RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#180, 2013-10-22 > #181, 2013-10-23 > #182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #182, 24-10-2013



Տեղադրվել է` 2013-10-23 22:23:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1268, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԲԱՐՁՐԱՔԱՇ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ` «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԴԻՏԱՆՑՄԱՆ» ՑԱՆԿՈՒՄ

Լոռու մարզի Թումանյանի շրջանի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արեւելք` Դեբետի աջ վտակ Մարց գետակի ձախակողմյան ձորալանջի փոքրիկ հարթակի վրա գտնվող Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրը ներառվել է 2014 թ. «Հուշարձանների համաշխարհային դիտանցման» ցանկի մեջ:

«Հուշարձանների համաշխարհային դիտանցումը» հուշարձանների համաշխարհային հիմնադրամի պահպանության առաջնային ծրագրերից է, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել մշակութային ժառանգության վայրերում հանդիպող մարտահրավերները: 1996 թ. ի վեր երկու տարին մեկ անգամ հիմնադրամը բարձրաձայնում է առավել վտանգված մշակութային ժառանգության մասին: Ցանկի մեջ ներգրավվելը հնարավորություն է ընձեռում ներկայացնել տեղանքը ոչ միայն տեղական, այլեւ միջազգային մակարդակով: 2014 թ. ցանկը ներառում է 67 հուշարձան 47 երկրից, որոնցից յուրաքանչյուրը վկայությունն է մարդկային բարձրագույն կամքի եւ մշակութային բազմազանության ժամանակակից հրաշալիքներից մինչեւ հնագույն քաղաքակրթություններ, հեռավոր բնակավայրեր եւ խորհրդանիշ հանդիսացող տեղական հուշարձաններ:

Իսկ հուշարձանների համաշխարհային հիմնադրամը տեղանքների ընտրությունը պաշտոնապես հայտարարել է հոկտեմբերի 8-ին Նյու Յորքում կայացած կոնֆերանսի ընթացքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #182, 24-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ