիվ հավաքված ներկաների առաջ ելույթ ունենալով` նախարարուհին հայտարարել է. «Չպետք է մոռացվի այն, ինչ տեղի ունեցավ 1915-ին: Փաստերը հաստատված են եւ հայերի ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչված է Հանրապետությունում: Ժխտման քարոզները ընդունելի չեն կարող լինել: Այդ պատճառով էլ երկրի ղեկավարիՙ Ֆրանսուա Օլանդի խոստումներին ընդառաջելով, կառավարությունը իրավական միջոցներ է որոնում մեր սահմանադրության եւ միջազգային մեր պարտավորություններին համապատասխան ելք գտնել հարգելու համար զոհվածների հիշատակը»:

Կենտրոնը գերարդիական ոճով կառուցված շենքի մեջ է, ունի գրադարան, գիտաժողովների դահլիճ եւ 100 քառ. մետր տարածությամբ արխիվային բաժին: Այնտեղ հավաքված են մոտ 12 հազար անուն գրքեր եւ 110 հազար փաստաթղթեր, որոնց մի մասը արդեն մշակված եւ թվայնացված է: Դրանք առնչվում են հայոց պատմությանը, լեզվին, մշակույթին եւ արվեստներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #183, 25-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ